Թրամփը մի երեխա է, ով զբաղեցրել է Սպիտակ տունը

Թրամփը մի երեխա է, ով զբաղեցրել է Սպիտակ տունը

Հոդվածի առանցքում

  • Այժմ մենք մի երկիր ենք, որը չի կարող կանգնեցնել մի ղեկավարին, ով պատվիրում է այլախոհի սպանությունը եւ անդամահատում նրան, մի անձնավորության, ով ԱՄՆ-ի օրինական բնակիչ էր: Երեխաները գիտեն, թե ինչպես պետք է աղաղակել եւ սուլել. նրանք չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել եւ վերականգնել կարգը: Նրանք չգիտեն, թե ինչպես պետք է զբաղեցնել պատասխանատու դիրք եւ ապա գործել այդ դիրքից: Երեխան գտնվում է Սպիտակ տանը, եւ աշխարհը դա գիտի:

Ուշադրությանն արժանի

Վերջերս, ես նայում էի տանը մանկական տարիների լուսանկարներս ու տեսագրությունները. Ես աշխատում եմ իմ ընտանիքի կյանքի մասին վավերագրական ֆիլմի վրա: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհը ուրիշ էր: Կա ինչ-որ անցումային բան, երբ նայում ես ծնողներիդ, երբ նրանք ավելի երիտասարդ են, քան հիմա, եւ ինքդ քեզ տեսնում ես փոքրիկ երեխա, ով ձեռքերը պարզած փորձում է հասնել նրանց: Դա մեր մեջ է. նրանք առաջին հասուն մարդիկ են, ում մենք գիտենք, եւ մենք ապավինում էինք նրանց, որպեսզի մեզ ուղղորդեն դեպի անծանոթ աշխարհ: Մենք չգիտեինք, որ մեր հետևից գալու են սերունդներ: Մենք չգիտեինք ծագման, վախի կամ կասկածների մասին, որոնք կարող էին վերապրել մեր ծնողները իրենց կյանքում: Մենք միայն գիտեինք, որ մենք ստիպված էինք պահել իրենց ձեռքերը եւ հավատալ նրանց, որը մեզ զերծ կպահեր չարիքից:

Միացյալ Նահանգների նախագահ լինելու համար անհրաժեշտ է ծնողական դերակատարություն ստանձնել: Այդ պաշտոնը զբաղեցնող անձը պետք է շատ ավելի իմաստուն լինի, քան մենք եւ ավելի շատ տեղեկացված լինի աշխարհի վտանգների մասին: Նրան վստահված է համապատասխան որոշումներ կայացնելու գործառույթը`մեզ ապահով եւ անվտանգ պահելու համար: Նախագահը պետք է ապահովի, որ մենք չձախողվենք: Ինչ է տեղի ունենում այն ​​ժամանակ, երբ նախագահը ամենամեծ երեխան է սենյակում: Այն շրջում է իրերի բնականոն կարգը, ճիշտ այնպես, ինչպես երեխայի ծնողները երկրորդ դասարանցու նման վարքագիծ ցուցաբերեն:

Չգիտեմ, արդյոք, երկիրը լիովին հասկացել է այսպիսի նախագահի հասցրած վնասը: Մի նախագահի, ով բազմիցս վատ վարքագիծ է ցուցաբերում և շատ հաճախ սխալ գործում: Դա նորություն է, երբ նա այդպես չի վարվում: Ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգները կորցրել է իր ուժը, լրջությունն ու վճռականությունը, որը ժամանակին ստիպում էր բռնապետմներին երկար մտածել մեր ճանապարհին հայտնվելուց առաջ: Այժմ մենք մի երկիր ենք, որը չի կարող կանգնեցնել մի ղեկավարին, ով պատվիրում է այլախոհի սպանությունը եւ անդամահատում նրան, մի անձնավորության, ով ԱՄՆ-ի օրինական բնակիչ էր: Կամ չենք կարող դիմակայել Ռուսաստանի ներգրավմանը ամերիկյան ժողովրդավարության գործընթացներում: Երեխաները գիտեն, թե ինչպես պետք է աղաղակել եւ սուլել. նրանք չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկել եւ վերականգնել կարգը: Նրանք չգիտեն, թե ինչպես պետք է զբաղեցնել պատասխանատու դիրք եւ ապա գործել այդ դիրքում: Երեխան գտնվում է Սպիտակ տանը, եւ աշխարհը դա գիտի:

Ընկերոջս փոքրիկ որդին կարծում էր, որ դա իրոք զվարճալի է, երբ նախագահը մեկին անվանում է «Horseface» (ձիու դեմք): Նա ծիծաղեց, երբ հեռուստացույցով տեսավ նախագահին, ով ասում էր լրագրողին, որ նրա հարցը «հիմար» հարց է, եւ նրա բոլոր հարցերն էլ հիմար են: Ինը տարեկանները պետք է ի վիճակի լինեն նայել Միացյալ Նահանգների նախագահին, այլ ոչ թե մտածեն, որ նախագահը նրանցից մեկն է:

Մեծահասակների անբավարարությունը լուրջ հետեւանքներ է ունենում: Իմ ընկերուհին, հեղինակ Մարիան Ուիլյամսոնը, մի անգամ ասել է. «Մեծահասակները, ովքեր նման են իրենց երեխաներին, չափահասին բնորոշ վնաս են հասցնում»: Մենք սկսում ենք աստիճանաբար ականատես լինել այդ վնասներին, դրանցից վերջինը հարավային սահմանին էր: Այս նախագահը փակել է Ամերիկայի դռները, ինչպես մի երեխա, ով փակում է իր ննջասենյակի դուռը և գոռում. «Հեռացեք»: Արդյունքն այն է, որ հազարավոր միգրանտներ ապրում են ԱՄՆ-ի սահմանի մոտ ահավոր վիճակում՝ փորձելով զերծ պահել իրենց երեխաներին հիվանդանալուց: Սա չափահաս վնաս է, եւ դեռևս կլինեն այլ վնասներ:

Ի՞նչ կլինի, եթե երկիրը լուրջ վտանգի առջեւ կանգի: Ես 1962 թվականին 10 տարեկան էի, երբ նախագահ Ջոն Քենեդին ազգին դիմեց Կուբայի հրթիռային ճգնաժամի վերաբերյալ: Հիշում եմ, որ ծնողներիս սենյակում նստած հեռուստացույցով նայում էի նրան: Ես հիշում եմ, որ հորս հարցրեցի, թե եթե պատերազմ սկսի, նա կգնա: Նա պատասխանեց. «Հուսամ՝ ոչ, բայց նախագահը ճիշտ է գործում»: Քենեդիի վստահությունն ինձ մի քիչ հանգստացրեց: Ելույթի վերջում նա ասաց. «Ազատության արժեքը միշտ բարձր է, բայց ամերիկացիները միշտ էլ վճարել են դրա դիմաց: Եվ մի ճանապարհ կա, որը մենք երբեք չենք ընտրի, հանձնվելու ուղին է: Մեր նպատակն է ոչ թե հզորության հաղթանակը, այլ իրավունքի արդարացումը »:

Ո՞վ է խոսելու ազգի հետ նման կերպ, եթե համաշխարհային տագնապը վերածվի ճգնաժամի, որը կսպառնա Ամերիկայի ապագային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment