Շարժումը ապացուցում է, որ Շեքսպիրը գոյություն չի ունեցել

Շարժումը ապացուցում է, որ Շեքսպիրը  գոյություն չի ունեցել

Հոդվածի առանցքում

  • Գրականության պատմության մեջ ամենամեծ ու շարունակական հետաքննության պատճառը Վիլյամ Շեքսպիրի չհասկացված լինելն է: Ոչ մի գրքում, պիեսում կամ որևէ այլ տեղ չի նշվում, որ Սթրատֆորդի գործարարը նաև գրող էր:
  • Ալեքսանդր Վոգի <<Շեքսպիրը դատարանում>> պարոդիա է: Այն մանրակրկիտ ուսումնասիրում է ապացույցները, և առանց այլ թեկնածու առաջադրելու, բազմաթիվ ենթադրությունների հիման վրա պնդում է, որ Շեքսպիրը կրթված, լավ շրջագայած պալատականի կեղծանուն է:
  • Անցյալ տարի պրոֆեսոր Սթենլի Ուելսը հրապարակեց էլեկտրոնային գիրք <<Ինչու էր Շեքսպիրը Շեքսպիր>> վերնագրով: Այն չկարողացավ համոզել արքայազն Ֆիլիպին: Երբ հեղինակը հարցրել է նրան, արդյոք նա հերետիկոս է, իշխանը պատասխանել է, «հատկապես ձեր գիրքը կարդալուց հետո: Արքայազն Ֆիլիպը կարծում է, որ Հենրի Նեվիլ անունով դիվանագետն է գրել պիեսների մեծ մասը:

Ուշադրությանն արժանի

Գրականության պատմության մեջ ամենամեծ ու շարունակական հետաքննության պատճառը Վիլյամ Շեքսպիրի չհասկացված լինելն է: Նա չի թողել որևէ ապացույց, նրա ձեռքով գրված բանաստեղծություն, նամակ կամ պիես: Մենք ունենք ընդամենը վեց երերուն ստորագրություն: Ոչ մի գրքում, պիեսում կամ որևէ այլ տեղ չի նշվում, որ Սթրատֆորդի գործարարը նաև գրող էր:

Նրա անձը, սիրային կապերը, շարժումները, բոլորն առեղծված են: Կյանքին վերաբերող փաստաթղթերը իրավական բնույթի են: Նրա կյանքի ընթացքում ոչ ոք երբևէ չի ճանաչել Շեքսպիրին որպես գրող: Երբ 1616-ին մահացել է,  ոչ ոք դա չի էլ նկատել: Ոչ մի տող չի գրվել այդ ժամանակվա մեծ գրողի մահվան մասին:

Այժմ, նոր գիրքը կրքերն ավելի բորբոքեց ասելով, որ Սթրատֆորդի Շեքսպիրը հեռու է բոլոր ժամանակների գրական ամենամեծ հանճարը լինելուց, քանի որ կենտրոնական կոմսության մի գավառական է եղել, որը հազիվ կարողացել է գրել իր անունը: Ալեքսանդր Վոգի <<Շեքսպիրը դատարանում>> պարոդիա է: Այն մանրակրկիտ ուսումնասիրում է ապացույցները, և առանց այլ թեկնածու առաջադրելու, բազմաթիվ ենթադրությունների հիման վրա պնդում է, որ Շեքսպիրը կրթված, լավ շրջագայած պալատականի կեղծանուն է, որը ցանկացել է անհայտ մնալ այն դարաշրջանում, երբ կեղծանունները սովորական երևույթ էին:

Վոգը և կասկածողների հեղինակավոր մի խումբ՝ Շեքսպիրի հեղինակային կոալիցիան (SAC), բավական վստահ են իրենց ենթադրություններում: The Times-ի գրական հավելվածում նրանք 40,000 ֆունտ ստերլինգ են առաջարկել the Shakespeare Birthplace Trust-ին, եթե բաց բանավեճի ժամանակ նրանք հաստատեն, որ Վիլյամ Շեքսպիրը Սթրատֆորդից բոլոր աշխատանքների հեղինակն է: Այդ գործընթացին մասնակցել են նաև դերասաններ սըր Դերեք Ջակոբին և Մայքլ Յորքը: The Birthplace Trust-ը հրաժարվել է մասնակցել:

«Կարո՞ղ եք հավատալ, որ Բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է 40,000-ից՝ չցանկանալով պաշտպանել այն տեսակետը, որի վրա հիմնվում են», – բացականչում է անզուսպ Վոգը՝ վիպասան Իվլին Վոգի թոռը և SAC-ի պատվավոր նախագահը: «Մենք այժմ համարվում ենք Բարեգործական հանձնաժողովի պաշտոնական բողոքարկողը և կոչ եմ անում միանալ Trust-ի դեմ հայցին, որոնք խաբեությամբ գումարներ են վերցրել: Ես նրանց հրապարակավ մեղադրում եմ և սպասում եմ իմ ծանուցագրին:. Որտե՞ղ է այն »:

The Birthplace Trust-ը հայտարարել է, որ կպատասխանի, եթե կոալիցիան հանգստացնի իր եռացող գլուխը: Trust-ը բազմիցս հայտարարել է  Շեքսպիրի հարցում իր տեսակետը, մասնավորապես առցանց Հեղինակային քարոզարշավի և շեքսպիրյան խայթոցների ժամանակ, որոնք հրապարակվեցին 2011-ին Անանունը (Anonymous) ֆիլմի դուրս գալուց առաջ:

Ռիս Այֆանսի կատարմամբ ֆիլմը թատերականացրել է «Oxfordian» պնդումները, ըստ որի, Էդվարդ դե Վերը՝ Օքսֆորդի 17-րդ կոմսն է եղել պիեսների ճշմարիտ հեղինակը: Սակայն որքան էլ ակադեմիական լինի Շեքսպիրը, նրան կասկածողները մեծամիտներ են, որոնք չեն հաշտվում այն մտքի հետ, որ աշխարհի մեծագույն պոետը գիմնազիստ է եղել և ոչ  արիստոկրատ:

Շեքսպիրի դեմ գործը, որը սկսվել է 19-րդ դարի կեսերին, այժմ դարձյալ աղմկոտ է: Ամեն անգամ, երբ մի գիրք պնդում է Շեքսպիրի ճշմարիտ հեղինակ լինելը, հայտնվում է մեկը, որ հարցնում է «Որտե՞ղ է ապացույցը»:

Անցյալ տարի պրոֆեսոր Սթենլի Ուելսը հրապարակեց էլեկտրոնային գիրք <<Ինչու էր Շեքսպիրը Շեքսպիր>> վերնագրով: Այն չկարողացավ համոզել արքայազն Ֆիլիպին: Երբ հեղինակը հարցրել է նրան, արդյոք նա հերետիկոս է, իշխանը պատասխանել է, «հատկապես ձեր գիրքը կարդալուց հետո: Արքայազն Ֆիլիպը կարծում է, որ Հենրի Նեվիլ անունով դիվանագետն է գրել պիեսների մեծ մասը: Բայց նույնիսկ Վինձորների տունն այս հարցում տարակարծիք է:  Արքայազն Չարլզը, որը Թագավորական Շեքսպիրյան ընկերության նախագահն է, իրենց կայքում նկարագրել է կասկածողների <<հավաքական հոգեկան վիճակը»: «Անտեղյակությունը, աղքատ տրամաբանությունը, ապացույցներն ընդունելու մերժումը, հիմարությունը, հրապարակայնության ձգտումը, այդ թվում Դելյա Բեկոնի տխուր դեպքը, որը հուսով էր 1856-ին բացել Շեքսպիրի գերեզմանը, հաստատված խելագարություն են»:

Բայց կարևոր է, թե ով է գրել այդ հրաշալի գործերը: Ըստ մեկ այլ կասկածողի՝ հայտնի և բարձր վճարվող դերասան Դերեկ Ջակոբի, «Այո, կարևոր է: Իրական հեղինակին բացահայտելը ոչ միայն կնպաստի պատմական նշանակությանը, այլև այդ գանձերի նկատմամբ ժամանակակից վերաբերմունքին, որ ունեն դերասաններն ու հանդիսատեսը: Եվ այդ մասին խոսելը չպետք է համարել պոտենցիալ մասնագիտական ինքնասպանություն, հերետիկոսություն կամ դերասանի հիմարություն»:

Սթենլի Ուելսն իր Սթրատֆորդի գրասենյակում տարիներ շարունակ պնդում է Շեքսպիրի ինքնության մասին արած իր բոլոր տեսակետները: Նրա համար առեղծված չկա:

«Այո, գրառումներում բացթողումներ կան, որը բնորոշ է ոչ ազնվական մարդկանց մեծամասնությանը: Սակայն կան փաստաթղթային գրառումներ և հետմահու ապացույցներ: Սթրատֆորդի եկեղեցու հուշահամալիրի վրա կա նրան նվիրված Վիլյամ Բասի բանաստեղծությունը: Այդ բոլորը հաստատում են, որ Սթրատֆորդի Շեքսպիրը բանաստեղծ է եղել», – ասում է նա:

«Հանրային քննարկումները ավելի շուտ դատափորձաքննչական հմտություն են, այլ ոչ թե ինտելեկտուալ գիտական մոտեցում: Այնպես որ,  մենք չենք պատրաստվում բանավիճել կամ վերցնել իրենց գումարները: Հուսով եմ, որ մենք ավելի շատ արժանապատվություն կցուցաբերենք»:

Ինչպե՞ս պետք է այս հարցը ճիշտ կարգավորել: «Ես կցանկանայի գտնել ժամանակակից փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Վիլյամ Շեքսպիրը Stratford-upon-Avon-ի դրամատուրգ է, որը գրել է իր կյանքի ընթացքում», – ասում է Ուելսը: «Կան շատ չուսումնասիրված իրավական գրառումներ, որոնք փտում են ազգային արխիվներում: Մի գուցե մի օր այդ հնարավորությունը կստեղծվի և կփակվի ցնդածների բերանը»:

Կասկածողները շարունակում են գրել և նիստեր գումարել: Նրանց թվում է դերասան Մարկ Ռիլանսը՝ Shakespeare Authorship Trust-ի  հոգաբարձուն, որը Գլոբալ թատրոնում կոնֆերանս է անցկացրել  հեղինակության հարցի վերաբերյալ: Թվում է, թե հերետիկոսությունը տարածվում է: Բրունել համալսարանն այժմ նույնիսկ հեղինակության վերաբերյալ դասընթաց է անցկացնում և, ըստ մի հետազոտության, ամերիկյան գրականության դասախոսների   17 տոկոսը կարծում է, որ ողջամիտ է Շեքսպիրի ինքնության նկատմամբ կասկածանք ունենալը:

Պայքարը շարունակվում է: Ալեքսանդր Վոգը և Շեքսպիրի թերահավատներն անհամբեր սպասում են 2016-ի Շեքսպիրի մահվան 400-ամյակին: «Սթրատֆորդականները երկար ժամանակ ձևացնում են, որ մենք գոյություն չունենք, բայց հիմա նրանք վախեցած են», – ասում է Վոգը: «Ինչպես Մահաթմա Գանդին է ասել. « Նախ նրանք կանտեսեն ձեզ, ապա կծաղրեն, հետո կպայքարեն ձեր դեմ և վերջում դուք կհաղթեք»: «Մենք հասել ենք պայքարի աստիճանին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment