Չավուշօղլու. Թուրքիան չի կարող շուտափույթ իրանական նավթին փոխարինող գտնել
Հոդվածի առանցքում
- Թուրքիան ի վիճակի չի լինի դիվերսիֆիկացնել նավթի ներմուծումը, երբ ԱՄՆ-ը վերջ տա իրանական նավթի ներմուծման դեմ պատժամիջոցներ չսահմանելու արտոնությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող արտոնության ժամկետի ավարտից մեկ օր անց: Թուրքիայի հայտարարությունը հետևում է Չինաստանի մեկնաբանություններին, որը անցած ամիս նշել էր շարունակելու է «ռացիոնալ և իրավական» համագործակցությունը Իրանի հետ:
Ուշադրությանն արժանի
Թուրքիան ի վիճակի չի լինի դիվերսիֆիկացնել նավթի ներմուծումը, երբ ԱՄՆ-ը վերջ տա իրանական նավթի ներմուծման դեմ պատժամիջոցներ չսահմանելու արտոնությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ պատժամիջոցները շրջանցող արտոնության ժամկետի ավարտից մեկ օր անց:
Թուրքիայի հայտարարությունը հետևում է Չինաստանի մեկնաբանություններին, որը անցած ամիս նշել էր շարունակելու է «ռացիոնալ և իրավական» համագործակցությունը Իրանի հետ:
ԱՄՆ-ը իրանական նավթի գնորդներին հայտնել է, որ մայիսի 1-ից սկսելու է պատժամիջոցներ կիրառել: Իրանի խոշորագույն հաճախորդների համար նավթ ներմուծելու արտոնության ժամանակը սպառված է:
Թուրքիան և Չինաստանը միակ երկրներն են, որ ցանկանում են շարունակել իրանական նավթի մեծ գնումները: Այլ խոշոր գնորդներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան ընդունեցին ԱՄՆ ճնշումը:
Անցած տարի Թուրքիան կրճատել է իրանական նավթից իր կախվածությունը, բայց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայ ինավթամշակման գործարանները հարմարեցված չեն նավթի այլ տեսակների:
«Մեզ համար, կարծես թե, անհնար է կարճ ժամանակահատվածում դիվերսիֆիկացնել նավթի ներմութծման աղբյուրները», – ասել է նա` հավելելով, որ Վաշինգտոնը պետք է վերանայի իր որոշումը:
«Մենք պետք է թարմացնենք մեր տեխնոլոգիաները մինչև այլ երկրներից նավթ գնելւ, ինչը նշանակում է, որ նավթավերամշակման գործարանները որոշ ժամանակ փակ են մնալու», – ասում է նա:
Սպիտակ տունը ճնշում է գործադրում իր ռազմավարական դաշնակիցներ, նավթի համաշխարհային շուկայի առաջատարներ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա `ավելի շատ նավթ արտահանելու պահանջով, որպեսզի ծածկվի Իրանի դեմ պատժամիջոցների հետևանքով առաջացող պահանջարկը:
Նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շատ բան է կորցրել՝ պաշտպանելով Սաուդյան Արաբիային և հիմա կարիք ունի, որ թագավորությունը աշխատի Վաշինգտոնի հետ մի շարք գործարքների հարցում:
Հնդկաստանը հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է գլուխ հանել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքներից և լրացուցիչ մատակարարումներ կստանա այլ նավթարտադրողներից:
Թուրքական ներկրումը Իրանից աստիճանաբար նվազել է 2018 թվականից, երբ Միացյալ Նահանգները առաջին անգամ խոսեց հնարավոր պատժամիջոցների մասին:
Թուրքիան, որի էներգետիկ ոլորտը գրեթե ամբողջությամբ կախված է ներկրումներից, մինչև 2018 թվականն Իրանից ամսական միջինում ներկրում էր մինչև 912 հազար տոննա նավթ, որը կազմում էր նավթի պահանջարկի 47 տոկոսը:
Նոյեմբերին պատժամիջոցների վերականգնումից հետո չորս ամիսների ընթացքում Թուրքիան ներկրել է միջին հաշվով 209 հազար տոննա նավթ Իրանից կամ իր կարիքների 12 տոկոսը: Սա Reuters-ի հաշվարկն է:
Անցած շաբաթ Թուրքիան հայտարարել էր՝ աշխատում է Վաշինգտոնին համոզել, որ թույլ տա նավթի վերամշակող Tupras-ին շարունակել Իրանից նավթ ներմուծումը:
Tupras-ը չի արձագանքել Reuters-ի այն հարցին, թե ինչպես պատժամիջոցները կազդեն իր գործողությունների վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ