Շախմատը հրաշալի խաղ է, բայց այն կյանքի մարզիչ չէ

Շախմատը հրաշալի խաղ է, բայց այն կյանքի մարզիչ չէ

Հոդվածի առանցքում

  • Շախմատը պետք է դառնա պարտադիր առարկա իսպանական դպրոցներում: Ըստ միջկուսակցական պայմանավորվածության, դա ճիշտ քայլ է: Սոցիալիստական կուսակցության պատգամավորը, ով ներկայացրել է այդ առաջարկը, պնդում է, որ խաղը «բարելավում է հիշողությունը և ռազմավարական կարողությունները, սովորեցնում է ուսանողներին որոշումներ կայացնել բարձր ճնշման ներքո, զարգացնում է կենտրոնացումը»:
  • Աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը գիրք գրեց «Ինչպես է կյանքը ընդօրինակում շախմատը», պնդելով, որ շախմատը «իդեալական գործիք» է արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը զարգացնելու համար: «Ինչ թերություն ունեմ: Որոնք են իմ ուժեղ կողմերը: Ինչ մարտահրավերներից պետք է խուսափեմ և ինչու»:
  • «Չեմ ուզում սիրտս շատ բացել», - գրում է նա Herald թերթի իր սյունակում (ցավոք այն այժմ չի գործում), ամեն ինչ տեղի է ունեցել իմ մանկության տարիներին, երբ ես շատ երիտասարդ էի, միայն վերջերս եմ հասկացել, թե որքան կարևոր էր շախմատն իմ գոյատևման համար: Շախմատն ինձ հնարավորություն տվեց բարդ զգացմունքներին տալ ստեղծագործական և կառուցողական ուղղվածություն»:
  • «Շախմատը պատերազմ է տախտակի վրա», - ասել է Ֆիշերը: «Օբյեկտ, որով փշրում ես մրցակցի միտքը: Ես սիրում եմ այն պահը, երբ կոտրում եմ մարդու եսը»:
  • Ես ուսումնասիրում եմ շախմատը (և շախմատիստներին) վերջին երեք տարիների ընթացքում և գիրքը կհրատարակվի 2016-ին: Ներկայացրել եմ երկու տեսակետ. խաղը ստիպում է մտածել, վերլուծել, նպատակահարմարեցնել, տրամաբանել: Բայց այն նաև ձեզ մղում է մի քիչ խենթության:
  • Դոները պնդում է, որ շախմատը պայքար է, պայքար մինչև մահ: «Երբ երկու խաղացողներից մեկը մյուսին է պարտադրում է իր կամքը և կարող է վերջապես ազատ ստեղծագործել, խաղն ավարտվում է: Դա այն պահն է, երբ վարպետների մեջ հակառակորդը հրաժարական է տալիս: Դա է պատճառը, որ շախմատը արվեստ չէ: Շախմատը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, շախմատը` շախմատ է:

Ուշադրությանն արժանի

Շախմատը պետք է դառնա պարտադիր առարկա իսպանական դպրոցներում: Ըստ միջկուսակցական պայմանավորվածության, դա ճիշտ քայլ է: Սոցիալիստական կուսակցության պատգամավորը, ով ներկայացրել է այդ առաջարկը, պնդում է, որ խաղը «բարելավում է հիշողությունը և ռազմավարական կարողությունները, սովորեցնում է ուսանողներին որոշումներ կայացնել բարձր ճնշման ներքո, զարգացնում է կենտրոնացումը»:

Իսպանիան, սակայն, առաջին երկիրը չէ, որը շախմատը ներառում է ուսումնական ծրագրում:

Հայաստանը վաղուց է այն հիմնական առարկա դարձրել և շախմատի իր ազգային ուժով ապշեցուցիչ արդյունքի հասել, հաղթել է վերջին հինգ օլիմպիադաներից երեքում: Զարմանալի է այդքան փոքր ազգի համար, որը պայքարում է շախմատային գերտերությունների՝  Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի դեմ:

Աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը գիրք գրեց «Ինչպես է կյանքը ընդօրինակում շախմատը», պնդելով, որ շախմատը «իդեալական գործիք» է արդյունավետ որոշումներ կայացնելու ունակությունը զարգացնելու համար: «Ինչ թերություն ունեմ: Որոնք են իմ ուժեղ կողմերը: Ինչ մարտահրավերներից պետք է խուսափեմ և ինչու»: Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանեք կյանքում, ինչպես նաև շախմատում, պնդում է նա: Մենք պետք է մի պահ անտեսենք այն փաստը, որ Կասպարովին չի հաջողվել իր շախմատային հանճարը տեղափոխել ռուսական քաղաքականության ավելի մեծ (և շատ ավելի վտանգավոր) խաղ:

Ջոնաթան Ռոուսոն, նախկին բրիտանացի չեմպիոնը և շախմատի մասին չափազանց խորամիտ գրողը, Կասպարովից առաջ է անցել, շախմատը համարելով ժայռ, որի վրա նա հիմնել է իր վաղ շրջանի կյանքը: «Չեմ ուզում սիրտս շատ բացել», – գրում է նա Herald թերթի իր սյունակում (ցավոք այն այժմ չի գործում), ամեն ինչ տեղի է ունեցել իմ մանկության տարիներին, երբ ես շատ երիտասարդ էի, միայն վերջերս եմ հասկացել, թե որքան կարևոր էր շախմատն իմ գոյատևման համար: Շախմատն ինձ հնարավորություն տվեց բարդ զգացմունքներին տալ ստեղծագործական և կառուցողական ուղղվածություն»:

«Շախմատը կյանքի համար» մտածողության նախահայրը 18-րդ դարի ամերիկացի գրող, գյուտարար և պետական գործիչ Բենջամին Ֆրանկլինն էր, որը եռանդուն խաղացող էր (թեև, ըստ տվյալների, ոչ շատ ընդունակ): Իր «Շախմատի բարոյականությունը»  ակնարկում նա պնդում է, որ շախմատը հոգևոր խաղ է: «Շախմատը միայն պարապ զվարճանք չէ», – գրում է նա:

«Մտքի մի քանի շատ արժեքավոր հատկանիշներ, որոնք օգտակար են կյանքում, պետք է ձեռք բերել կամ ամրապնդել, որպեսզի դրանք դառնան սովորություններ և  պատրաստ լինեն կյանքի բոլոր առիթներին: Կյանքը շախմատ է, որտեղ հաճախ նշում ենք ձեռք բերածը, մրցակիցները կամ հակառակորդները պայքարում են, կա լավ և վատ իրադարձությունների մեծ բազմազանություն, որոնք ինչ-որ չափով, շրջահայացության հետևանք են կամ էլ դրա բացակայությունը»:

Շատ ականավոր դիտորդներ, սակայն, հանգել են հակառակ եզրակացության, պնդելով, որ շախմատը հանգիստ արատավոր խաղ է, որտեղ դուք փորձում եք ոչնչացնել ձեր հակառակորդին և այն կարող է ստեղծել հրեշներ: Հիմնականում, նրանք ի նկատի ունեին Բոբի Ֆիշերին, ամերիկյան հանճարին, որը դպրոցը թողեց 16 տարեկանում, որպեսզի կենտրոնանա շախմատի վրա և դառնա աշխարհի չեմպիոն 29 տարեկանում: «Շախմատը պատերազմ է տախտակի վրա», – ասել է Ֆիշերը: «Օբյեկտ, որով փշրում ես մրցակցի միտքը: Ես սիրում եմ այն պահը, երբ կոտրում եմ մարդու եսը»: Սրանք հաճելի դասեր չեն, սակայն դրանք ստեղծել է մի խաղացող, ով իրեն համարում է բոլոր ժամանակների մեծագույնը:

Արթուր Կեսթլերը խոստովանել է, որ «կրքոտ հիմար»  է եղել, երբ խոսքը վերաբերել է շախմատին: Այդ մասին նա ասել է, երբ Sunday Times-ի սյունակում ներկայացրել է 1972 թվականին Ռեյկյավիկում Ֆիշերի և այն ժամանակ աշխարհի չեմպիոն Բորիս Սպասսկու միջև մեծ խաղը: Նա ապշել է շախմատի երկկողմանիությունից, այն անվանելով «փառքի ու մարդկային մտքի արյունարբության կատարյալ օրինակ»:

Ջորջ Ստայները նույնպես Ռեյկյավիկում էր և լուսաբանում էր խաղը New Yorker-ի համար: Իր նկատառումներում նա պակաս մեծահոգի էր, քան Կեսթլերը: Չբավարարվելով պարզապես եզրակացությունով, որ շախմատն, ի վերջո, անիմաստ խաղ է, նա պնդում է, որ ահռելի մտավոր հատկանիշներն այդ ժամանցին նվիրելը նշանակում է  գնալ խելագարության: «Շախմատի հանճարը մարդ է, որն իր հսկայական, քիչ հասկանալի մտավոր պարգևներն ու աշխատանքը կենտրոնացնում է մարդկային այդ չնչին նախաձեռնության վրա», – գրում է նա: «Գրեթե անխուսափելիորեն այս կենտրոնացումն առաջացնում է նյարդային սթրես և անիրականության պաթոլոգիական ախտանիշներ»:

Ես ուսումնասիրում եմ շախմատը (և շախմատիստներին) վերջին երեք տարիների ընթացքում և գիրքը կհրատարակվի 2016-ին: Ներկայացրել եմ երկու տեսակետ. խաղը ստիպում է մտածել, վերլուծել, նպատակահարմարեցնել, տրամաբանել: Բայց այն նաև ձեզ մղում է մի քիչ խենթության:

Որքան շատ ես խորանում դրա մեջ, այնքան շատ ես գիտակցում քո սահմանափակումները: «Ճշմարտությունը», ինչպես շախմատիստներն են սիրում այն կոչել, հաճախ անհասկանալի է: Խաղից հետո (հատկապես, երբ պարտվում էի), հաճախ էի արթուն մնում ու անկողնում մտովի ժամերով խաղում էի այդ պարտիան: Շախմատի պատճառած ցավը հիմնականում գերազանցում է հաճույքը:

Շատ պահանջներ են ներկայացվում շախմատին, այն համարելով արվեստի, գիտության և սպորտի միասնություն: Միգուցե ճիշտ է: Մենք, խաղացողներս, ովքեր հազարավոր ժամեր ենք  նվիրում դրան, հավատում ենք, որ զբաղված ենք ինչ-որ վեհ գործով: Բայց դարձյալ վստահ չեմ, որ այդպես է: Ես սիրում եմ այն, որովհետև դա ժամանակի փառահեղ վատնում է, ձանձրալի աշխարհից շեղվելու միջոց: Շախմատի որոշ մասնագետներ Մեծ Բրիտանիայում տարեկան ստանում են 12,000 ֆունտ ստեռլինգ, գրոսմայստերները գեղեցիկ խաղեր ստեղծելու համար վաստակում են ավելի քիչ, քան գրապահոցներ պատրաստողները: Բայց նրանք մտածում են, որ իրենք կոտրում են համակարգը: Շատ շախմատիստներ միայնակներ են, մերժված անձիք, ապստամբներ: Տախտակը նրանց աշխարհն է, նրանց տունը:

Հոլանդացի գրոսմայստեր և շախմատի մեկնաբան Հայն Դոները մոտեցել է շախմատի էությանը, այն համարում է «ընդդեմ» խաղի արվեստ, խորիմաստ նախաձեռնություն ընդդեմ ժամանակի ամբողջական վատնումին: 1959-ին նա գրել է. «Շախմատիստը ոչինչ չի արտադրում, ոչ մի բան չի ստեղծում»: Իր սովորական վճռական ոճով Դոները եզրակացնում է. «Այն ունի միայն մեկ նպատակ, ոչնչացնել մրցակցին»:

Դոները պնդում է, որ շախմատը պայքար է, պայքար մինչև մահ: «Երբ երկու խաղացողներից մեկը մյուսին է պարտադրում է իր կամքը և կարող է վերջապես ազատ ստեղծագործել, խաղն ավարտվում է: Դա այն պահն է, երբ վարպետների մեջ հակառակորդը հրաժարական է տալիս: Դա է պատճառը, որ շախմատը արվեստ չէ: Շախմատը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել, շախմատը` շախմատ է: Բայց շատ բան կարելի է համեմատել շախմատի հետ»: Ինչ էլ որ Բենջամին Ֆրանկլինը, Գարի Կասպարովը և իսպանացի խորհրդարանականները ասեն, շախմատը հրաշալի խաղ է, բայց ավելի բնորոշ է այն, որ շախմատը նախապատրաստում է կյանքին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment