Հարուստ երեխաներ. փողն ու դեռահաս ուղեղը
Հոդվածի առանցքում
- Ջասթին Բիբերը, Լինդսի Լոհանն ու մյուս պատանի աստղերը, հնարավոր է անում են այն, ինչ հնարավորության դեպքում կանեին շատ պատանիներ:
- 5-6 տարեկանում երեխայի ուղեղը կազմում է նրա հասուն տարիքի ուղեղի 95 տոկոսը:
- Ուղեղի բջիջներն այդ տարիքում գտնվում են այն ամենի ազդեցության տակ, ինչ պատանին կատարում է:
- Ցանկացած պատանու դեպքում միակ գործոնը, որն իրական և զսպող ազդեցություն ունի, ծնողներն են:
Ուշադրությանն արժանի
Սինդի Լաուպերը 1980-ական թվականներին «Փողը փոխում է ամեն ինչ» վերնագրով հիթ ուներ: Նա տեսակետ ունի այն մասին, թե արդյոք հնարավոր է գնել երջանկություն, թե ոչ: Փողի հասանելիությունը փոխում է ամեն ինչ, այդ թվում`մարդուն իշխանությամբ ապահովելը:
Այժմ վերցրե՛ք որևէ պատանու ու տվե՛ք նրան այդ իշխանությունը: Ի՞նչ է տեղի ունենում: Ջասթին Բիբերը, Լինդսի Լոհանն ու մյուս պատանի աստղերը, ովքեր ասպարեզ են եկել բուլվարային կայծերի հորձանուտում, հնարավոր է անում են այն, ինչ հնարավորության դեպքում կանեին շատ պատանիներ:
Ջասթին Բիբերի նման պատանիներ ամեն տեղ կան: Բայց պատկերացրեք, որ Ձեր գազոնը հնձող պատանին հանկարծ հարստանա:
Այդ նույն պատանին, որ վստահեցնում է իր տանտիրոջը, թե իրեն չեն բռնեցնի, եթե նա խնջույք կազմակերպի տանը, երբ իր հայրն ու մայրը հեռու են, այժմ ապրում է մի առանձնատանը, որի բակում կանգնած է Լամբորջինի մակնիշի մեքենան: Ուաաա~աաու:
Վաղուց ասվել է, որ 5-6 տարեկանում երեխայի ուղեղը կազմում է նրա հասուն տարիքի ուղեղի 95 տոկոսը:
Սակայն MRI տեխնոլոգիաներով լուսավորված նյարդաբանները հայտնաբերել են, որ այն դեռ փոփոխվում է՝ կապեր ստեղծելով, բջիջներ ավելացնելով: Այս գործընթացը հատկապես ակտիվ է պրեֆրոնտալ կեղևում՝ այն հատվածում, որտեղ դատողություններն են կատարվում:
Մերիլենդ նահանգի Բետեսդայի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտում դոկտոր Ջեյ Գիդն ուսումնասիրություններ է անցկացրել, որի ժամանակ պարզել է, որ պատանու ուղեղի զարգացումն ավելացման ու անջատման գործընթաց է:
Հատկանշական է, որ նա նշել է, թե ուղեղի բջիջներն այդ տարիքում գտնվում են այն ամենի ազդեցության տակ, ինչ պատանին կատարում է: Եթե նրանք սպորտով կամ երաժշտությամբ են զբաղվում, ուղեղի բջիջները դրան օգնելու կապեր կստեղծեն: Եթե նրանք նստեն բազմոցին ու վիդեոխաղեր խաղան կամ գնումներ կատարեն ամբողջ ընթացքում, ապա ուղեղի բջիջներն անընդհատ կկենտրոնանան այս գործողությունների վրա:
Ցանկացած պատանու դեպքում միակ գործոնը, որն իրական և զսպող ազդեցություն ունի, ծնողներն են:
Սակայն կարգապահության ու արժեքների դաստիարակությունը որոշ ծնողների համար կարող է հեշտ չլինել: Մի շարք պատճառներով որոշ ծնողների համար դժվար է ասել իրենց երեխային, որ նրանք չեն կարող նրա համար գնել Prada-ի վերջին պայուսակը կամ, որ նա չի կարող մեքենա քշել գիշերը: Որոշ ծնողներ, Լոհանսների նման, պարզապես ժամանակ էլ չունեն: Մյուսները, ինչպիսին օրինակ Բրիթնի Սփիրսի կամ Ամանդա Բայնսի ծնողներն են, դժվարություններ են ունեցել, որոնք հավանաբար կապված են հոգեկան խնդիրների հետ:
Առավել ևս, յուրաքանչյուր Ջասթին Բիբերի համար գոյություն ունի Ռոն Հովարդ, Նատալի Պորտման կամ Ջոդի Ֆոստեր, ովքեր երիտասարդ տարիների քարքարոտ ծանծաղուտներով են նավարկել դեպի հաջողակ, հասուն կյանք: Դերասան Ռանս Հովարդը հարցազրույցի ժամանակ նշեց, որ նա բարձրացրել, մեծացրել է երեխա աստղերին՝ Քլինթին ու Ակադեմիայի մրցանակի արժանացած Ռոնին՝ հեռացնելով նրանց փողերը ընտանեկան կյանքից:
Հուսանք, որ հարուստ երեխաները կգտնեն իրենց ուղին: Սակայն խաղալով փողերի կույտի հետ, ինչպես շատ երեխաներ խաղում են տերևների կույտի հետ, իսկ հայտնիների դեպքում նաև շրջապատված լինել նախանձով լի երկրպագուներով` հեշտ չի լինի դա անել: Քանի որ պատանու զարգացող ուղեղի բջիջները արձագանքում են իրեն շրջապատող աշխարհին, փողը փոխում է ամեն ինչ:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: