Ռուս-թուրքական ալյանսը կարո՞ղ է վերջ տալ սիրիական պատերազմին
Հոդվածի առանցքում
- Սիրիայի կառավարությունը և Ռուսաստանը անհամբերության դրսևորեցին Իդլիբի վրա հարձակման ժամանակ՝ վերջապես դրա վերահսկողությունը ևս և հետևաբար Սիրիայի ամբողջ տարածքի լիակատար վերահսկողությունն Ասադին վերադարձնելու հարցում: Սակայն նրանց առաջ կանգնեց Թուրքիան, ով պնդում է, թե ռազմական գործողությունները կարող են դադարեցվել գործարքով:
Ուշադրությանն արժանի
Ութամյա հակամարտությանը վերջ տալու Սիրիայի ռեժիմի մղումը ջրի երես է հանում այս կոնֆլիկտում գլխավոր միջազգային խաղացողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հակասությունները:
Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը ռուսական և իրանական աջակցությամբ սկսեցին վերջնական հարձակումը Իդլիբում, որը նախագահ Ալ-Ասադի ընդդիմացող վերջին ճակատն է:
Այս նահանգը Սիրիայի հյուսիս-արևմուտքում է, ունի մոտ 3 միլիոն բնակիչ և վերահսկվում է իսլամիստական ուժերի՝ «Ալ Քաիդային» հարող «Հայաթ Թահրիր Ալ Շամ» խմբավորման կողմից: Տարածքի բնակչության թիվն ավելացել է, քանի որ ռեժիմը թույլատրել է խաղաղ բնակիչներին և զինյալներին փախչել այն քաղաքներից, որոնք սրանից առաջ վերցրել է Ասադի բանակը:
Սիրիայի կառավարությունը և Ռուսաստանը անհամբերության դրսևորեցին Իդլիբի վրա հարձակման ժամանակ՝ վերջապես դրա վերահսկողությունը ևս և հետևաբար Սիրիայի ամբողջ տարածքի լիակատար վերահսկողությունն Ասադին վերադարձնելու հարցում: Սակայն նրանց առաջ կանգնեց Թուրքիան, ով պնդում է, թե ռազմական գործողությունները կարող են դադարեցվել գործարքով:
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը սեպտեմբերին համաձայնության են եկել Իդլիբում վերջնական հարձակման հարցում, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր հնարվոր արյունալի արյունահեղության մասին: Այնուամենայնիվ, Մոսկվայի համբերությունը սպառվում է, քանի որ Անկարան չի կարողանում վերահսկել Սիրիայի բանակի և ընդդիմության զինյալների միջև բուֆերային գոտին:
«Ակնհայտ է, որ Իդլիբը լարվածության հիմնական կետն է», – ասել է Յուրի Բարմինը, Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի վերլուծական կենտրոնի փորձագետը: Այս կառույցըստեղծվել է Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատվություն տալու համար:
«Ռուսաստանը կանաչ լույս էր վառել Սիրիայի բանակի համար սահմանափակ գործողություններ կատարելու մասով և տրամադրել է օդային աջակցություն», – ասել է Բարմինը:
Այնուամենայնիվ, Թուրքիան, որն աջակցել է Ասադի ռեժիմին դեմ պայքարող ապստամբներին, երբ 2011-ին խաղաղ ցուցույցերը վերածվեցին արյունոտ ներքաղաքական կոնֆլիկտի, ակնհայտորեն դեմ է Դամասկոսի հարձակմանը: «Դա ավելի վճռական ազդեցության առաջխաղացման հնարավորություն կտա Ռուսաստանին՝ դեէսկալացիոն հարավային գոտում»:
Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները լարվեցին 2015-ի նոյեմբերին, երբ Մոսկվան ընդամենը մի քանի ամիս առաջ մտել էր սիրիական հակամարտության մեջ, նախագահ Ասադի վարչակարգիկողմից, որը կորցրել էր տարածքներ՝ զիջելով ԻՊ-ին:
Թուրքիան Սիրիայի հյուսիսային սահմանի վրա ռուսական ինքնաթիռ էր խոցել, ինչից հետո Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահի միջև կտրուկ հռետորաբանություն էր սկսվել: Չեղյալ հայտարարեց երկրների միջև առանց վիզային ռեժիմը և Մոսկվան արգելեց թուրքական որոշ ապրանքների ներմուծումը:
Այնուամենայնիվ, տարիներ անց, Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Իրանը, հանդես են եկել որպես հակամարտությունների քաղաքական լուծման առաջամարտիկներ, քանի որ արևմտյան ուժերը, ներառյալ Միացյալ Նահանգները, կորցրել են քաղաքական և ռազմական ազդեցությունը: Այն խմբավորումները, որոնց աջակցում էր Արևմուտքը, չկարողացան դիմադրել ռուսական օդուժին և սիրիական բանակին:
Թուրքիան դեմ էր Իդլիբում լայնածավալ հարձակմանը, վախենալով, որ պատերազմը կարող է փախստականների ալիք առաջացնել իր հարավային սահմանի ուղղությամբ՝ խորացնելով արդեն իսկ առկա ճգնաժամը: Թուրքիա է փախել երեք միլիոն սիրիացի:
Մերձավոր Արևելքի հարցերով ռուս փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովն ասել է, որ Կրեմլը սպասել է այնքան ժամանակ, որքան կարող էր. «Ռուսական ռազմաբազայի և Սիրիայի ռազմական ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները, ինչպես նաև չափավոր ապստամբներին և ահաբեկիչներին տարանջատելու թուրքերի անկարողությունը Մոսկվային դրդեցին չափավոր հարձակման անցնել»:
2017-ին Թուրքիայի որոշեց ռուսական օդային պաշտպանության համակարգեր ձեռք բերել, ինչն առաջացրեց Վաշինգտոնի զայրույթը, բայց նաև հավելյալ բարդություններ Սիրիայում Թուրքիա-Ռուսաստանի հարաբերություններում:
ԱՄՆ պաշտոնյաները քննադատել են Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու Անկարայի որոշումը:
Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտում թուրքական ծրագրերի տնօրեն Սոնար Կապատեյնը նշել է, որ երբ Իդլիբում ռուսական օդային հարվածները սկսեցին սիրիացի փախստականներին քշել դեպի Թուրքիայի սահման, Էրդողանը դիմեց իր ռուս գործընկերոջը: «Թուրքիան ոչ ասաց Ս-400-ների գնում չկատարելու Վաշինգտոնի առաջարկին և Ռուսաստանը դադարեցրեց Իդլիբի ռմբակոծությունը»,- թվիթել է Կապատեյնը:
Վերջիվերջո, վերլուծաբաններն ասում են, որ Ռուսաստանը չի վտանգի իր հարաբերությունները Թուրքիայի հետ` Ասադի ռեժիմի համար ավելի շատ տարածքներ ձեռք բերելու համար: Երկու երկրները ստեղծել են աշխատանքային խումբ Իդլիբի հարցով և նրանց պաշտպանության նախարարները մշտական կապի մեջ են:
«Չեմ կարծում, որ Մոսկվան կվտանգի իր հարաբերությունները Էրդողանի հետ` հանուն Ասադի համար ավելի շատ հողերի:
Թեև Սիրիայում Թուրքիայի նախագահի վրա ճնշում գործադրելը կարևոր գործոն է, որն օգնում է Պուտինին առավել լայն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա ավելի լայն համատեքստում», – ասել է Բարմինը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ