Կարո՞ղ է կապիտալիզմը լինել սոցիալապես դրական

Կարո՞ղ է կապիտալիզմը լինել սոցիալապես դրական

Հոդվածի առանցքում

  • Ամերիկյան արդյունաբերության առաջատարները քաղաքական որբեր են: Մինչև համեմատաբար վերջերս, երկու քաղաքական կուսակցությունները իսկապես հարգալից և հոգատար վերաբերմունք էին դրսևորում այդ ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ: 2008-ին  տնտեսության գրեթե փլուզումը ցնցեց ինչպես կապիտալիզմի, այնպես էլ դրա կորպորատիվ տնտեսվարողների լեգիտիմությունը, սակայն եղան նաև տևական հետևանքներ, որոնցից գլխավորն էր երկու կուսակցությունների անցումը պոպուլիզմին:

Ուշադրությանն արժանի

Ամերիկյան արդյունաբերության առաջատարները քաղաքական որբեր են: Մինչև համեմատաբար վերջերս, երկու քաղաքական կուսակցությունները իսկապես հարգալից և հոգատար վերաբերմունք էին դրսևորում այդ ընկերությունների և դրանց ղեկավարների նկատմամբ: 2008-ին  տնտեսության գրեթե փլուզումը ցնցեց ինչպես կապիտալիզմի, այնպես էլ դրա կորպորատիվ տնտեսվարողների լեգիտիմությունը, սակայն եղան նաև տևական հետևանքներ, որոնցից գլխավորն էր երկու կուսակցությունների անցումը պոպուլիզմին:

2020-ին երկու կուսակցությունների թեկնածուներն էլ կարող են դեմ լինել բիզնեսին, այն իմաստով, որ կարող են չհամաձայնել կորպորատիվ լիդերների անկախությանը: Այս ամենը վերաբերում է նաև նախագահ Թրամփին, որը սակագնային պատերազմ է սկսել՝  ի պաշտպանություն ավանդական բիզնեսի և պահանջում է  նախապատրաստել ամերիկյան ընկերությունների ելքը  Չինաստանից: Դեմոկրատների թեկնածուները մշակել են  նոր դաշնային կորպորատիվ կանոնադրություն, որը պահանջում է, որ ընկերությունները իրենց խորհուրդներում ներառեն նաև արհմիություններին և բնապահպանների:

Business Roundtable-ի նոր թողարկած «Կորպորացիաների նպատակի մասին հայտարարության»  մեջ նկատվում  է անհանգստություն: Այս հայտարարությունը բիզնեսի առաջատարներին միավորող ազդեցիկ ասոցիացիան 1997-ից ի վեր թարմացնում է առաջին անգամ: Այն ժամանակ Business Roundtable-ը  ընդգծել էր, որ «մենեջմենթում և տնօրենների խորհուրդներում գլխավորը կորպորացիայի բաժնետերերն են»:

Այսօր «բաժնետերերը» չեն կարևորում այն հայտարարությունը, որը կորպորատիվ գործունեության արդյունքը սահմանում է «տնտեսություն, որը սպասարկում է բոլոր ամերիկացիներին»: Խոստանում են բազմազանություն և ինտեգրացիա, շրջակա միջավայրի կայունություն: Եվ նրանց թիրախը հիմնականում սոցիալապես պատասխանատու ինստիտուտներն են, օրինակ, կառավարությունը: Այնուամենայնիվ, հայտարարության տեքստի տակ ստորագրած 181 կողմերը ցանկանում են հիշեցնել հանրությանը իրենց վաղեմի պատասխանատվության մասին, որպեսզի նպաստեն ընդհանուր առմամբ կապիտալիզմի և մասնավորապես մեծ ընկերությունների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը:

Փաստաթուղթը կարող է օգտակար լինել կախված նրանից, թե ինչպես և երբ այն կիրագործվի: Չնայած կա նաև բացասական հետևանքների մեծ հավանականություն, հատկապես երբ նախագահն ընկերությունները ղեկավարում է՝ հիմնվելով գաղափարական կամ քաղաքական գործոնների վրա: Այնպես որ մենք չենք կարծում, թե առանձնապես վտանգավոր է, երբ գործարար համայնքը ցանկանում է ձևակերպել և զարգացնել իր սեփական սոցիալական ազդեցությունը: Տնտեսագիտությունը շահույթ հետապնդող նման գործունեության համար նույնիսկ անվանում ունի՝ «դրական արտաքին էֆեկտներ»: Սրա օրինակը Main Street-ում ինքնաբուխ ձևավորված ընկերական միջավայրում համայնքային հանդիպումների վայրն է: Այնումենայիվ ավելի հեշտ է խոսել, քան իրականում գործել, երբ խոսքը եկամտին զուգահեռ գիտակից սոցիալական շահույթի մասին է: Հասարակությունը միատարր չէ, ուստի այն, ինչը մի մասին ձեռնտու է, կարող է վնասել մյուսներին, և ցանկացած ընկերության սոցիալական պարտավորության իրական փորձությունը սկսվում է այն ժամանակ, երբ այդ օրակարգը հակասում է պրակտիկ արդյունքին: Ցանկացած ընկերություն, որը նախապատվություն կտա առաջինին, իրականում կլինի կորցնողը:

Սա է կապիտալիզմը: Ի՞նչ կարող են անել բիզնեսի լիդերները: Թերևս, իրենց լոբբիստական ուժերը լարել գործող օրենսդրությունը պաշտպանելու ուղղությամբ: Այն կառավարությանը թույլ է տալիս ավելի հաջող կերպով իրականացնել սոցիալական նպատակները: Եկամուտների անհավասարությունը կապիտալիստական համակարգի բնական վտանգն է: Այն կարող էր պակաս սպառնալից լինել, եթե  2017-ին Թրամփի հովանավորությամբ չփոխվեր հարկային օրենսգիրքը և կրճատվեցին անհատական հարկերը:  Business Roundtable-ն աջակցել է Թրամփի հարկային այդ նախաձեռնությանը, քանի որ այն նաև նախատեսում է կորպորատիվ բարեփոխումներ: Ավելի հումանիտար կապիտալիզմը կլիներ ավելի օրինական կապիտալիզմ և, ի վերջո, կնշանակեր նաև ավելի ապահով միջավայր բիզնեսի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment