Իսպանացի գիտնականները փնտրում են Սերվանտեսի «Դոն Կիխոտի» մնացորդները

Իսպանացի գիտնականները փնտրում են Սերվանտեսի «Դոն Կիխոտի» մնացորդները

Հոդվածի առանցքում

  • Հետազոտողները փորձում են գտնել Իսպանիայի մշակութային գաղտնիքներից մեկը` Սերվանտեսի աճյունը` այդ նպատակի համար օգտագործելով մի քանի հուշումներ, որոնցից են վնասված ձախ ձեռքը, փամփուշներից վնասված կրծոսկրենր և վատ ատամնաշարը:
  • Սերվատեսը մահացել է իր գլուխգործոցի հրապարակումից մեկ տարի անց: Սակայն վերջին 12 ամիսների ընթացքում են միայն սկսել լրջորեն հետաքրքվել և փնտրել նրա մասունքները, չնայած որ նրա Convent of the Barefoot Trinitarians-ում թաղված լինելը ոչ մեկի համար գաղտնիք չէ:
  • Օգտագործելով ռադիոմագնիսական ճառագայթում` հետազոտող Լուիս Ավիալն ու նրա թիմը դամբարանում և նրա խորշերում առանձնացրեցին ոսկորների հանգչման հատվածներ, այնուհետև սկսեցին պեղման աշխատանքները:
  • «Անբնական է, որ մենք չգիտենք, թե որտեղ է թաղված իսպանական գրականության արքայազնը»,-ասել է Իսպանիայի արքայական ակադեմիայի տնօրեն Դարիո Վիլանուևան: Մենաստանն իր 12 առանձին հատվածներով գտնվում է Մադրիդի Barrio de las Letras կամ այլ կերպ ասած Գրական թաղամաս կոչված հատվածում:
  • Իսպանիայի կառավարությունը հրամայել է վերահրատարակել «Դոն Կիխոտի» 1912 թվականի ամենահայտնի և համաժողովրդական տարբերակը: «Ընդամենը մեկ դար ուշացումով մենք կատարեցին կառավարության խնդրանքը, որի համար Ակադեմիան ներողություն է խնդրում»,- նշել է պարոն Վիլանուևան:

Ուշադրությանն արժանի

Մադրիդյան պաշտոնյաների պատկերացումներով այն մշակութային նոր հեռանկար կբացի քաղաքի սրտում

Հետազոտողները փորձում են գտնել Իսպանիայի մշակութային գաղտնիքներից մեկը` Սերվանտեսի աճյունը` այդ նպատակի համար օգտագործելով մի քանի հուշումներ, որոնցից են վնասված ձախ ձեռքը, փամփուշներից վնասված կրծոսկրենր և վատ ատամնաշարը:

Սրանք են բացահայտող այն հատկանիշները, որը կօգնի նրանց գտնել Միգել դը Սերվանտեսի` իսպանական գլուխգործներից մեկի` «Լա Մանշի հնարագետ ջենթլմեն Դոն Կիխոտի» հեղինակի մնացորդները: Այս ստեղծագործությունը համարվում է ժամանակակից առաջին նովելը:

Այս տարի լրանում է պատմվածքի երկրորդ մասի հրատարակման 400-ամյակը, որում նկարագրվում են թափառաշրջիկ ասպետի և նրա ընկեր Սանչո Պանսայի արկածներն Իսպանիայում: Գրքի հրապարակումից հետո Սերվանտեսի հեղինակությունն իր գագաթնակետում էր:

Սերվատեսը մահացել է իր գլուխգործոցի հրապարակումից մեկ տարի անց: Սակայն վերջին 12 ամիսների ընթացքում են միայն սկսել լրջորեն հետաքրքվել և փնտրել նրա մասունքները, չնայած որ նրա Convent of the Barefoot Trinitarians-ում թաղված լինելը ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը մադրիդյան պաշտոնյաները հայտարարությամբ կներկայանան, սակայն դեռևս պարզ չէ, թե հետազոտողները որքանով են մոտեցել Սերվանտեսի ոսկորների նույնականացման գործընթացին:

Մենաստանի պատի վրա 1870 թվականին տեղադրված հուշաքարում ասվում է, որ այստեղ հանգչում է Իսպանիայի արձակի իշխանի մարմինը: Իսպանիայի Արքայական Ակադեմիան, որը հրատարակել է պաշտոնական իսպանալեզու բառարանը, 1861 թվականից ի վեր ամեն տարի մենաստանում անցկացնում է Իսպանիայի կանոնիկ աշխատանքի հեղինակի հիշատակման արարողություն:

Վիճարկելով իսպանացի պատմաբան Ֆերնանդո դը Պրադոյի այն տեսակետը, ըստ որի, Սերվանտեսի մնացորդները դեռևս այտեղ են, 2014 թվականի ապրիլին քաղաքային իշխանությունները տրամադրեցին 62000 եվրո առաջին պաշտոնական որոնումների համար: Օգտագործելով ռադիոմագնիսական ճառագայթում` հետազոտող Լուիս Ավիալն ու նրա թիմը դամբարանում և նրա խորշերում առանձնացրեցին ոսկորների հանգչման հատվածներ, այնուհետև սկսեցին պեղման աշխատանքները:

Որոնողական աշխատանքներում ներգրավվածներից ոչ ոք չէր կարող ասել, թե ինչու է այդքան երկար ժամանակ պահանջվել պեղումները սկսելու համար: Նրանց խոսքով, նախընտրական տարում աշխատանքների ֆինանսավորումը և գրքի հրապարակման տարելիցը կարևոր դեր խաղացին: Ինչպես նաև, պեղումների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքները:

Մադրիդի Երրորդության մենաստանում մնացորդներն ուսումնասիրող մասնագետները արդյունքները հրապարակեցին հունվարի 26-ին` Մադրիդի քաղաքային Սրահում:

Իմ հարցին, թե ինչու երկար դարեր պահանջվեցին որոնողական աշխատանքները սկսելու համար, Լուիս Ավիալը կատակելով մեջբերեց ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին` ասելով.«Եթե դա Ռոնալդոն լիներ, մենք հիմնահատակ կավիրեինք մենաստանը»:

Հետազոտողները հույս էին հայտնել, որ ի վիճակի կլինեն հայտնաբերված մնացորդները նույնականացնել Սերվանտեսի վնասվածքների հետ, որը նա ստացել էր Օսմանյան կայսրության և կաթոլիկ եկեղեցու դաշնակից երկների` Սուրբ Լիգայի միջև 1571 թվականին Լեպանտոյի ճակատամարտում: Հակառակ դեպքում` նրանք ստիպված կլինեին ապավինել ոսկորների տարիքի գործոնին:

Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք հաջողելու են հետազոտողները, թե ոչ: Հետազոտողները երկար տարիներ փնտրում էին իսպանացի հայտնի պոետ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մասունքները, սակայն ապարդյուն: Սակայն եթե որոնողական աշխատանքները հաջողությամբ պսակվեն, ապա պաշտոնյաների ակնկալիքներով դա մշակութային նոր հեռանկարներ կբացի քաղաքի սրտում, ինչպես օրինակ Stratford-upon-Avon-ը հիշեցնում է Շեքսպիրին: Սերվանտեսի մասունքների հայտնաբերումը կհաստատի Իսպանիայի մայրաքաղաքի` «քաղաք, որն ունի պատմություն, իր գաղտնիքներն ու լեգենդները» համբավը: Այս մասին ասել է մշակութային հարաբերությունների ղեկավար Պեդրո Քորալ Քորալը:

«Անբնական է, որ մենք չգիտենք, թե որտեղ է թաղված իսպանական գրականության արքայազնը»,-ասել է Իսպանիայի արքայական ակադեմիայի տնօրեն Դարիո Վիլանուևան:

Մենաստանն իր 12 առանձին հատվածներով գտնվում է Մադրիդի Barrio de las Letras կամ այլ կերպ ասած Գրական թաղամաս կոչված հատվածում: Թաղամասն իր անվանումը ձեռք է բերել Սերվանտեսի և Իսպանիայի Ոսկեդարում ստեղծագործողների պատվին, որոնք ապրել և արարել են այստեղ 16-17-րդ դարերում:

Վերջին երեսուն տարիներին մենաստանը պատկանում է Մարիանո Գոմեսին, որն այստեղ հիմնել է իր սեփական ռեստորանը: Հաճախորդներն ու պարզապես անցորդները նրան հաճախ են հարցնում Սերվանտեսի մասին: «Բոլորը ցանկանում են իմանալ, թե որտեղ է գտնվում նրա շիրիմը: Շատ նման է Անգլիային, որտեղ մարդիկ ցանկանում են լուսանկարվել Շեքսպիրի գերեզմանի մոտ: Դա նորմալ է: Իսկ ինչու՞ ոչ այստեղ»,-պատմում է 73-ամյա Մարիանոն:

2014 թվականի նոյեմբերին Իսպանիայի Արքայական Ակադեմիան հրապարակեց «Դոն Կիխոտի» կրճատ տարբերակը, որը նպատակ ուներ պատմվածքն ավելի հասանելի դարձնել երիտասարդ ընթերցողների շրջանում: Իսպանիայի կառավարությունը հրամայել է վերահրատարակել «Դոն Կիխոտի» 1912 թվականի ամենահայտնի և համաժողովրդական տարբերակը:

«Ընդամենը մեկ դար ուշացումով մենք կատարեցին կառավարության խնդրանքը, որի համար Ակադեմիան ներողություն է խնդրում»,- նշել է պարոն Վիլանուևան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment