Վրաստանը ետ վերցնելու համար Ռուսաստանը «եզրափակիչ գրոհի» է նախապատրաստվում

Վրաստանը ետ վերցնելու համար Ռուսաստանը «եզրափակիչ գրոհի» է նախապատրաստվում

Հոդվածի առանցքում

  • Քանի դեռ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԻՍԻՊ-ի վրա, Ուկրաինայի և մի ժամանակ ԽՍՀՄ մասը կազմող այլ երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի վրա քիչ ուշադրություն է դարձվում, մասնավորապես Վրաստանի նկատմամբ Մոսկվայի ծրագրերի վրա, որը հետևանքներ կունենա ամբողջ Կովկաս տարածաշրջանի համար:
  • Առկա են նաև բազմաթիվ զգուշացումներ, որ Մոսկվան թիրախավորել է Էստոնիան, վերջինի թույլ տնտեսության և քաղաքական անորոշության պատճառով, որպեսզի ստիպի այս երկրին, Բալթյան մյուս երկրների հետ միասին, լքել ՆԱՏՕ-ն և անդամացել Եվրասիական Միությանը:
  • Ռուսական զորքերը օկուպացրել են Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից 2008 թվականին Վրաստան ներխուժումից հետո, որը տևեց հինգ օր: Ռուսաստանի զորքերը երբեք չեն լքել այդ տարածքը: Այդ նույն ժամանակ, Մոսկվան աշխատում է նույն էֆֆեկտը ստանալ Հարավային Օսիայում, ինչպես դա արեց Ուկրաինայի Ղրիմ թերակղզու դեպքում:
  • «Ավելորդ է ասել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Վրաստանի կամ Կովկասի որևէ բանից»,-նշել է Ռուխաձեն: «Հակառակը, Կրեմլը իրականում կոնսոլիդացնում է (կարելի է ասել բավականին հաջող կերպով) իր դիրքերը տարածաշրջանում»: Նա ասաց, որ Ուկրաինայից հետո, Վրաստանը, հավանական է այն նախկին ԽՍՀՄ երկիրն է, որ «ակտիվորեն» դիմադրել է Ռուսաստանի Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուն, որը պետք է Արևմուտքի Եվրասիական Միության անալոգը դառնար:
  • Սակայն Պուտինը այլ ռազմավարական ծրագիր ունի տարածաշրջանի համար, որն նրան, Ուկրաինայից դուրս, դեպի մի մեծ նավթա-գազային խողովակաշարի մուտք կտա Արևմուտքին էներգիա մատակարարելու համար: Այն նաև Ռուսաստանի համար կապահովի երկար սպասված ցամաքային ուղին դեպի Հայաստան, որին Ռուխաձեն նկարագրեց, որպես Հարավային Կովկասի «առանցքային արբանյակ»:

Ուշադրությանն արժանի

Քանի դեռ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԻՍԻՊ-ի վրա, Ուկրաինայի և մի ժամանակ ԽՍՀՄ մասը կազմող այլ երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի վրա քիչ ուշադրություն է դարձվում, մասնավորապես Վրաստանի նկատմամբ Մոսկվայի ծրագրերի վրա, որը հետևանքներ կունենա ամբողջ Կովկաս տարածաշրջանի համար:

«Հնարավոր է Ռուսաստանը Վրաստանի վրա վերջնական հարձակմանն է պատրաստվում, որն իր մեջ կարող է ներառել նաև բացահայտ ռազմական գործողություններ»,-նշել է Վաշինգտոնում գտնվող Jamestown Foundation վերլուծական կենտրոնից Վասիլ Ռուխաձեն:

Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատորեն է նայում Վրաստանի ՆԱՏՕ-ին միանալու ձգտմանը և շարունակում է ձգտել անդամակցությանը՝ չնայած կրեմլյան նախազգուշացումներին:

Պուտինը շարժվեց դեպի Ուկրաինա և այժմ էլ սպառնում է Վրաստանին, որպեսզի պահպանի ՆԱՏՕ երկների և Ռուսաստանի Դաշնության միջև բուֆերը: Պուտինը քննադատորեն է մոտեցել ՆԱՏՕ-ի «արևելյան էքսպանսիա»-ին, օրինակ բալթյան երկրներում՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, որտեղ բնակվում են զգալի թվով ռուսներ:

Առկա են նաև բազմաթիվ զգուշացումներ, որ Մոսկվան թիրախավորել է Էստոնիան, վերջինի թույլ տնտեսության և քաղաքական անորոշության պատճառով, որպեսզի ստիպի այս երկրին, Բալթյան մյուս երկրների հետ միասին, լքել ՆԱՏՕ-ն և անդամացել Եվրասիական Միությանը:

Ներկայում, սակայն, Ուկրաինայից հետո անմիջական հետաքրքրությունը Վրաստանն է, որի երկու անջատողական պրովինցիաները՝ Աբխազիան և Հարավային Օսիան, զբաղեցված են ռուսական զորքերով:

«Ռուսաստանի վերջին ակտիվությունը Վրաստանում վճռականորեն երաշխավորում են, որ Կրեմլը միգուցե ցանկանա առաջ շարժվել, եթե Ռուսաստանը Ուկրաինայում առավելության հասնի և կարողանա բաժանել այս երկիրը կամ ստիպի Կիևին ետ վերադառնալ Ռուսաստանի «հետաքրքրությունների ազդեցության գոտի»»,-նշել է նա:

Բոլոր ռուսները, սակայն, պատրաստ են միացնել Աբխազիան, այժմ երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այսպես կոչված «Դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը» այս ռեգիոնի հետ:

Ռուսական զորքերը օկուպացրել են Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից 2008 թվականին Վրաստան ներխուժումից հետո, որը տևեց հինգ օր: Ռուսաստանի զորքերը երբեք չեն լքել այդ տարածքը:

Այդ նույն ժամանակ, Մոսկվան աշխատում է նույն էֆֆեկտը ստանալ Հարավային Օսիայում, ինչպես դա արեց Ուկրաինայի Ղրիմ թերակղզու դեպքում անցած տարի, հասնել աբխազականի նման դաշնակցային ու ռազմավարական համագործակցության համաձայնագրի:

Տարածաշրջանային որոշ դիտարկումներ կատարողներ ասում են, որ 2008-ի Ռուսաստանի առաջխաղացումը Վրաստանում,  դրա երկու պրովինցիաների բռնազավթումը Ղրիմի թերակղզու բռնազավթման կայծերն էին:

Այժմ, Ուկրաինայի մնացած մասը, հատկապես արևելյան, դիտարկում է, որ Ռուսաստանը կոչված է եղել պաշտպանելու էթնիկ ռուսներին, ինչպես դա արեց Ղրիմի դեպքում: Ռուսաստանի պայմանագիրը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, որոնց երկուսին էլ միջազգային հանրությունը դեռևս դիտարկում է որպես Վրաստանի մաս, ընդգծում են նախասիրությունները, որոնք նա ունի Վրաստանում և Մոսկվայի համար Կովկասի զգալի նշանակությունը:

«Ավելորդ է ասել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Վրաստանի կամ Կովկասի որևէ բանից»,-նշել է Ռուխաձեն: «Հակառակը, Կրեմլը իրականում կոնսոլիդացնում է (կարելի է  ասել բավականին հաջող կերպով) իր դիրքերը տարածաշրջանում»:

Նա ասաց, որ Ուկրաինայից հետո, Վրաստանը, հավանական է այն նախկին ԽՍՀՄ երկիրն է, որ «ակտիվորեն» դիմադրել է Ռուսաստանի Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուն, որը պետք է Արևմուտքի Եվրասիական Միության անալոգը դառնար:

Ըստ Ռուխաձեի տեսակետի, Եվրասիական Տնտեսական Միությունը ոչ այլ ինչ է, քան Պուտինի՝ Սովետական Միությունը վերականգնելը քողարկող միջոց: «Այսպիսով հնազանդեցնելով Վրաստանը՝ Պուտինը կստանա վերջին կարևոր մասնիկը վերջացնելու համար իր Եվրասիական ինտեգրացիոն ծրագիրը»,-նշեց Ռուխաձեն:

Սակայն Պուտինը այլ ռազմավարական ծրագիր ունի տարածաշրջանի համար, որն նրան, Ուկրաինայից դուրս, դեպի մի մեծ նավթա-գազային խողովակաշարի մուտք կտա Արևմուտքին էներգիա մատակարարելու համար: Այն նաև Ռուսաստանի համար կապահովի երկար սպասված ցամաքային ուղին դեպի Հայաստան, որին Ռուխաձեն նկարագրեց, որպես Հարավային Կովկասի «առանցքային արբանյակ»:

Սա թույլ կտա Մոսկվային վերամատակարարել իր՝ ՌԴ-ից դուրս գտնվող ռազմաբազային, մի խնդրանք, որ Մոսկվան կատարել էր վրացական կառավարությանը, սակայն մերժում էր ստացել:

Ռուսաստանից դեպի Հայաստան նման ցամաքային կապով Մոսկվան աշխարհագրորեն կմեկուսացնի  Ադրբեջանը Արևմուտքից, որին հետագայում կհուշի, որ պետք է վերադառնալ «ռուսական ուղեծիր»,-նշեց Ռուխաձեն:

Ո՛չ Վրաստանը, ո՛չ Արևմուտքը, կարծես թե, պատրաստ չեն պատասխանել ռուսական հեղաշրջմանը՝ Վրաստանը, ցամաքային ուղի ստեղծելուն դեպի Հայաստան և Ադրբեջանը Մոսկվայի ազդեցության գոտի վերադարձնելուն:

«Որպես արդյունք, հենց որ Ռուսաստանը գործի, Արևմուտքը կարծես թե անակնկալի կգա, ինչպես դա եղավ, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և պատերազմ սկսեց Արևելյան Ուկրաինայում»,-նշեց Ռուխաձեն:«Այսպիսով, Ռուսաստանի ամեն մի քայլը Վրաստանում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում կարիք ունի մանրամասնորեն վերլուծվելու և հակաբալանսավորվելու»,-նշեց նա: «Եթե դա չարվի, ինչպես վերջին շրջանի պատմությունն արդեն ցույց է տվել, կարող են լինել հեռուն գնացող հետևանքներ, ավերիչ հետևանքներ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment