Chaarat Gold –ը ռուսական Polymetal-ից 55 մլն. դոլարով հայկական հանք է գնում

Chaarat Gold –ը ռուսական Polymetal-ից 55 մլն. դոլարով հայկական հանք է գնում

Հոդվածի առանցքում

  • Կապանի հանքի շահագործումն սկսվել է 2003թ.-ին և կտևի մինչև 2023թ.-ը, սակայն նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին հայտարարելու, որ պաշարի քանակը շատ ավելին է, քան ենթադրվում էր:

Ուշադրությանն արժանի

Chaarat Gold Holdings ընկերությունը, որը փորձում էր գնել Ղրղըզստանի Centerra’s Kumtor հանքը, Polymetal ընկերությունից Կապանի ոսկու հանքը գնելու շուրջ համաձայնություն է ձեռք բերել: Polymetal-ը ոսկու և արծաթի արտադրող ռուսական ամենամեծ ընկերությունն է:

55 միլիոն դոլարանոց գործարքը Chaarat-ի՝ Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային գլխավոր խաղացող դառնալու մտադրության մասն է, ավելին՝ պլանավորվում է տարեկան արտադրության ծավալն էլ հասցնել 1 միլիոն ունցիայի:

«Միաձուլում ու ձեռքբերում»՝ սա է մեր աճի ռազմավարությունը: Շատ ուրախ ենք, որ այս գործընթացի մասն ենք կազմում, Chaarat-ի ու նրա բաժնետերերի համար գրավիչ գին է», – ասում է Chaarat-ի գործադիր տնօրեն Արտյոմ Վոլինեցը:

Կապանի հանքը, որը 2 տարի առաջ Polymetal-ը գնել էր 38 միլիոն դոլարով, ռուսական ընկերության ամենաթանկարժեք ու ամենափոքր արդյունավետությամբ ձեռքբերումն էր. անցած տարի այն ստացել է ընդհանուր շահույթի 3 տոկոսը:

Հանքը տեղակայված է Հայաստանի հարավ-արևելքում`40.000 բնակչություն ունեցող Կապան քաղաքում և գտնվում է մայրաքաղաք Երևանից 320կմ հեռավորության վրա է:

Տարածքում կան հեռանկարային այլ հանքավայրեր ևս: Այդտեղ է գտնվում Polymetal-ին 100 տոկոսով պատկանող Lichkvaz ոսկու հանքը, որը Կապանից 70 կմ, իսկ Երևանից 380 կմ հեռու է:  Ռուսաստանում գործող Polymetal ընկերությունն այս գործարքից ակնկալում է 3 միլիոն շահույթ:

Կապանի հանքի շահագործումն սկսվել է 2003թ.-ին և կտևի մինչև 2023թ.-ը, սակայն նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին հայտարարելու, որ պաշարի քանակը շատ ավելին է, քան ենթադրվում էր: Հետևաբար, հանքի շահագործումը կարող է երկարաձգվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment