Կովկասը դադարում է լինել Ռուսաստանի հետնաբակը

Կովկասը դադարում է լինել Ռուսաստանի հետնաբակը

Հոդվածի առանցքում

  • Խորհրդային Միության ժառանգությունը Ռուսաստանի ազդեցության հետ միասին աստիճանաբար դուրս է գալիս Հարավային Կովկասից: Ռուսերենի օգտագործումը նվազում է․ Ադրբեջանի բնակչության 2/3-ը լեզվին տիրապետում է միայն բազային մակարդակով: Էթնիկ ռուսները երեք երկրների ընդհանուր բնակչության միայն 2-3 տոկոսն են կազմում: Ռուսական հեռուստաալիքների թիվը կտրուկ նվազել է: Ռուսաստանն Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստան համար դեռ շարունակում է մնալ ամենաազդեցիկ հարևանը, բայց հետզհետե այն դառնում է ընդամենը մեկը շատերի մեջ

Ուշադրությանն արժանի

Հարավկովկասյան երեք երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիներ են գտել: Եթե այդ երկրների ղեկավարները ոչ մի հիմար բան չանեն, ապա հավանականությունը մեծ է, որ 2019-ին Մոսկվայի հետ խնդիր չեն ունենա:

Ինչ կբերի 2019թ.-ը հետխորհրդային հարևանության ու Արևելյան Եվրոպայի երկրների համար

2018թ.-ն ավարտվում է Ազովի Ծովում տեղի ունեցած անհանգստացնող միջադեպով ու Ռուսաստանի կողմից դե ֆակտո բլոկադայով, որը Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես ծովահենություն Ուկրաինական ծովագնացության դեմ: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ է այս ճգնաժամը նշանակում 2019թ.-ի համար: Այս ագրեսիան արդյոք սահմանափակվում է Ազովի ծովում և նրա շրջակայքում Ռուսաստանի սահմանափակ նպատակներով: Գուցե Ուկրաինայում նախընտրական շրջանի ընթացքում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու փորձ է: Եվ ինչպես այն կանդրադառնա Ռուսաստանի մյուս հարևանների վրա: Գուցե մարդիկ Կրեմլում իրենք էլ հստակ չգիտեն:

Մեկ քայլ հետ գնանք, տարանջատենք լուրերը երկարաժամկետ միտումներից և անմիջականորեն ուսումնասիրենք Ռուսաստանի հնարավորությունները և հավակնություններն այլ պետությունների նկատմամբ:

Ուկրաինացիների դեպքում նման վերլուծություն անելը բարդ է, քանի որ նրանց հայրենակիցները դեռ զոհվում են երկրի արևելյան առաջնագծում: Հետխորհրդային մյուս երկրների պարագահում, սակայն, ավելի սառը անդրադարձը տեղին է:

Անդրադառնանք Հարավային Կովկասին․ Խորհրդային Միության ժառանգությունը Ռուսաստանի ազդեցության հետ միասին աստիճանաբար դուրս է գալիս տարածաշրջանից: Ռուսերենի օգտագործումը նվազում է (Ադրբեջանի բնակչության 2/3-ը լեզվին տիրապետում է միայն բազային մակարդակով):  Էթնիկ ռուսները երեք երկրների ընդհանուր բնակչության միայն 2-3 տոկոսն են կազմում: Ռուսական հեռուստաալիքների թիվը կտրուկ նվազել է: Ռուսաստանն Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստան համար դեռ շարունակում է մնալ ամենաազդեցիկ հարևանը, բայց հետզհետե այն դառնում է ընդամենը շատերից մեկը:

Լրագրողներն այդ երկրներն այլև «Ռուսաստանի հարևաններ» չպետք է անվանեն: Հարավային Կովկասն այլևս անկախ շրջան է ու այն միաժամանակ շատերի հարևան պետք է դիտարկենք, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Իրանի, Թուրքիայի ու Եվրամիության: Նահանգներն այստեղ միջազգային կոնսորցիում է հիմնել, որը ներառում է ԱՄՆ 2 ընկերություն, որոնք Վրաստանի  Սև Ծովի ափին սկսել են Անակլիա նավահանգստի կառուցումը: Չինաստանն էլ շրջանը տարանցիկ ուղի է դիտարկում ու դարձել է հիմնական առևտրային գործընկերը: Ռուսաստանը Հայաստանում իր ռազամաբազան պահպանում է և միջազգայինն իրավունքի համաձայն մոտ 7000 զինվորական է պահում Աբխազիայում ու Հարավային Օսիայում: Այս երկու վայրը բացառություն են: 1992-93թթ-ին հակամարտության արդյունքում կիով չափ անկախ այս շրջաններն ավելի հեռացան Վրաստանից 2008թ.-ի հակամարտության ժամանակ, որի հետևանքով ևս 15000 վրացի լքեց հարավային Օսիայի իր տունը: Թբիլիսիից նրանց մեկուսացումն ավելի է մեծանում: Անցած տարի Էնգուրի գետի ու Աբխազիայի սահմանային անցակետերի մեծ մասը փակվեց: Ռուսներն ու Հարավային Օսիայի քաղաքացիները սադրիչ կերպով մի քանի անգամ Վրաց-օսեթական սահմանի պարիսպը մոտեցրեցին Վրաստանի կողմից վերահսկվող տարածքին, մի քանի անգամ մոտեցնելով այն: Ռուսաստանի համար սակայն այս երկու տարածքներում գերակայությունը թանկ հաճույք է:

Հայաստանն էլ ավելի վառ օրինակ է: Ռուսաստանի սերտ ռամական ու քաղաքական դաշնակիցը կապված է Մոսկվայի հետ Էներգետիկ ու ֆինանսական առումով:

Այդուհանդերձ, 2018թ.-ին երկիրը կարողացավ տապալել նախկին ռեժիմը: Շատ դիտորդների համար անսպասելի էր, որ Ռուսաստանը բարեկամական ռեժիմը պահպանելու համար «Թավշյա հեղափոխությանը» չմիջամտեց, իրականում Մոսկվան դրա համար շատ լծակներ չուներ: Դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցրեց իր տպավորիչ հաղթանակի վերջին փուլը, կայացան խորհրդարանական արտաերթ ընտրություններ: Ընտրություններն ի թիվս այլ ազդակների մատնանշեցին Ռուսաստանի հետ սերտ կապերից հրաժարվելը: Երկու ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ Լուսավոր Հայաստանը,  իրեն նույնիսկ եվրոպամետ անվանեց: Փաշինյանը այդքան էլ հակառուսական չէ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ միայն անուղղակի կերպով, քանի որ խոսում է եվրոպական արժեքների ու ժողովրդավարության մասին: 43-ամյա Փաշինյանը նախորդ իշխանությունների պես խորհրդային ֆոն չունի: Հայ վերլուծաբաններից մեկի խոսքով՝ Փաշինյանը ոչ սովետական է, ոչ հակա-սովետական, ոչ էլ պրո-սովետական, նա ուղղակի սովետական չէ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը 36  տարեկան է, նույնպես այս դասին է պատկանում:

Զարգացող հետխորհրդային ինքնությունը ՈՒկրաինային չի մխիթարում:
Հարավային Կովկասում զարգացող «հետխորհրդային» ինքնությունը ոչ այնքան մխիթարական է Ուկրաինայի համար, որը մնում է միանգամայն խոցելի Ռուսաստանի համար, նույնիսկ այն, որ պայքարում է իր նոր ինքնության ձեւավորման համար:

Հարավկովկասյան երեք երկրներն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու միջոց է գտել: Եթե նրանց ղեկավարները ոչ մի հիմարություն չանեն իրենց ազգաբնակչությանը միմյանցից օտարելու համար, օրինակ պատերազմ սկսեն (օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը), ապա հավանականությունը մեծ է, որ այդ երկրները 2019թ.-ին Մոսկվայի հետ լավ հարաբերություններ կպահպանեն:

Այդ միտումները ռուսական քարոզչական մեքենայի ռադար չեն: Նրանք լիովին ընդունելի են ավելի պրագմատիկ ռուսական ներկայության համար, օրինակ՝ տարածաշրջանում աշխատող գործարար համայնքը, կամ էլ ամեն տարի այդ երկրներ այցելող տասնյակ հազարավոր ռուս զբոսաշրջիկները:

Դա դանդաղ գործընթաց է, բայց մեր առջև երեք երկրներ են, որոնք չնայած իրենց բոլոր թերությունների դարձել են գործող պետություններ, ու քիչ թե շատ ինքնավար միջազգային խաղացողներ:

Նրանք Շվեյցարիա լինելուց հեռու են, միևնույն ժամանակ հեռու են նաև 1990-ականերին եղած աղքատ ու կոնֆլիկտային երկիր լինելուց: Ներքին մարտահրավերները, ինչպիսիք են կոռուպցիան, աղքատությունը և միգրացիան ամենալուրջ խնդիրներն են այս երկրների համար: Սրանք առնվազն այն խնդիրներն են, որոնք կարգավորելու համար կառավարությունը լծակներ ունի և որոնց համար նրանք  հետագայում հասարակության առջև հաշվետու են լինելու:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment