Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը թիրախում է հեռուստատեսային բանավեճը մերժելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը թիրախում է հեռուստատեսային բանավեճը մերժելու համար

Հոդվածի առանցքում

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը շարունակ հրաժարվում է մասնակցել մի շարք հեռուստաընկերությունների առաջարկած բանավեճերին, որոնց մասնակցում են հիմնական կուսակցությունների առաջնորդները, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Էդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, ինչը կարող է վտանգել նրա հեղինակությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:
  • Քրեյգ Օլիվերը, Քեմերոնի հասարակական կապերի տնօրենը, հեռուստաընկերություններին «վերջնական առաջարկ» է ներկայացրել 7 կուսակցությունների հետ բանավեճը մարտի 23-ին անցկացնելու վերաբերյալ, մինչև կողմերը կհրապարակեն իրենց մանիֆեստները:
  • «Ես առաջարկում եմ հեռուստատեսային բանավեճը սկսել մինչև քարոզարշավի մեկնարկը: Դա իմ առաջարկն է և հույս ունեմ, որ այն կընդունվի, բայց ես չեմ փոխի իմ կարծիքը մյուս առաջարկների մասին», - ավելացրել է նա:
  • Միլիբենդը, որի անձնական վարկանիշը զգալիորեն ցածր է Քեմերոնից, վարչապետին անվանել է «վախից փախչող»: Չնայած բողոքներին, You Gov-ի հարցումը ցույց տվեց, որ հասարակության մեծ մասը նրան մեղադրում է նախատեսված քննարկումներին անորոշություն հաղորդելու համար:
  • Երեկ YouGov-ի հրապարակած հարցումից պարզվել է, որ հասարակության 38%-ը անհաջողության համար մեղադրել է Քեմերոնին, 13% -ը մեղադրել է բանավեճը հեռարձակողներին, 23% -ն էլ երկուսին հավասարապես: Դա ցույց է տալիս, որ 65% -ը կարծում է, որ Էդ Միլիբենդը իսկապես ցանկանում է բանավիճել, 62% -ն էլ կարծում է, որ Քեմերոնը շատ ակտիվ փորձում է խուսափել դրանից:
  • Հենվելով Քեմերոնի զգուշավորության վրա, կիրակի Միլիբենդը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում, իր կուսակցությունը բանավեճերին օրենքի ուժ կտա, իսկ փոխվարչապետ և Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը առաջարկել է խոսել կոալիցիոն կառավարությունում Քեմերոնի տեղի մասին:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը շարունակ հրաժարվում է մասնակցել մի շարք հեռուստաընկերությունների առաջարկած բանավեճերին, որոնց մասնակցում են հիմնական կուսակցությունների առաջնորդները, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Էդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, ինչը կարող է վտանգել նրա հեղինակությունը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Բրիտանական հեռուստաընկերություններն առաջարկել են երեք բանավեճ անցկացնել, երկուսը ապրիլի 2-ին և 16-ին, 7 կուսակցությունների առաջնորդների միջև, ապրիլի 30-ին էլ, ընտրություններից մի շաբաթ առաջ, Քեմերոնի ու Միլիբենդի միջև: Լեյբորիստներն ու Լիբերալ Դեմոկրատներն ընդունել են, սակայն վարչապետը մերժել է:

Քրեյգ Օլիվերը, Քեմերոնի հասարակական կապերի տնօրենը, հեռուստաընկերություններին «վերջնական առաջարկ» է ներկայացրել 7 կուսակցությունների հետ բանավեճը մարտի 23-ին անցկացնելու վերաբերյալ, մինչև կողմերը կհրապարակեն իրենց մանիֆեստները:

Սակայն ընկերությունները մերժել են առաջարկը և հայտարարել, որ քննարկումները կկայանան նշված ժամկետում, իսկ վարչապետի ամբիոնը դատարկ կներկայացվի: Քեմերոնն այսօրվա ելույթում հաստատել է, որ չի մասնակցելու ծրագրված քննարկումներին, նշելով. «Ես առաջարկում եմ հեռուստատեսային բանավեճը սկսել մինչև քարոզարշավի մեկնարկը: Դա  իմ առաջարկն է և հույս ունեմ, որ այն կընդունվի, բայց ես չեմ փոխի իմ կարծիքը մյուս առաջարկների մասին», – ավելացրել է նա:

Առանց վարչապետի քննարկումներ անցկացնելը մրցակիցներին հնարավորություն կտա  Քեմերոնին ներկայացնել որպես ոչ ժողովրդավար ու բանավեճից վախեցած քաղաքական գործչի: Միլիբենդը, որի անձնական վարկանիշը զգալիորեն ցածր է Քեմերոնից, վարչապետին անվանել է «վախից փախչող»: Չնայած բողոքներին, You Gov-ի հարցումը ցույց տվեց, որ հասարակության մեծ մասը նրան մեղադրում է նախատեսված քննարկումներին անորոշություն հաղորդելու համար:

Սթրատքլայդ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Կերտիսի կարծիքով, Դեվիդ Քեմերոնի խնդիրն այն է, որ նա ոչինչ չի շահի մասնակցությունից: «Բայց ավելի հատկանշական է ընդդիմության առաջնորդ Միլիբենդի հետ դեմ առ դեմ հանդիպումից հրաժարվելը», – բացատրում է նա:

«Ըստ նախնական գնահատականի, լավ կլինի, եթե դա տեղի չունենա, իսկ եթե կայանա, ապա լավ կլինի, որ շատ մարդիկ ներգրավված լինեն, քանի որ ոչ ոք փայլելու հնարավորություն չի ունենա: Հաշվի առնելով այն փաստը, որ նա ավելի հայտնի է, քան Միլիբենդը, հաշվի առնելով նրա ելույթները խորհրդարանում վարչապետին ուղղված հարցերի ժամանակ, Միլիբենդը բանավեճից շահած դուրս գալու ավելի մեծ հնարավորություն ունի»:

Երեկ YouGov-ի հրապարակած հարցումից պարզվել է, որ հասարակության  38%-ը անհաջողության համար մեղադրել է Քեմերոնին, 13% -ը մեղադրել է բանավեճը հեռարձակողներին, 23% -ն էլ երկուսին հավասարապես: Դա ցույց է տալիս, որ 65% -ը կարծում է, որ Էդ Միլիբենդը իսկապես ցանկանում է բանավիճել, 62% -ն էլ կարծում է, որ Քեմերոնը շատ ակտիվ փորձում է խուսափել դրանից:

Ըստ YouGov-ի քաղաքական և սոցիալական հետազոտությունների գծով փոխտնօրեն Լորենս Ջանտա Լիպինսկիու, արդյունքները Դեվիդ Քեմերոնի դեմ են: Միակ խնդիրը, որին վարչապետը կհանդիպի, «բանավեճերի մասին քննարկումն» է լինելու: Այն կլռեցնի այն ամենը, ինչ նա ընտրություններից առաջ, մայիսի 7-ին կփորձի հասցնել ընտրազանգվածին:

«Ամեն անգամ, երբ նա փորձի խոսել տնտեսության ու այլ հարցերի մասին, կստանա «ինչու չեք մասնակցում բանավեճին» հարցը, որն ակնհայտորեն, հնարավորություն չի տա նրան խոսել իր ծրագրած ձևով», ասում է նա: «Այդ առումով, այն կարող է իր ազդեցությունն ունենալ: Բայց հաշվի առնելով հասարակության վերաբերմունքը Քեմերոնի բանավեճերին չմասնակցելու փաստին, կարծում եմ, որ նա շատ չի տուժի: Նրա հեղինակությունը կսասանվի, եթե դրա վրա ուշադրություն դարձնող լինի»:

Լիպինսկին կարծում է, որ Քեմերոնը հույսը կապել է այդ քննարկումների խնդրի հետ, որը կօգնի շեղել ուշադրությունը «Վեստմինսթերյան պղպջակներից»: «Նա պետք է հենվի այն մարդկանց կարծիքների վրա, որոնք նույն խմբում ունեն իրենց համախոհները, որոնք քաղաքականապես պատարստված են և արդեն  որոշել են, թե ում են ընտրելու և ոչ թե հասարակության այն մեծ հատվածի վրա, որն իրականում չի հետաքրքրվում այդ հարցերով»:

Հենվելով Քեմերոնի զգուշավորության վրա, կիրակի Միլիբենդը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում, իր կուսակցությունը բանավեճերին օրենքի ուժ կտա, իսկ փոխվարչապետ և Լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը առաջարկել է խոսել կոալիցիոն կառավարությունում Քեմերոնի տեղի մասին:

Հնարավոր է նաև, որ պահպանողականները դատական հայց ներկայացնեն քննարկումներն առանց Քեմերոնի անցկացնելու ցանկացած փորձի դեմ, հիմք ընդունելով հեռարձակողների  անկողմնակալության պարտավորվածությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment