Հայաստանի մարզիչ Բեռնար Շալանդը որակավորման փուլի տխուր արդյունքներից հետո հրաժարական է տվել

Հայաստանի մարզիչ Բեռնար Շալանդը որակավորման փուլի տխուր արդյունքներից հետո հրաժարական է տվել

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղերում իր թիմի վատ արդյունքների համար: Հայաստանը չի հաղթել 4 խաղերից և ոչ մեկում ու հայտնվել է 1-ին խմբի վերջին հորիզոնականում:
  • Հայաստանը մոտ էր Եվրո-2012-ի և աշխարհի անցած տարվա առաջնության որակավորման փուլերը հաղթահարելուն: Այս արդյունքները հույս են ներշնչել, որ Հայաստանը կկարողանա հանդես գալ Ֆրանսիայում Եվրո-2016-ի առաջնությանը, առավել ևս, որ դրան 16-ի փոխարեն մասնակցելու են 24 թիմեր:
  • Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը, - ասել է Շալանդը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի առաջին խաղերում իր թիմի վատ արդյունքների համար: Հայաստանը չի հաղթել 4 խաղերից և ոչ մեկում ու հայտնվել է 1-ին խմբի վերջին հորիզոնականում:

Շվեյցարացի մարզիչը պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի փետրվարից, նա հրաժարական է ներկայացրել կիրակի օրը 1:2 հաշվով Ալբանիային պարտվելուց հետո: Այս մասին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը հայտնել է Associated Press-ին:

«Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը», – ասել է Շալանդը:

Հայաստանը մոտ էր Եվրո-2012-ի և աշխարհի անցած տարվա առաջնության որակավորման փուլերը հաղթահարելուն: Այս արդյունքները հույս են ներշնչել, որ Հայաստանը կկարողանա հանդես գալ Ֆրանսիայում Եվրո-2016-ի առաջնությանը, առավել ևս, որ դրան 16-ի փոխարեն մասնակցելու են 24 թիմեր:

Հայաստանը որակավորման փուլի հաջորդ խաղը կանցկացնի տանը, հունիսի 13-ին կխաղա խմբի առաջատար Պորտուգալիայի հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment