Բարաք Օբաման նոր Ջիմի Քարտե՞րն է

Բարաք Օբաման նոր Ջիմի Քարտե՞րն է

Հոդվածի առանցքում

  • Օբաման իր պաշտպանության նախարարի ճնշմամբ վտանգեց երիտասարդ ամերիկացիների կյանքը` ներխուժելով Աֆղանստան:
  • Նա ամերիկյան օդուժը տեղակայեց Լիբիայում, ինչը հակառակ ազդեցություն ունեցավ 2012-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա:
  • Նա հրահրեց իշխանափոխություն այն երկրներում, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում` առաջացնելով նոր սառը պատերազմ:
  • Այս զարգացումը արդեն հանգեցրել է նորացված միջուկային սպառազինությունների մրցավազքի :

Ուշադրությանն արժանի

Մի շտապեք: Համեմատությունն անարդար է Քարտերի հանդեպ: Նրա հեղինակությունը Օբամայից շատ ավելի բարձր է: Ահա թե ինչու:

Օբաման իրեն երջանիկ պետք է համարի, եթե արտաքին քաղաքականության մեջ իր ձեռքբերումները համեմատվեն Քարտերի հետ, որը դրանց հասավ 4 տարվա ընթացքում: Օբաման իր նախագահության 7-րդ տարում շատ քիչ հաջողություններ է ունեցել, չհաշված 2011-ի արշավը Աբոթաբատում: Օբամայի արտաքին քաղաքականության մեջ կոպիտ սխալները գերակշռում են (թեթեւակի) ձեռքբերումներին:

  • Հակիրճ. Օբաման իր պաշտպանության նախարարի (Գեյթսը) ճնշմամբ վտանգեց (իսկ ավելի տեղին, զոհաբերեց) երիտասարդ ամերիկացի տղամարդկանց եւ կանանց կյանքը Աֆղանստան ներխուժելու համար՝ գիտակցելով, որ այն չի գործելու (2009 թ.):
  • Նա ամերիկյան օդուժը տեղակայեց Լիբիայում (2011), այդ երկրի կայուն, չնայած հանցագործ ռեժիմը ուժով տապալելու համար, ինչը հակառակ ազդեցություն ունեցավ 2012-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա:
  • Նա հետևեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով իր պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի ոչ կառուցողական ռազմավարությանը, ինչը հրահրեց իշխանափոխություն այն երկրներում, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Այսպիսով առաջացնելով նոր սառը պատերազմ (2013-ներկա ):
  • Այս զարգացումը արդեն հանգեցրել է նորացված միջուկային սպառազինությունների մրցավազքի, ինչը, բնականաբար, շատ քիչ է նպաստում միջուկային զենքը վերացնելու Օբամայի ենթադրյալ ցանկությանը :

Մյուս կողմից, պարոն Քարտերին, ում հաճախ ծաղրում էին՝ ներկայացնելով որպես գործադիր իշխանության դժբախտ ղեկավար (հիմնականում իրանական պատանդների հետ կապված ճգնաժամի եւ Eagle Claw գործողության հետագա ձախողման պատճառով ) դա հաջողվել է:

  • Նա կարգավորել է հարաբերությունները Չինաստանի հետ (1978),
  • նպաստել է Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ պայմանագրին (1978),
  • Լեոնիդ Բրեժնեւի հետ հաջող բանակցել է SALT II –ի շուրջ (1979),
  • ստորագրել է Պանամայի ջրանցքի պայմանագիրը (1977)
  •  ցուցադրել իմաստուն ու զգուշավոր պետական քաղաքականություն Լեհաստանում հասունացող Համերաշխություն շարժման նկատմամբ (1980)
  • Բացի այդ, ի տարբերություն Օբամայի, նա կարողացավ Ամերիկան հեռու պահել Լիբիայի կամ Աֆղանստանի արկածախնդրությունից (1977-1981):

Երկրի ներքին քաղաքականությանն անդրադառնանք ըստ հերթականության: 2009 թ Օբամայի եւ նրա խորապես անհաջող Ֆինանսերի նախարար Թիմ Հայթների ներկայացրած ֆինանսա-բանկային բարեփոխումների փաթեթը արդեն ի վիճակի չէր կարգավորել ամերիկյան կապիտալիզմի ճգնաժամի խորքային պատճառները , որը սկսվեց 2007-08թթ. հիփոթեքային շուկայի փլուզումով: Քարտերի պաշտոնավարման ընթացքում եղավ գազի դեֆիցիտ, երկնիշ արժեզրկում (11 տոկոս), գործազրկության աճ (7-8%) եւ տոկոսադրույքների արտասովոր աճ (15 տոկոս), բայց Քարտերը քաջություն ունեցավ արդարացիորեն հայտարարել , որ սպառնացող ճգնաժամի պատճառը ամերիկյան վատնողականությունն է:

 

1979 թվականի հուլիսի 15-ին նախագահ Քարտերը քաղաքական ինքնասպանություն գործեց՝ խորհուրդ տալով ամերիկյան ժողովուրդին հետամուտ լինել «ընդհանուր նպատակի եւ ամերիկյան արժեքների վերականգնման ուղուն»:

Ի տարբերություն Ռեյգանի, Քարտերը հեղափոխական չէր: Նա հորդորեց հայրենակիցներին իրենց այգին խնամել, ոչ թե բավականություն ստանալ ուրիշ երկրներին կոպտելուց, որոնք նման չեն Ամերիկային: Այնպիսի ինքնավստահ կոչերից, ինչպիսիք են «քանդել այդ պատը». «Չարի կայսրություն». «Այս ագրեսիան պետք է վերացնել». եւ «մահացած կամ կենդանի», կարող են զերծ մնալ շատ քիչ խոհեմ պետական գործիչներ:

Քարտերի ելույթը բախվեց Արեւմտյան հարուստ ավանդական մտածողությանը, որի արմատները գնում են դեպի հակալուսավորչական փիլիսոփայություն: Քարտերը, պարզ չէ գիտակցում էր դա, թե՝ ոչ, փորձում էր (իհարկե, ապարդյուն) Արեւմտյան մտքի ընդունված գիծը նորից ներկայացնել՝ կապված ինքնակառավարման վերջնական նպատակի հետ:

Օբամայի համար նույնը չես ասի:

1905 թվականին բրիտանացի տնտեսագետ եւ փիլիսոփա Ջոն Մեյնարդ Քեյնեսը ակնարկ է գրել Էդմունդ Բուրկի մասին, որտեղ նշել է. «Նրա ամբողջ ունեցվածքն ակնհայտ է՝ խաղաղություն եւ հանգիստ, բարեկամություն եւ կապվածություն, ընտանեկան կյանք եւ փոքրիկ բարեգործական ակցիաներ, որոնց միջոցով մարդը երբեմն կարող է օգնել իր ընկերներին»: «Եթե այս շատ քննադատված  թերի ելույթի կողքով կարելի անցնել, նույնը կարելի է անել մեր 39-րդ նախագահի հարցում»:

Կասկած չկա, որ Քարտերը հաճախ էր սարսափելի քաղաքական որոշումներ կայացնում. Նա սիրում էր խրատել, վախեցնել և երկերեսանություն անել: Բայց Քարտերը դա լավ էր ներկայացնում: Նա շատ էր աշխատում, փորձում էր համեստ երևալ: Նա ձեռք էր մեկնում մյուս ղեկավարներին: Քեմփ Դեվիդը (Camp David) պատահականություն չէր. Քարտերը Մերձավոր Արեւելքի խնդրի նոր ուղի սահմանեց: Նրա իրավահաջորդները, սակայն, չհետեւեցին դրան:

Հետադարձ հայացք գցելով տեսնում ենք, որ նա մի քանի էական ձեռքբերումներ ունի, ամբողջ աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունների վերաբերյալ այլ մտածողություն է ներկայացրել : Արդյոք Օբաման կկարողանա իր մեջ ուժ գտնել նման քայլ անելու համար:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment