Դժվար պայմաններում հայտնված երեխաները. 30 տարի Հայաստանում՝ Բժիշկներ առանց սահմանների

Դժվար պայմաններում հայտնված երեխաները. 30 տարի Հայաստանում՝ Բժիշկներ առանց սահմանների

Հոդվածի առանցքում

  • «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնական խնդիրը երեխաներին ընտանիք վերադարձնելն էր։ Կազմակերպության անդամները սերտ կապի մեջ էին նրանց հետ և պրակտիկ աջակցություն էին տրամադրում, օրինակ՝ օգնում էին խոցելի ընտանիքներին դիմել տան կամ կենսական պայմանների բարելավման համար։ ԲԱՍ աշխատանքի արդյունքում Վարդաշենում ոչ միայն երեխաների իրավունքներն էին պաշտպանվում, և նրանցից շատերը վերամիավորվեցին իրենց ընտանիքների հետ։

Ուշադրությանն արժանի

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստանում իր գործունեությունը  սկսեց վերականգնողական և պրոթեզավորման նախագծերով (1988-ի ավերիչ երկրաշարժին հաջորդող շրջանն էր)։ Մասնագետներն իրականացնում էին բարձրակարգ վիրաբուժություն և կենսական անհրաժեշտության ուսումնասիրություններ տուբերկուլյոզի և հեպատիտ C-ի ուղղություններով։

Եկեք չմոռանանք, որ սա առաջին անգամն էր, որ ԲԱՍ-ը գործունեություն էր ծավալում հետխորհրդային երկրում՝ իր դռները բացելով նոր տարածաշրջանի և իրենց համար նոր մարտահրավերների առաջ։

«ԲԱՍ-ի համար Հայաստանը բժշկական նոր կանոնների և գործնական առաջխաղացման դաշտ էր՝ մանկական առողջությանը վերաբերող առաջին գործողություններից մինչև տուբերկուլյոզի դեմ արշավի նախապատրաստումը։ Այնքան շատ բան է եղել այս երեսուն տարիների ընթացքում, բայց պացիենտների առողջությունը միշտ առաջին տեղում է»։

  1. Վարդաշենի հատուկ կրթական համալիր

ԲԱՍ Հայաստանի պատմության մեջ նոր կարևոր էջ բացվեց, երբ 1997թ-ին կազմակերպությունը  Վարդաշենի հատուկ դպրոցում եզակի նախագիծ սկսեց «դժվար վիճակում գտնվող երեխաների» համար։

Վարդաշենն ընդունում էր երեխաների, որոնք, այսպես ասած, «հասարակության համար վտանգավոր վարք» էին դրսևորում, երեխաներ, որոնք հայտնվել էին փողոցում, որոնց ընտանիքները նրանց մասին հոգ տանելու միջոցներ չունեին։ Այդ ժամանակ այդպիսի հաստատություններում հաճախ էին տեղ գտնում ֆիզիկական և հոգեբանական բռնությունը։

ԲԱՍ-ի անձնակազմը Վարդաշենում օր ու գիշեր հսկում էր, որպեսզի կանխեր բռնությունը դպրոցում։

«Գլխավոր տեսուչը չափազանց կոպիտ էր երեխաների հետ,- պատմում էր ԲԱՍ թիմի անդամներից մեկը,- Նա ակնհայտորեն հաճույք էր ստանում երեխաներին ծեծելով։ Նրանց կախում էին գլխիվայր և ծեծում փայտերով»։

ԲԱՍ-ը բժշկական և հոգեբանական օգնություն էր ցույց տալիս Վարդաշենի երեխաներին, իրավական և սոցիալական աջակցություն։  Վերապատրաստում էին նաև դպրոցի անձնակազմին։ Ի վերջո, հաստատությունում դաժան պատժամիջոցներին փոխարինեց կրթական մոտեցումը։

Միևնույն ժամանակ ԲԱՍ-ի հիմնական խնդիրը երեխաներին ընտանիք վերադարձնելն էր։ Կազմակերպության անդամները սերտ կապի մեջ էին նրանց հետ և պրակտիկ աջակցություն էին տրամադրում, օրինակ՝ օգնում էին խոցելի ընտանիքներին դիմել տան կամ կենսական պայմանների բարելավման համար։

ԲԱՍ աշխատանքի արդյունքում Վարդաշենում ոչ միայն երեխաների իրավունքներն էին պաշտպանվում, և նրանցից շատերը վերամիավորվեցին իրենց ընտանիքների հետ, այլև փոխվեց վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Այդ երեխաներին սկսեցին ընկալել ոչ թե որպես մեղավորների, այլ զոհերի՝ օգնելով պաշտպանել նրանց իրավունքները Հայաստանում՝ ընդհանուր առմամբ։

  1. Կանխարգելիչ ծառայություն

Վարդաշենի հատուկ դպրոցում 3 տարի աշխատելուց հետո «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսեց օգնության ձեռք մեկնել Երևանի փողոցներում ապրող կամ աշխատող երեխաներին։ Նրանց և նրանց ընտանիքների համար բացվեց Ընդունման և կողմնորոշման կենտրոն՝ առաջարկելով հոգեբանական, բժշկական և սոցիալական աջակցություն, ավելի լավ այլընտրանք տրամադրելով փողոցում ապրող երեխաներին։

«Միայն ԲԱՍ-ից եմ իրական հոգատարություն և հարգանք տեսել, որովհետև միայն նրանք տեսան իմ ճանապարհը փողոցից դեպի տուն և ոչ ոստիկանական բաժանմունք,- ասում է շահառուներից մեկը,- ԲԱՍ-ը սովորեցրեց ինձ չվախենալ մարդկանցից»։

Մի բացառիկ դեպք էլ կա, երբ ԲԱՍ կազմակերպությունը տուն գնեց վեց երեխա ունեցող ընտանիքի համար, որն այլապես պետք է փողոցում մնար կամ հայտնվեր Վարդաշենում։ Մյուս  ընտանիքների համար ԲԱՍ թիմը տուն էր նորոգում, ապահովում ջեռուցման համակարգով կամ օգնում ծնողներին աշխատանք գտնել։

«ԲԱՍ-ը շատ լուրջ այլընտրանք էր առաջարկում փողոցում հայտնված մարդկանց և երեխաներին փողոցից տանում հաստատություններ։ Այդ այլընտրանքը նորություն էր Հայաստանի համար՝ ոչ միայն փողոցում ապրողների, այլ նաև սոցիալական աշխատանքի ոլորտում։ Հետո սա օրինակ դարձավ շատ այլ հաստատությունների համար»։

  1. «Ա՜խ, մամա ջան» արշավը

ԲԱՍ-ն ավելի հեռուն գնաց և 2003-ի սեպտեմբերին սկսեց իրազեկման բարձրացման գլխավոր ծրագիրը։  «Ա՜խ, մամա ջան» արշավի նպատակն էր պետության և հանրության ուշադրությունը բևեռել դժվար կացության մեջ հայտնված երեխաների վրա։ Պաստառները Երևանում ամեն տեղ էին՝ պատկերելով փողոցում կամ Վարդաշենում հայտնված երեխաներին, ուղղելով նրանց խոսքն իրենց ծնողներին։ Մեծ թղթե պատը, որը խորհրդանշում էր Վարդաշենի հատուկ դպրոցի պատերը, ինչպես նաև պատը խոցելի երեխաների և հասարակության միջև, ձևավորված էր երեխաների մտքերով և ցանկություններով, որը հանդիսավոր կերպով պատռվեց՝ որպես արշավի մի մաս։

Այս արշավը լրջորեն լուսաբանվեց մեդիայով, ինչն էլ օգնեց բարձրացնել հանրության տեղեկացվածությունը և նպաստել քաղաքականության փոփոխությանը։

2004-ի հունիսին ԲԱՍ-ն իր «դժվար վիճակում հայտնված երեխաների» ծրագիրը փոխանցեց World Vision-ին։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment