Հայերը հիշում են Ցեղասպանության զոհերին, նշում` վերածնունդը

Հայերը հիշում են Ցեղասպանության զոհերին, նշում` վերածնունդը

Հոդվածի առանցքում

  • Սան Ֆերնանդոյի հովտի մատուռում` ապակու տակ, հանգչում են մարդկային ոսկորներ, հեռու արևից այրվող սիրիական անապատից, որտեղ դրանք ցրված էին ավազների մեջ: Քիչ բան է հայտնի, միայն այն, որ ժամանակին այդ վայրերով հայեր են անցել, որոնց ստիպողաբար դուրս են հանել իրենց տներից Օսմանյան կայսրությունում և ուղարկել Դեր Զորի անապատ, որտեղ նրանք մահացել են:
  • հինգշաբթի կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի հատուկ արարողություն: Հայերն ասում են, որ 1915-1923 թվականներին 1.5 միլիոն մարդ է մահացել, երբ թուրքերը փորձում էին ստեղծել իրենց սեփական երկիրը: Պատմաբանները, գիտնականներն ու մարդու իրավունքի ակտիվիստներ:
  • Արարողությանը մասնակցածների թվում են եղել ծերեր, ինչպես 101-ամյա Եվնիգ Սալիբյանը: Նա ծնվել է Ցեղասպանության մեկնարկից առաջ, բայց, հիշում է, թե ինչպես է մեծացել վախի և սպառնալիքի մթնոլորտում: Կան որոշակի ձայներ, որոնք նա առ այսօր լսում է:
  • Հայերը հիշում են Ցեղասպանության մեկնարկը 1915-ի ապրիլի 24-ին, քանի որ թուրք զինվորները հայ ժողովրդի մտավորականներին ձերբակալել են հենց այդ օրը: Մտավորականներին ավելի ուշ մահապատժի են ենթարկել: Այդ գործողությունը կազմում էր տարածաշրջանը «թուրքացնելու» շարժման մասը:
  • Հարցը մնում է քաղաքականացված ԱՄՆ և Թուրքիայի կառավարությունների համար, որոնք հրաժարվում են այս գործողություններն անվանել Ցեղասպանություն: Ամերիկահայ ակտիվիստների խոսքով, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դա անել չի կարող, քանի որ կվնասի Թուրքիայի հետ հարաբերությւուններին, որը ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակիցն է:
  • Նենսին և իր եղբայրը` Մարտին Էսքիջիանն ասում են, որ, եթե թուրքական կառավարությունը հաշվետու լիներ, եթե նրանք ճանաչեին իրենց իրագործածը որպես Ցեղասպանություն, ապագա կոտորածներից` Հոլոքոստից, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցած դեպքերից, նաև այսօր Սիրիայում և Իրաքում կատարվող բռնություններից հնարավոր կլիներ խուսափել:

Ուշադրությանն արժանի

Սան Ֆերնանդոյի հովտի մատուռում` ապակու տակ, հանգչում են մարդկային ոսկորներ, հեռու արևից այրվող սիրիական անապատից, որտեղ դրանք ցրված էին ավազների մեջ:

Քիչ բան է հայտնի, միայն այն, որ ժամանակին այդ վայրերով հայեր են անցել, որոնց ստիպողաբար դուրս են հանել իրենց տներից Օսմանյան կայսրությունում և ուղարկել Դեր Զորի անապատ, որտեղ նրանք մահացել են:

Ողջ մնացածները կպատմեն 1 դար վաղեմության պատմություն ոչ միայն մահվան, այլև փրկության, ինչպես նաև ժխտողականության ցավի և հիշողության պահպանման հոգսի մասին:

«Դեր Զորում, որտեղ էլ որ գնաք, կգտնեք մեր ժողովրդի ոսկորները», ասում է Mission Hills-ում գտնվող Արարատ-Էսկիջիան թանգարանի տնօրեն Մեգի Մանգասարյան-Գոսչինը.«Դա մեզ համար դեռ վերք է, որը երբեք լիարժեք չի ապաքինվի»:

Ոսկորները տեղադրված են թանգարանում, որը բացվել է 1996-ին Լոս Անջելեսի Ararat Home-ի հարևանությամբ, որտեղ հինգշաբթի կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի հատուկ արարողություն: Հայերն ասում են, որ 1915-1923 թվականներին 1.5 միլիոն մարդ է մահացել, երբ թուրքերը փորձում էին ստեղծել իրենց սեփական երկիրը: Պատմաբանները, գիտնականներն ու մարդու իրավունքի ակտիվիստները այս իրադարձություններն անվանում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն:

Հինգշաբթի տեղի ունեցած միջոցառմանը մատուցվել է կարճ ժամերգություն, որը կատարել են հայկական տեղական եկեղեցիների մի քանի հոգևորականներ: Նրանք միասին կանգնած օրհնել են ոսկորները, որոնք զգուշորեն տեղադրված են եղել մատուռի կենտրոնում:

Ավելի ուշ հոգևոր այրերը բացել են Ցեղասպանության զոհերի և դրանից փրկվածների հիշատակին նվիրված գրանիտե հուշարձան: Մոտակայքում տնկել են նաև թթենու ծառ, ինչը խորհրդանշել է հայ ժողովրդի կյանքի շարունակությունը:

Արարողությանը մասնակցածների թվում են եղել ծերեր, ինչպես 101-ամյա Եվնիգ Սալիբյանը: Նա ծնվել է Ցեղասպանության մեկնարկից առաջ, բայց, հիշում է, թե ինչպես է մեծացել վախի և սպառնալիքի մթնոլորտում: Կան որոշակի ձայներ, որոնք նա առ այսօր լսում է:

«Իմ հայրը Մուհամեդ անունով ընկեր ուներ, որը օգնեց մեզ մնալ Թուրքիայում: Բայց երբ ես դուրս էի նայում մեր դռնից, լսում էի, թե ինչպես են մարդիկ լալիս: Լսում էի մայրերին, հայրերին, երեխաներին, որոնք ասում էին. «Ես սոված եմ, ես ծարավ եմ»: Եվ նա հիշում է մտրակները.«Թուրք գեներալը հանում էր մտրակը և ասում. «Դու՛, Դու՛, Դու՛, դուրս եկե՛ք այդտեղից»»:

Սալիբյանի խոսքով, իր ընտանիքը լքել է Թուրքիան 1921-ին: Նրանք օգտվել են 2 սայլից: Գնում էին դեպի Սիրիա: Ճանապարհին ինքն ու մի ծեր կին փոխել են իրենց նստատեղերը: Սայլը վթարի է ենթարկվել և ծեր կինը մահացել է, մինչդեռ Սալիբյանը վերքեր էր ստացել աջ ոտքի շրջանում և փրկվել: Վախն առ այսօր չի չքացել:

«Հորաքույրս ասում էր, որ ծեր կինն իր կյանքը տվեց փոքր աղջկան», – ասում է Սալիբյանը:

Հայերը հիշում են Ցեղասպանության մեկնարկը 1915-ի ապրիլի 24-ին, քանի որ թուրք զինվորները հայ ժողովրդի մտավորականներին ձերբակալել են հենց այդ օրը: Մտավորականներին ավելի ուշ մահապատժի են ենթարկել: Այդ գործողությունը կազմում էր տարածաշրջանը «թուրքացնելու» շարժման մասը:

Այսօր թուրքական կառավարությունը պնդում է, որ այդ մահերը Օսմանյան կործանվող կայսրության մեջ դավաճանության և քաղաքացիական անհնազանդության հետևանք էին: Հայերը ասում են, որ սպանությունները կրել են համակարգված բնույթ և նպատակ են ունեցել ոչնչացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում: Կոտորածները չեն շրջանցել նաև ասորիներին ու Պոնտոսի հույներին: Հոգևորականներն ու մտավորականները գլխատվել են: Կանայք և երեխաները ահաբեկման են ենթարկվել, երբ նրանց դուրս են մղել իրենց հայրենիքից ու տարել Մերձավոր Արևելք:

Հարցը մնում է քաղաքականացված ԱՄՆ և Թուրքիայի կառավարությունների համար, որոնք հրաժարվում են այս գործողություններն անվանել Ցեղասպանություն: Ամերիկահայ ակտիվիստների խոսքով, ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես դա անել չի կարող, քանի որ կվնասի Թուրքիայի հետ հարաբերությւուններին, որը ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակիցն է:

Հինգշաբթի տեղի ունեցած արարողությունը առաջիկա շաբաթներին Լոս Անջելեսում սպասվող Հայոց Ցեղասպանությանն առնչվող միջոցառումներից մեկն է: Նման հուշարձանների նպատակը մահացածներին հիշելն ու ողջ մնացածների համար ուրախանալն է, ասում է Լոս  Անջելեսի Արարատ Տան հոգաբարձուների խորհրդի ղեկավար Ջոսեֆ Քանիմյանը.

«Եթե մոռանում եք անցյալը, ապա նպաստում եք, որ պատմությունը կրկնվի: Մենք չենք ցանկանում, որ որևէ ազգի հետ նման բան լինի: Միաժամանակ մենք ցանկանում ենք պատվել մեր ժողովրդին, տոնել կյանքն ու ուրախանալ ողջ մնացածների համար: Սա մեզ համար հարության օր է»:

Արարողությանը ներկա գտնվողներից շատերը կրել են մանուշակագույն շարֆեր կամ վարտիքներ և ծաղիկ-կրծքանշան, որը կոչվում է անմոռուկ, որի ծաղկաթերթերը խորհրդանշում են անցյալը, ներկան և ապագան:

Բայց որոշ մարդիկ շարունակում են անհանգստանալ հայ ժողովրդի` մասնավորապես Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար, որոնք մնացել են Սիրիայում և որոնց ընտանիքներն այժմ այնտեղ են: Իսլամական պետությունը անցած տարի հայերին ստիպողաբար դուրս էր մղել Քեսաբից: Եկեղեցիները պղծվել էին, տները` այրվել: Ծայրահեղականները նաև ոչնչացրել են ասորական 35 գյուղ և առևանգել ավելի քան 200 մարդու:

Խմբավորումը մտադիր է այս տարածքները մաքրել քրիստոնյաներից և այլ փոքրամասնություններից: Սա հիշեցնում է 1915 թվականի իրադարձությունները, ասում է Նենսի Էսքիջիանը, ում հայրը կառուցել է թանգարան, որտեղ պահվում են պատմական քարտեզներ, կոպեկներ, արհեստների նմուշներ, մեդալներ, էսքիզներ, երաժշտական գործիքներ և որտեղ կա նաև գրադարան:

Նենսին և իր եղբայրը` Մարտին Էսքիջիանն ասում են, որ, եթե թուրքական կառավարությունը հաշվետու լիներ, եթե նրանք ճանաչեին իրենց իրագործածը որպես Ցեղասպանություն, ապագա կոտորածներից` Հոլոքոստից,  Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցած դեպքերից, նաև այսօր Սիրիայում և Իրաքում կատարվող բռնություններից հնարավոր կլիներ խուսափել:

Մարտին Էսքիջյանն ասում է. «100 տարի առաջ տեղի էր ունենում ճիշտ այն, ինչ այսօր (Սիրիայում և Իրաքում): Սա է դրա ողբերգությունը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment