Արդոք Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգաի եզրափակիչին

Արդոք Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգաի եզրափակիչին

Հոդվածի առանցքում

  • Հենրիխ Մխիթարյանը երբեք չի խաղացել Ադրբեջանում, չնայած, որ «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» բազմաթիվ անգամներ Ադրբեջանում խաղեր անցկացրել են: «Արսենալը» հասել է Եվրոպա լիգայի երզրափակիչ, որը տեղի կունենա Բաքվում: Սակայն այստեղ հարց է առաջանում. կկարողանա՞ Մխիթարյանը միանալ իր թիմին եզրափակիչում: «Արսենալն» արդեն մեկ անգամ հաղթել է Բաքվի Օլիմպիական ստադիոնում, որտեղ այս տարի տեղի կունենա Եվրոպա լիգայի եզրափակիչը: Անցած մրցաշրջանում, հոկտեմբերին, լոնդոնյան թիմը 3-0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Քարաբաղին»:

Ուշադրությանն արժանի

 

Հենրիխ Մխիթարյանը երբեք չի խաղացել Ադրբեջանում, չնայած, որ «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» բազմաթիվ անգամներ Ադրբեջանում խաղեր անցկացրել են:

«Արսենալը» հասել է Եվրոպա լիգայի երզրափակիչ, որը տեղի կունենա Բաքվում:

Սակայն այստեղ հարց է առաջանում. կկարողանա՞ Մխիթարյանը միանալ իր թիմին եզրափակիչում:

«Արսենալն» արդեն մեկ անգամ հաղթել է Բաքվի Օլիմպիական ստադիոնում, որտեղ այս տարի տեղի կունենա Եվրոպա լիգայի եզրափակիչը: Անցած մրցաշրջանում, հոկտեմբերին, լոնդոնյան թիմը 3-0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Քարաբաղին»:

Ինչո՞ւ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին.

Ադրբեջանն ու Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ ղարաբաղյան հակամարտության պատճառով:

Սա նշանակում է, որ հայերը չեն կարող մուտք գործել Ադրբեջան և հակառակը:

Անգամ օտարերկրացիները, որոնք ունեն հայկական ազգանուն չեն կարող մուտքի վիզա ստանալ:

Հարց է՝ կլուծվի՞ այս խնդիրը, եթե «Արսենալը» մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակիչին:

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ եթե  «Արսենալը»  դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ, նրանք ակումբին կաջակցեն ֆուտբոլիստի՝ Ադրբեջան մուտքի վիզայի տրամադրման հարցում:

Ամեն դեպքում, Մխիթարյանի մեկնել-չմեկնելու հարցը որոշելու է Ադրբեջանի կառավարությունը:

Վերջին անգամ Մխիթարյանն անձամբ էր հրաժարվել խաղալ Ադրբեջանում, հնարավոր է որ այս անգամ նույնպես նրա որոշումը բացասական լինի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment