5 բան, որոնք կուզենայի իմանալ նախքան իմ առաջին աշխատանքին անցնելը

5 բան, որոնք կուզենայի իմանալ նախքան իմ առաջին աշխատանքին անցնելը

Հոդվածի առանցքում

  • Ուսումն ավարտելուց հետո կյանքը շատ ավելին է, քան սոսկ ձեր այցեքարտի վրայի տիտղոսը: Երկրորդ կիսամյակն է իր ընթացքի մեջ, և այժմ այն ժամանակն է, երբ քոլեջի ավագ կուրսեցիները սովորաբար ծախսում են սթրեսային ակնեի դեմ պայքարելով, հոգնած սեղմելով LinkedIn-ի հաստատել կոճակն ու չափից շատ բլիթներ ուտելով: Այս բաները միանգամայն նորմալ են կամ առնվազն այնպիսի բաներ, որոնք ուղեկցում էին ինձ քոլեջի ավարտական կուրսի 2-րդ կիսամյակում:
  • Ես պահարանիս մեջ ունեի երկու շալվար, բազմաթիվ ժակետներ և ներդրումային կազմակերպությունում աշխատանքի առաջարկը: Ես պետք է աշխատանքի անցնեի առաջարկության ստանալուց 2 շաբաթ անց, և զգեստապահարանը թարմացնելու հարկ կար՝ շատ արագ և էժան: Սակայն ոչ ոք այդ մասին չասաց:
  • Կարևոր ը հիշելն է, թե նրանք ինչ են ասել կամ հրավիրել իրենց աղջկա համերգի կամ ընտանեկան խորովածի՝ հաջորդ անգամ նրանց տեսնելու: Բոլորն են սիրում, որ իրենց լսում են՝ անկախ տարիքից:
  • Գիշերվա լավ քունը ձեր ղեկավարին հնարավորություն է տալիս իմանալու, որ դուք աշխատանքի նկատմամբ լրջորեն եք տրամադրված, ինչն առաջ գնալու հնարավորություն է տալիս:
  • Գիշերները հանգստի համար են, և հանգստյան օրերն էլ են հանգստի համար: Թարմացած և նոր լիցք ստացած՝ աշխատանքի գալը շատ դրական կողմեր ունի, ավելին, քան աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը:
  • Համեմատությունը ստիպում է ենթադրություններ անել ձեր մասին: Համեմատությունը չի թողնում ձեզ՝ նպատակներ առաջադրել և չի թողնում տոնել ձեր հաղթանակները: Այսպիսով, կանգ առեք: Սա ձեր ճամփան է, ուրեմն ընդունեք այն:

Ուշադրությանն արժանի

Ուսումն ավարտելուց հետո կյանքը շատ ավելին է, քան սոսկ ձեր այցեքարտի վրայի տիտղոսը:

Երկրորդ կիսամյակն է իր ընթացքի մեջ, և այժմ այն ժամանակն է, երբ քոլեջի ավագ կուրսեցիները սովորաբար ծախսում են սթրեսային ակնեի դեմ պայքարելով, հոգնած սեղմելով LinkedIn-ի հաստատել կոճակն ու չափից շատ բլիթներ ուտելով: Այս բաները միանգամայն նորմալ են կամ առնվազն այնպիսի բաներ, որոնք ուղեկցում էին ինձ քոլեջի ավարտական կուրսի 2-րդ կիսամյակում:

Տրամադրվել էի ավարտելուց անմիջապես հետո սկսել լրիվ դրույքով աշխատանքով   մասնագիտական կարիերան: Սակայն ավարտեցի որպես գործազուրկ և շատ բան ստեղծեցի ավարտելուս և պաշտոնական առաջարկն ստանալու միջև ընկած երկու շաբաթվա ընթացքում: Շատ բաներ: Սակայն, ես գրեթե մեկ տարի անց  այստեղ եմ իմ առաջին աշխատանքին: Ուսումն ավարտելուց հետո կյանքը շատ ավելին է, քան սոսկ ձեր այցեքարտի վրայի տիտղոսը: Այսպիսով, այստեղ 5 բաներ են, որոնք ես կուզենայի, որ ինչ-որ մեկն ինձ ասեր ավարտելուց հետո:

  1. Ինչպես պրոֆեսիոնալ զգեստապահարան ունենալ

Ես պահարանիս մեջ ունեի երկու շալվար, բազմաթիվ ժակետներ և ներդրումային կազմակերպությունում աշխատանքի առաջարկը: Ես պետք է աշխատանքի անցնեի առաջարկության ստանալուց 2 շաբաթ անց, և զգեստապահարանը թարմացնելու հարկ կար՝ շատ արագ և էժան: Սակայն ոչ ոք այդ մասին չասաց:

Ես հաջողությամբ բավականին մատչելի և գեղեցիկ ուղի գտա դրան հասնելու համար: Ես այցելեցի տարբեր խանութներ՝ զեղչի կտրոններով, և կարողացա գնել 4 շալվար, որոնց համար վճարել էի ընդամենը 50 դոլար: Երբ աշխատավարձս սկսեց ավելանալ, ես կարողացա շատ ավելին ավելացնել զգեստապահարանիս հիմնական պարունակությանը, որը ներկայումս առավոտյան հեշտ է օգտագործել, քանի որ հատուկ հարմարանքներով զգեստապահարան է:

  1. Ինչպես խոսել ձեր ծնողների հասակակիցների և ավելի տարեցների հետ

Հանկարծ շրջապատվեցի կոլեգաներով, որոնք կենսական փորձը շատ ավելին էր, քան իմը: Ես այնպիսի տեղում էի, որտեղ One Direction-ի նկատմամբ իմ սերը չէր համապատասխանում: Վերելակում այս մարդկանցից մեկի հետ մնալը սարսափելի էր թվում: Հետո նրանք ավելի մարդամոտ դարձան:

Այդ ամենը ոսկե միջինը գտնելու համար էր, հանգստյան օրերի ծրագրերի, ընտանիքի մասին հարցնելու  և կառուցողական աշխատանքի համար: Սակայն, այն, ինչը նույնիսկ ավելի կարևոր է՝ հիշելն է, թե  նրանք ինչ են ասել կամ հրավիրել իրենց աղջկա համերգի կամ  ընտանեկան խորովածի՝ հաջորդ անգամ նրանց տեսնելու: Բոլորն են սիրում, որ իրենց լսում են՝ անկախ  տարիքից:

  1. Ինչպես կարգավորել առօրյա կյանքը

Իրական կյանքը, չնայած դա կարող է խելահեղ լինել, առօրյա կյանքն սկսելու մարտահրավեր է: Գիշերվա քունը կարող է ստեղծել կամ ոչնչացնել ձեր հաջորդ առավոտը: Գիշերվա լավ քունը ձեր ղեկավարին հնարավորություն է տալիս իմանալու, որ դուք աշխատանքի նկատմամբ լրջորեն եք տրամադրված, ինչն առաջ գնալու հնարավորություն  է տալիս:

Աշխատանքի գնալիս օրն սկսելու տրամադրվածությունը ձեր աշխատանքը արդյունավետ կդարձնի և կօգնի ձեզ երջանիկ զգալ՝ մինչև աշխատանքից դուրս գալու պահը: Դա ցանկալի քունն է, քոլեջային մշակույթը պետք է փոխվի, և դա կենսական կարևորություն ունի մասնագիտական աշխատանքում հաջողության համար:

  1. Ինչպես հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը

Դա մարտահրավեր է, որին մինչև օրս չեմ կարողանում դիմակայել: Մի կողմից, մեր կիրքն ու երիտասարդ մասնագետ դառնալու ձգտումը մեզ կարող են առանձին պահել: Մյուս կողմից, դա ընդամենը աշխատանք է, և կյանքում առաջին անգամ է, որ պետք է տարբերակենք մեր կյանքը:

Իմ կարիերայի ընթացքում մինչև օրս հասկացել եմ, որ դա անելու լավագույն ձևը աշխատանքային էլեկտրոնային փոստը տանը հանգստյան օրերին չստուգելն է: Նորմալ է, երբ դուք առավոտյան ստուգում եք այն՝ հասկանալու համար, թե ինչ առաջնահերթություններ կան, երբ հասնեք աշխատանքի, սակայն պետք չէ դա անել ճաշի սեղանին՝ հեռախոսով:

Գիշերները հանգստի համար են, և հանգստյան օրերն էլ են հանգստի համար: Թարմացած և նոր լիցք ստացած՝ աշխատանքի գալը շատ դրական կողմեր ունի, ավելին, քան աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը:

  1. Ինչպես չհամեմատել

Համեմատությունը ստիպում է ենթադրություններ անել ձեր մասին: Համեմատությունը չի թողնում ձեզ՝ նպատակներ առաջադրել և չի թողնում տոնել ձեր հաղթանակները: Այսպիսով, կանգ առեք: Սա ձեր ճամփան է, ուրեմն ընդունեք այն:

Ձեր հնարավորությունները միայն ձերն են: Ձեզ համար է նախատեսված աշխատանքային առաջխաղացումը, ուրեմն ձեր կարիերայի ուղին դարձրեք ձեր ուղին: Քանի դեռ դու համառորեն աշխատում ես և քայլեր ձեռնարկում քո երազած կարիերային հասնելու համար, նշանակում է, դու ապրում ես երազով:

Մենթորի աշխատանքն կատարելու կամ ավարտելուց հետո որոշակի ռեսուրսների (ինչպիսին է օրինակ  Levo-ն) այցելելը իրոք կօգնի ավելի հարմարավետ զգալ առաջին աշխատանքում և ավելի քիչ միայնակ՝ հասուն կյանքում: Դա կարող է վախենալու թվալ, սակայն դա ևս ոգևորիչ է: Ուրեմն վայելե՛ք ձեր վերջին թխվածքաբլիթերը,  կեսօրվա քունը, և ձեր ավարտական գլխարկի փնջիկը վստահությամբ շրջեք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment