Հայաստանում երեխաների բռնությունների նկատմամբ հասարակական կարծիքը փոփոխության կարիք ունի

Հայաստանում երեխաների բռնությունների նկատմամբ հասարակական կարծիքը փոփոխության կարիք ունի

Հոդվածի առանցքում

  • 2011 թվականին երեխայի իրավունքների ոտնահարման վերաբերյալ հոդվածները ողողեցին հայաստանյան մամուլը, երբ պարզ դարձավ, որ 13-ամյա աղջիկը հղիացել է՝ հոր կողմից պարբերաբար սեռական բռնության ենթարկվելով: Բացի այն, որ հոր նկատմամբ քրեական հետապնդման փորձ չիրականացվեց, ավելին՝ Հայաստանի հարավային շրջաններից մեկում ապրող աղջիկը սկսեց հալածվել տեղի բնակչության կողմից:
  • Կասկածից վեր էր այն փաստը, որ աղջիկը ենթարկվել էր բռնության: «Հետաքննության ընթացքում չէին դիտարկվում մեկ կամ մի քանի այլ մեղավորներ: Այն իր նշանակետի տակ էր վերցրել միայն աղջկա հորը՝ այդքանով դադարեցնելով գործի հետագա քննությունը»,- հավելել է փաստաբան Գալստյանը:
  • Երեխայի մայրն ասել է, որ ծնողներն նույնիսկ դիմել էին դպրոցի տնօրինությանը՝ աղջկան դպրոցից հեռացնելու պահանջով: Ի վերջո, ըստ կրթական համակարգի պաշտոնյաների մեկնաբանության՝ վարքային խնդիրների պատճառով աղջիկը հեռացվել է դպրոցից:
  • Ըստ ոստիկանության տվյալի, վերջին 10 տարիների ընթացքում քրեական հանցագործությունների, այդ թվում նաև անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերի 150 տոկոս աճ է գրանցվել:
  • «Առաջին հերթին հարկավոր է ուժեղացնել երեխաների պաշտպանությունը անցկացվող հետաքննության և դատավարության ժամանակ, իսկ ավելի ուշ` պետք է տարվեն աշխատանքներ նրանց հասարակության մեջ վերինտեգրելու համար»:
  • 2013 թվականին անչափահասների դեմ իրականացվող սեռական ոտնձգությունների համար պատիժները խստացվեցին և մարդու իրավունքների պաշտպանները հուսադրվեցին, որ նոր խստացումները դրական ազդեցություն կունենան երեխայի պաշտպանության համար:

Ուշադրությանն արժանի

2011 թվականին երեխայի իրավունքների ոտնահարման վերաբերյալ հոդվածները ողողեցին հայաստանյան մամուլը, երբ պարզ դարձավ, որ 13-ամյա աղջիկը հղիացել է՝ հոր կողմից պարբերաբար սեռական բռնության ենթարկվելով:

Բացի այն, որ հոր նկատմամբ քրեական հետապնդման փորձ չիրականացվեց, ավելին՝ Հայաստանի հարավային շրջաններից մեկում ապրող աղջիկը սկսեց հալածվել տեղի բնակչության կողմից:

Աղջկա հղիությունը արհեստականորեն ընդհատվել էր: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել, սակայն ԴՆԹ-ի փորձաքննությունն ի վիճակի չեղավ պարզել հայրությունը: Գործը կարճվեց ապացույցների բացակայության պատճառով:

Աղջկա փաստաբան Նոնա Գալստյանի խոսքով, հետաքննության իրականացման ընթացքում մի շարք խնդիրներ են առաջացել: «Դեռևս նախաքննության ընթացքում պարզ դարձավ, որ աղջկա տված վկայություններից որոշները հակասում են այլ ապացույցներին: Եթե հետաքննությունը կատարվեր ավելի համապարփակ, ապա մենք ի վիճակի կլինեինք բացահայտել հանցագործին»,- նշել է  փաստաբանը:

Կասկածից վեր էր այն փաստը, որ աղջիկը ենթարկվել էր բռնության: «Հետաքննության ընթացքում չէին դիտարկվում մեկ կամ մի քանի այլ մեղավորներ: Այն իր նշանակետի տակ էր վերցրել միայն աղջկա հորը՝ այդքանով դադարեցնելով գործի հետագա քննությունը»,- հավելել է փաստաբան Գալստյանը:

Միևնույն ժամանակ տեղի հասարակությունը շարունակում էր արհամարհական և ոչ պատշաճ վերաբերվել զոհին:

Լրագրող Սուսաննա Շահնազարյանը IWPR-ին տված հարցազրույցում ասել է. «Գյուղի վերաբերմունքն այդ ընտանիքի նկատմամբ, ընդհանուր առմամբ, անհանդուրժողական էր: Տեղյակ եմ նաև, որ ծնողները դպրոցին մեղադրում էին, որ իրենց երեխաները չեն կարող միևնույն դասարանում սովորել այդ աղջկա հետ»:

Երեխայի մայրն ասել է, որ ծնողներն նույնիսկ դիմել էին դպրոցի տնօրինությանը՝ աղջկան դպրոցից հեռացնելու պահանջով: Ի վերջո, ըստ կրթական համակարգի պաշտոնյաների մեկնաբանության՝ վարքային խնդիրների պատճառով աղջիկը հեռացվել է դպրոցից: Այժմ նա 16 տարեկան է և դպրոցի քննությունները հանձնում է տնային պայմաններում: Մոր խոսքով, նա շատ միայնակ է և չի հասկանում, թե ինչու չունի ընկերներ:

Փորձագետները մտահոգություն են հայտնում այս դեպքի առիթով, քանի որ այն ցույց է տալիս Հայաստանի արդարադատական համակարգի և լայն հասարակության վերաբերմունքը երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Ըստ ոստիկանության տվյալի, վերջին 10 տարիների ընթացքում քրեական հանցագործությունների, այդ թվում նաև անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերի 150 տոկոս աճ է գրանցվել:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար և հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը IWPR-ի հետ հարցազրույցում նշել է, որ սեռական բռնությունների կեսից ավելի դեպքերում ներգրավված են անչափահասներ: Նա ընդգծել է նաև, որ չնայած արձանագրված դեպքերի մեդիա լուսաբանումն ու հանրային իրազեկումը կատարվում է պատշաճ մակարդակով, այնուամենայնիվ այս խնդիրը շարունակում է շրջապատված լինեղ անտեղյակությամբ:

Աղաբեկյանի խոսքով, երեխաները հաճախ վախենում են բարձրաձայնել գործադրված բռնությունների մասին, քանի որ չեն գիտակցում, որ մեղավորները կարող են պատժվել: «Նույնիսկ անչափահաս զոհերը համարվում են մեղավորներ: Մարդիկ կարծում են, որ մեղքն ընկնում է նրանց կամ նրանց ծնողների վրա: Շատ կարևոր է, որ հասարակությունը չխուսափի և չմեկուսացնի այդ երեխաներին, ինչը կօգնի նրանց վերադառնալ նորմալ կյանք»:

Դավիթ Թումանյանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փաստաբանն է, ով մասնագիտացել է անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքերի վրա: Նա IWPR-ին հայտնել է, որ հետաքննությունները, ընդհանուր առմամբ, իրականացվում են պատշաճ մակարդակով, սակայն գրանցվել են նաև դեպքեր, երբ դատավորները չեն աջակցել երեխաներին: «Մի դեպք եմ հիշում, երբ անչափահասը, նախկինում ունեցել էր սեռական հարաբերություն, իսկ դատավորը պաշտպանող կողմին հարցեր տալու իրավունք չէր տվել, որպեսզի վերջինս կարողանար խոսել զոհի նախկին վարքագծի մասին»:

Թումանյանը նաև նշեց, որ շատ կարևոր է զոհերի հետ անցկացվող հոգեկան վերականգնողական աշխատանքներն ու հասարակության վերաբերմունքը: «Առաջին հերթին հարկավոր է ուժեղացնել երեխաների պաշտպանությունը անցկացվող հետաքննության և դատավարության ժամանակ, իսկ ավելի ուշ` պետք է տարվեն աշխատանքներ նրանց հասարակության մեջ վերինտեգրելու համար»:

2013 թվականին անչափահասների դեմ իրականացվող սեռական ոտնձգությունների համար պատիժները խստացվեցին և մարդու իրավունքների պաշտպանները հուսադրվեցին, որ նոր խստացումները դրական ազդեցություն կունենան երեխայի պաշտպանության համար: Հայաստանում մարդու իրավունքների օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը IWPR-ին հայտնել է, որ իրենց առջև դրված առաջնահերթություններից է երեխաներին, այդ թվում նաև նրանց ընտանիքներին,  ծանոթացնել իրենց իրավունքերին»:

«Շատ դեպքեր են եղել, երբ ընտանիքի անդամներն իրենց երեխաների նկատմամբ որպես դաստիարակչական մեթոդ կիրառում են ծեծը` դա համաելով նորմալ երևույթ:» Անդրեասյանն ընդգծեց ապահով տարածք ստեղծելու անհրաժեշտության մասին, որտեղ երեխաները կարող են անկաշկանդ իրազեկել համապատասխան մարմիններին իրենց նկատմամբ իրականացված բռնությունների մասին»: «Մենք դեռևս չենք մշակել այդպիսի համակարգ: Այդպիսով, չեմ կարող ասել, թե  երեխաների պաշտպանության գիտակցումը հասել է ճիշտ մակարդակի: Չկան նաև վերականգնողական կենտրոններ տուժած երեխաների համար և աշխատանք չի տարվում նմանատիպ դեպքերի կանխարգելման համար»,- հավելեց Անդրեասյանը:

Հայաստանի ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք ունեն անչափահասներին պաշտպանելու խմբեր, որոնք կանոնավոր հանդիպումներ են անցկացնում դպրոցներում` երիտասարդներին ծանոթացնելով իրենց իրավունքների հետ, ինչպես պետք է խուսափել ոտնձգություններից և ինչ պետք է անել նման դեպքերում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment