Կարո՞ղ է Յուվենտուսը հույսեր ունենալ Մխիթարյանին ձեռք բերելու համար

Կարո՞ղ է Յուվենտուսը հույսեր ունենալ Մխիթարյանին ձեռք բերելու համար

Հոդվածի առանցքում

  • Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին, սակայն պատրաստ չէ այդքան գումար վճարել նրա տեղափոխության համար:
  • Դա նշանակում է, որ Յուրգեն Կլոպին բաժին հասած դժվարությունները բացահայտում են Յուվենտուսի համար: Յուվեն Դորտմունդի ներկա անկումը դիտարկում է որպես հնարավորություն աշխարհի ամենակոմպիտենտ հարձակողական ոճի կիսապաշտպաններին մատչելի գնով ձեռք բերելու համար` հենց այդ դիրքը թիմում լուրջ ուժեղացման կարիք ունի:
  • «Մխիթարյանը կարող է նոր շունչ բերել Serie A, սակայն ես չգիտեմ արդյոք Serie A-ն կարող է իրեն դա թույլ տալ: Դորտմունդը Բունդեսլիգայում ծանր իրավիճակում է, սակայն նրանք ֆինանսական խնդիրներ չունեն: Դա շատ դժվար է, նույնիսկ անհնարին, ոչ միայն իտալական թիմերի, այլև ցանկացած այլ թիմի համար ձեռք բերել նրան»,- նշել է Ռայոլան Mediaset Premium-ին տված հարցազրույցում:
  • Իրականում, Ծեր Սինիորան հիմա ավելի մոտ չէ Մխիթարյանի ձեռքբերմանը, քան 2 տարի առաջ: Այն ժամանակ, երբ Լիվերպուլը հրավիրել էր Մխիթարյանին ՄԲԹ բանակցությունների համար, իսկ Դորտմունդը հստակ պայմանագիր էր առաջարկում, Յուվենտուսին մնացել էր միայն նայել, քաղցրավենիքի խանութի պատուհանի մոտ կանգնած երեխայի հայացքով:

Ուշադրությանն արժանի

Յուվենտուսը արտահայտում է իր ցանկությունը: «Հենրիխ Մխիթարյանը խաղացող է, ով կարող է շատ լավ խաղ ցուցադրել մեր նախագծում»,- բացատրում է գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան:

Ֆուտբոլիստի գործակալը նույնպես ողջունում է այս հնարավոր տեղափոխությունը: «Վստահ եմ, որ նա կգեղեցկացնի Յուվենտուսը և կխաղա աշխարհի 10 լավագույն թիմերից մեկում»,- նշում է Մինո Ռայոլան:

Միակ բանը, որը բացակայում է, դա` Դորտմունդի Բորուսիայի համաձայնությունն է: Սակայն որոշ ժամանակ անց դա էլ կարող է լինել:

Մխիթարյանը մարմնավորում է Դորտմունդի 2014-2015 մրցաշրջանի պայքարը: Մրցաշարի միջնամասում Բորուսիան գտնվում է Բունդես լիգայի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում, իսկ Շախտյորի նախկին ֆուտբոլիստը դեռևս սպասում է իր առաջին գոլին, կամ արդյունավետ փոխանցմանը:

Դա շատ հեռու է սև-դեղին համազգեստով անցկացրած իր առաջին մրցաշարում ցույց տված արդյունքներից, երբ 27 մլն եվրոյով Ուրկրաինայի Պրեմիեր Լիգայից տեղափոխված աստղը դարձավ 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ բոլոր մրցաշարերում:

Դա նշանակում է, որ Յուրգեն Կլոպին բաժին հասած դժվարությունները բացահայտում են Յուվենտուսի համար: Յուվեն Դորտմունդի ներկա անկումը դիտարկում է որպես հնարավորություն աշխարհի ամենակոմպիտենտ հարձակողական ոճի կիսապաշտպաններին մատչելի գնով ձեռք բերելու համար` հենց այդ դիրքը թիմում լուրջ ուժեղացման կարիք ունի:

Սակայն խնդիրն այն է, որ գերմանացիները այլ կերպ են նայում այս ամենին: Այո, նրանք ռիսկի են դիմում` ստիպված լինելով բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին ավելի ցածր գնով, եթե թիմը չզբաղեցնի Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն տվող տեղը մրցաշարային աղյուսակում, կամ դուրս մնա երկրորդ Բունդեսլիգայից:

Սակայն դա չի նշանակում, որ Յուվեի հնարավորությունները կբավարարեն Դորտմունդին: Հաշվի առնելով այն, որ Յուվենտուսը չկարողացավ իրականացնել Վեսլի Սնեյդերի գործարքը, որի դիմաց Գալաթասարայը պահանջում էր 20 մլն եվրո, հարց է առաջանում, թե ինչպես են թուրինցիները գտնելու միջոցներ, որպեսզի կարողանան վճարել Մխիթարյանի տեղափոխության արժեքը:

«Մենք հույս ունեինք ձեռք բերել Սնեյդերին, սակայն մենք չենք պատրաստվում այդպիսի թանկարժեք գործարք կատարել»,- նշել է Մարոտտան Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

«Մխիթարյանը կարող է նոր շունչ բերել Serie A, սակայն ես չգիտեմ արդյոք Serie A-ն կարող է իրեն դա թույլ տալ: Դորտմունդը Բունդեսլիգայում ծանր իրավիճակում է, սակայն նրանք ֆինանսական խնդիրներ չունեն: Դա շատ դժվար է, նույնիսկ անհնարին, ոչ միայն իտալական թիմերի, այլև ցանկացած այլ թիմի համար ձեռք բերել նրան»,- նշել է Ռայոլան Mediaset Premium-ին տված հարցազրույցում:

Յուվենտուսում կա հստակ աշխատավարձային համակարգ` համաձայն որի ամենաբարձր աշխատավարձը ստանում է Կարլոս Տևեսը` 4.5 մլն եվրո, դա նույնպես կարող է խնդիր դառնալ: Ըստ որոշ տեղեկությունների` Մխիթարյանը ստանում է 3.5 մլն եվրո Բորուսիայում, և հարցական է, թե որքան ավելացումը կստիպի նրան լքել Սիգնալ Իդունա Պարկը:

Սա առաջին անգամ չէ, որ Յուվենտուսը իր հետաքրքրությունն է հայտնում Հայաստանի հավաքականի ավագով: Թե’ Բիանկոներին և թե’ Լիվերպուլը պայքարում էին Շախտյորի կիսապաշտպանի համար, մինչև որ վերջինս տեղափոխվեց Դորտմունդ: Սակայն դեռևս այն ժամանակ Յուվենտուսը խնդիրներ ուներ Մխիթարյանի համար պահանջված գումարը վճարելու հետ կապված:

«Մեր ակումբի ղեկավարը չի շտապում, մենք ներկայացրել ենք այն գումարը, որի դիմաց Մխիթարյանը կարող է լքել ակումբը: Իմ կարծիքով, Յուվենտուսը պատրաստ չէ վճարել այդ գումարը»,- այն ժամանակ նշել էր Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Իրականում, Ծեր Սինիորան հիմա ավելի մոտ չէ Մխիթարյանի ձեռքբերմանը, քան 2 տարի առաջ: Այն ժամանակ, երբ Լիվերպուլը հրավիրել էր Մխիթարյանին ՄԲԹ բանակցությունների համար, իսկ Դորտմունդը հստակ պայմանագիր էր առաջարկում, Յուվենտուսին մնացել էր միայն նայել, քաղցրավենիքի խանութի պատուհանի մոտ կանգնած երեխայի հայացքով:

Եվ դժվար թե որևէ բան փոխվի, եթե Յուվենտուսը կամք չդրսևորի և որոշում չկայացնի ձեռք բերել Մխիթարյանին անկախ պահանջվող գումարից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment