Չեչնիան և Charlie Hebdo-ն

Չեչնիան և Charlie Hebdo-ն

Հոդվածի առանցքում

  • Հունվարի 10-ին «Ես Շարլին եմ» կարգախոսով մի ցուցարար է ձերբակալվել Մոսկվայում և դատապարտվել ութ օրվա ազատազրկման: Մի քանի օր անց ԶԼՄ-ների դաշնային կազմակերպությունը պատվիրել էր Սանկտ Պետերբուրգի Բիզնես լրատվական գործակալության խմբագրությանը հանել նոր Charlie Hebdo վերնագիրն իր կայքից:
  • Երկուշաբթի Ռամզան Ա Կադիրովը, որին Վլադիմիր Պուտինը 2007-ին նշանակել է Չեչնիայի նախագահ, Գրոզնիում՝ տարածաշրջանային մայրաքաղաքում, անցկացրել է զանգվածային հանրահավաք ընդդեմ «իսլամի թշնամիների»:
  • Հավատացյալների զգացմունքները պաշտպանելու քողի տակ փորձ է արվում ստանալ պահպանողական քրիստոնեաների, մահմեդականների և ազգայնական խմբերի աջակցությունը ու մեկուսացնել իսլամական ծայրահեղականներին: Ի վերջո, Ռուսաստանը Հյուսիսային Կովկասից բազմաթիվ չեչեն և այլ ահաբեկչական խմբերի հարձակումների թիրախ է եղել: Պուտինի իշխանության 15 տարիների ընթացքում ոչ ռազմական գործողությունները, ոչ տնտեսական քաղաքականությունը չօգնեցին իսլամիստ ապստամբներից:
  • Շարիաթի դատարանները գործում են պետական դատարաններում: Կանանց հրահանգել են ծածկված լինել հասարակական վայրերում և արգելվել է ալկոհոլի օրենքը: Կադիրովը բացեիբաց հայտարարել է, որ կինը տղամարդու սեփականությունն է և պաշտպանում է «պատվի համար սպանությունները»:Ցուցադրաբար Կադիրովը երբեք չի դատապարտել Charlie Hebdo-ի ջարդը:
  • Կադիրովը, որը Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության խորհրդի անդամ է և Ռուսաստանի Դաշնության հերոս, մի քանի տարի առաջ խոստովանել է, որ իր համար շարիաթը բարձր է ցանկացած այլ օրենքից: Այս պահին նախագահ Պուտինը կարծես շարիաթն ավելի ընդունելի է համարում, քան խոսքի ազատությունը:

Ուշադրությանն արժանի

Հունվարի 10-ին «Ես Շարլին եմ» կարգախոսով մի ցուցարար է ձերբակալվել Մոսկվայում և դատապարտվել ութ օրվա ազատազրկման: Մի քանի օր անց ԶԼՄ-ների դաշնային կազմակերպությունը պատվիրել էր Սանկտ Պետերբուրգի Բիզնես լրատվական գործակալության խմբագրությանը հանել նոր Charlie Hebdo վերնագիրն իր կայքից: Այդ նույն գործակալությունը զգուշացրել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի վերատպումը կհամարվի քրեական հանցագործություն, քանի որ այն խախտում է «էթիկայի ու բարոյական նորմերը, որոնք Ռուսաստանում ձևավորվել են դարերի ընթացքում, երբ կողք-կողքի ապրել են տարբեր ժողովուրդներ և հավատքի մարդիկ»:

Երկուշաբթի Ռամզան Ա Կադիրովը, որին Վլադիմիր Պուտինը 2007-ին նշանակել է Չեչնիայի նախագահ, Գրոզնիում՝ տարածաշրջանային մայրաքաղաքում, անցկացրել է զանգվածային հանրահավաք ընդդեմ «իսլամի թշնամիների»: Ըստ լուրերի՝ տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել հանրահավաքին, շատերը հանդես են եկել ռուսերեն, արաբերեն և անգլերեն գրված «Մենք սիրում ենք Մուհամմադին» կարգախոսով:

Ամենամեծ կարգախոսը մեջբերումն էր  Պուտինից. «Իսլամը հանդիսանում է Ռուսաստանի մշակույթի կարևոր մասը»:

Իր ելույթում Կադիրովը խոստացել է պաշտպանել Ռուսաստանին և դատապարտել է արևմտյան լրագրողներին ու քաղաքական գործիչներին: Ակցիան ցույց է տալիս, թե Պուտինը որքան փորձված է խառը կրոնի ու քաղաքականությունների հարցում: Հայտնի է, որ նա զգալիորեն ապավինում է ռուսական ուղղափառ եկեղեցուն՝ տալով նրան իր աջակցությունը, երբ պետք է հանրության ուշադրությունը շեղել երկրի մտահոգիչ տնտեսական ու սոցիալական  հիմնախնդիրներից:

Բայց Ռուսաստանը ունի նաև մեծ մահմեդական բնակչություն, երկրի քաղաքացիների գրեթե մեկ վեցերորդը մուսուլման են:

Միայն Մոսկվան ունի երկու միլիոն մահմեդական բնակիչներ, ըստ որոշ գնահատականների, նույնքան թվով նաև մահմեդական միգրանտ աշխատողներ: Պուտինը ցանկանում է նրանց պահել իր հսկողության տակ, իսկ դա պահանջում է պրագմատիզմ և առավելագույն նրբանկատություն: Դաժան պատերազմը Չեչնիայում միգուցե ավարտվել է, սակայն իսլամիստ ապստամբները, որոնցից շատերը հավատարիմ են իսլամական պետությանը, շարունակում են թափառել Կովկասում:

Մոսկվան վախենում է, որ նրանց ազդեցությունը հեշտությամբ կարող է տարածվել դեպի հյուսիս: Չնայած  Կրեմլը արագ արտահայտեց իր համերաշխությունը Ֆրանսիային և դատապարտեց ահաբեկչությունը փարիզյան հարձակումից հետո, իշխանամետ ԶԼՄ-ները հավասարապես մեղադրեցին Charlie Hebdo-ի լրագրողներին իրենց սադրիչ ծաղրանկարների համար և արևմտյան լիբերալիզմը, որը թույլ է տալիս նման հրապարակումներ:

Պուտինի Ռուսաստանը բարեկամական վայր չէ անհարգալից հումորի համար: Իր վաղ նախագահության շրջանում Կրեմլը արգելեց «Kukly», կամ, «Տիկնիկներ» հայտնի երգիծական հեռուստատեսային շոուն, որն անողոքաբար ծաղրում էր ռուս քաղաքական գործիչներին: 2012-ին Pussy Riot խմբի մի քանի անդամներ բանտարկվեցին Մոսկվայի խոշորագույն տաճարում կազմակերպած բողոքի համար: 2013 թվականին դուման ընդունեց օրենք, որը քրեական հանցագործություն էր համարում կրոնական զգացմունքները վիրավորելը:

Հավատացյալների զգացմունքները պաշտպանելու քողի տակ փորձ է արվում ստանալ պահպանողական քրիստոնեաների, մահմեդականների և ազգայնական խմբերի աջակցությունը ու մեկուսացնել իսլամական ծայրահեղականներին: Ի վերջո, Ռուսաստանը Հյուսիսային Կովկասից բազմաթիվ չեչեն և այլ ահաբեկչական խմբերի հարձակումների թիրախ է եղել: Պուտինի իշխանության 15 տարիների ընթացքում ոչ ռազմական գործողությունները, ոչ տնտեսական քաղաքականությունը չօգնեցին  իսլամիստ ապստամբներից ազատել մահմեդական այդ անհանգիստ երկիրը:

Ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունները ցույց են տալիս, որ հարձակումները ոստիկանության և պետական պաշտոնյաների վրա դեռևս շարունակվում են: Երբ Կադիրովը Չեչնիայում իշխանության եկավ, պատերազմից քայքայված տարածաշրջանը ավերակների մեջ էր: Օգտագործելով անողոք մեթոդները՝ նա ճնշեց թե իսլամիստների, թե  այլ քաղաքական մրցակիցների, թե մարդու իրավունքների պաշտպանների ցանկացած ընդդիմություն:

Հակաահաբեկչական գործողությունները պաշտոնապես հայտարարվեցին ավարտված 2009 -ին: Կրեմլի օգնությամբ նա վերակառուցեց Չեչնիան: Կադիրովը արդեն ապացուցել է, որ ինքը Պուտինին սատարողներից է և պարծենում է իր պատրաստակամությամբ չեչեն «կամավորներ» ուղարկել այնտեղ, որտեղ Ռուսաստանի նախագահը նրանց կարիքն ունի:

Մի քանի հարյուրը պայքարում են ապստամբների շարքերում արևելյան Ուկրաինայում և պարոն Կադիրովը վերջերս առաջարկել է նոր ուժեր ուղարկել: Սակայն խաղաղության և կարգ ու կանոնի գինը Ռուսաստանում իսլամական պետության առաջացումն է: Չեչնիայի անվանապես աշխարհիկ կառույցներն այժմ մանրակրկիտ կերպով իսլամացվում են:

Հանրակրթական դպրոցներում հատուկ հրահանգիչները իսլամ են սովորեցնում: Յուրաքանչյուր թաղապետարան ունի կադի կամ իսլամական դատավոր, որը  դե ֆակտո լուրջ իշխանություն է թաղամասում:

Շարիաթի դատարանները գործում են պետական դատարաններում: Կանանց հրահանգել են ծածկված լինել հասարակական վայրերում և արգելվել է ալկոհոլի օրենքը: Կադիրովը բացեիբաց հայտարարել է, որ կինը տղամարդու սեփականությունն է և պաշտպանում է «պատվի համար սպանությունները»:Ցուցադրաբար Կադիրովը երբեք չի դատապարտել Charlie Hebdo-ի ջարդը: Փոխարենը նա դատապարտել է այդ հրապարակումը, այն համարել է սադրանք մահմեդականների դեմ և հայտարարել, որ ամեն ոք, ով աջակցում Charlie Hebdo-ին, իր թշնամին է:

Ըստ երևույթին, դա դատարկ սպառնալիք է չէ մի մարդու, որի ետևում իր ընդդիմախոսներից շատերի սպանությունն է: Չնայած Մոսկվայի նկատմամբ հավատարմության ցույցերին, պարզ չէ, թե Կրեմլին որքան հարմար էր երկուշաբթի ուժի ցուցադրման հանրահավաքը: Մի տեղ պարոն Կադիրովը պարծեցել է, որ հեշտությամբ կարող է միլիոնավոր մահմեդականների բողոքի ցույց անցկացնել Մոսկվայում:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մահմեդական առաջնորդները նախատեսել էին կիրակի ցույց անցկացնել Մոսկվայում, սակայն քաղաքային իշխանությունները մերժել էին հանրահավաքի թույլտվությունը՝ պատճառաբանելով անվտանգության մտահոգությունները:

Իշխանամետ լրատվամիջոցների լուսաբանումներում նշվում է, որ երկուշաբթի Չեչնիայում անցկացված հանրահավաքը լուսավոր էր, քանի որ այն համընկել էր ռուսական ուղղափառ եկեղեցու ավանդույթով Մկրտության տոնակատարության հետ: Չի բացառվում նաև, որ Կրեմլը մտահոգված է, թե կորցնում է վերահսկողությունը մի մարդ նկատմամբ, ում գործն էր Չեչնիան վերադարձնել Ռուսաստան, փոխարենը նա իսլամական պետություն է ստեղծում Ռուսաստանի Դաշնությունում:

Կադիրովը, որը Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության խորհրդի անդամ է և Ռուսաստանի Դաշնության հերոս, մի քանի տարի առաջ խոստովանել է,  որ իր համար շարիաթը բարձր է ցանկացած այլ օրենքից: Այս պահին նախագահ Պուտինը կարծես շարիաթն ավելի ընդունելի է համարում, քան խոսքի ազատությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment