Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցով Բաքվում հավաք է կայանում
Հոդվածի առանցքում
- Ստորագրվել է Միջազգային և իրավականորեն պարտադիր փաստաթուղթ Ղազասխստանի Ակտաու քաղաքում, որտեղ հաստատվել է նաև Կասպյան 5-րդ գագաթնաժողովի կոմյունիկեն: Փաստորեն, 26 տարվա քննարկումներից հետո ստորագրվել է պատմական փաստաթուղթ: Երկօրյա հավաքին 5 պետությունների ներկայացուցիչները քննարկվելու են Կոնվենցիային վերաբերող մի քանի հարցեր, ներառյալ ծովային սահմանները:
Ուշադրությանն արժանի
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հյուրընկալում է Կասից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցով առաջին միջազգային հանդիպումը, որը տրամաբանորեն հետևում է մեկ այլ իրադարձության` «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի» ստորագրմանը: Դա տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 12-ին: Միջազգային և իրավականորեն պարտադիր փաստաթուղթը ստորագրվել է Ղազասխստանի Ակտաու քաղաքում, որտեղ հաստատվել է նաև Կասպյան 5-րդ գագաթնաժողովի կոմյունիկեն: Փաստորեն, 26 տարվա քննարկումներից հետո ստորագրվել է պատմական փաստաթուղթ:
Երկօրյա հավաքին 5 պետությունների ներկայացուցիչները քննարկվելու են Կոնվենցիային վերաբերող մի քանի հարցեր, ներառյալ ծովային սահմանները: Բաքվի հավաքի մասնակիցները կենտրոնանալու են նաև այլ հարցերի` ներառյալ Ակտաուում տեղի ունեցած 5-յակի գագաթնաժողովի արդյունքները:
Հավաքի սկիզբ ազդարարել է Կասպից ծովի հարցով բարձրաստիճան աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը` ընդգծելով, որ գագաթնաժողովից հետո կողմերը շարունակել են աշխատել:
Աշխատանքային խումբը ստեղծվել է այս փաստաթղթերի հիմքով, կոնվենցիան արդյունավետ իրագործելու և Կասպից ծովում գործակցության հարցերը քննարկելու նպատակով: Սա հնգակողմ կոնսուլտացիաների մեխանիզմ է, որին մասնակցում են Կասպիցի ափամերձ 5 երկրների ներկայացուցիչները:
Կասպից ծովն ունի ավելի քան 50 մլրդ բարել նավթի և հսկայական գազի պաշար, երբ անցած տարվա համաձայնագրով բաժանվել է ծովի միայն մակերևույթը, ոչ թե ծովի խորքը, որտեղ էլ տեղակայված են բնական պաշարները: Այնպես որ այս համաձայնագրի կենսունակության մասով երկարաժամկետ հեռանկարում հարցեր են առաջանում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ