Քեմբրիջի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում թոշակի անցնող քահանային տասնամյակների ծառայության համար

Քեմբրիջի հայ համայնքը շնորհակալություն է հայտնում թոշակի անցնող քահանային տասնամյակների ծառայության համար

Հոդվածի առանցքում

  • 28 տարվա ընթացքում պատվարժան Հովհաննես Սարմազյանը ծառայել է Հայ ավետարանչականների փոքր համայնքին: Նրան առաջին անգամ հրավիրեցին աշխատել Քեմբրիջի եկեղեցում 1990 թվականին, երբ նա ապրում էր Լիբանանում կնոջ և երեք դեռահաս երեխաների հետ: Այնտեղ 22 տարի նա եղել է քահանա և հայկական դպրոցի փոխտնօրեն: Այդ տարիներից 15-ը Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ էր:

Ուշադրությանն արժանի

 

Քեմբրիջի հայ ավետարանչականների փոքրիկ համայնքը նշում է եկեղեցու 83-ամյա առաջնորդի հրաժարականը, որը տասնամյակների ընթացքում համայնքի հոգևոր առաջնորդն է եղել, ինչպես նաև պահպանել է հայ մշակույթն ու ժառանգությունը:

28 տարվա ընթացքում պատվարժան Հովհաննես Սարմազյանը ծառայել է Հայ ավետարանչականների փոքր համայնքին: Նրան առաջին անգամ հրավիրեցին աշխատել Քեմբրիջի եկեղեցում 1990 թվականին, երբ նա ապրում էր Լիբանանում կնոջ և երեք դեռահաս երեխաների հետ: Այնտեղ 22 տարի նա եղել է քահանա և հայկական դպրոցի փոխտնօրեն: Այդ տարիներից 15-ը Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ էր:

Դժվար էր հեռանալ Լիբանանից: Նա ասում էր, որ համայնքի շատ անդամներ լաց էին լինում ու խնդրում էին իրեն ու ընտանիքին մնալ, սակայն երկրում քաղաքացիական անկարգությունները դարձել էին «մտահոգիչ» և  նա անհամբեր սպասում էր ընտանիքի հետ վերամիավորմանը,  որն արդեն բնակություն  էր հաստատել Քեմբրիջում և Տորոնտոյում:

Սկզբում «շատ դժվար էր հարմարվել այս ամենին, որովհետեւ այն շատ էր տարբերվում Լիբանանից », -նա ասել է Քեմբրիջի մասին: Բայց հիմա ուրիշ կյանք չի պատկերացնում:

«Երեխաներս ասում են. «Հայրիկ, դու մեզ բերել ես աշխարհի լավագույն երկիրը », – ասաց նա ժպտալով:

Բայց այդ Քեմբրիջի համայնքն էր, որ վերջին երեք տասնամյակը չէր պատկերացնում առանց նրա: Նա ամուսնացրել է բազմաթիվ զույգերի, շատ երեխաներ է կնքել, խորհուրդներ տվել, օգնել է հիվանդներին, մատուցել թաղման ծառայություններ:

«Դժվար է թաղման ժամանակ», – Սարմազյանն ասաց իր աշխատանքի մասին: «Դժվար է ցավակցական խոսքեր ասելը»:

Սակայն տարիների ընթացքում նրա նվիրումը մոտ 30 ընտանիքից կազմված փոքր  համայնքի ուսուցմանն ու հոգատարությանը, անսասան էր:

«Նա փոխեց մեր կյանքը», – ասաց 53-ամյա Սամսոն Քահկեճյանը՝ եկեղեցու անդամը, ում ամուսնացրել էր Սարմազյանը:

«Նա պահպանեցեց և փրկեց հայ մշակույթը մեր մեջ, կենդանի պահելով լեզուն ու պատմությունը»:

Նվիրյալ ուսուցիչ ու քահանա Սարմազյանը իր հայերեն քարոզները գրում էր նաև անգլերեն ու պատճենները հանձնում համայնքի երիտասարդներին, որոնք լեզուն չէին հասկանում:

Նա նաև դասախոսություններ է կարդում հայ համայնքի հայկական մշակույթի կենտրոնում,  կրոնական և կենսագրական գրքեր գրում: Չնայած Սարմազյանը պաշտոնապես հեռացել է, ինչը չի ընդունում,  նա դարձյալ իր գործով է զբաղվում, երբ Քեմբրիջի ու Տորոնտոյի եկեղեցիների հովիվները հասանելի չեն լինում:

«Նա երբեք թոշակի չի անցնի», – ասաց Լեյնի Սարմազյանը, եկեղեցու աջակցող կանանց ղեկավարը: «Նա միշտ գրիչ ունի իր ձեռքում»:

Մարտի 10-ին համայնքը «իմաստուն, նրբանկատ և բարի» հոգևոր հովվի պատվին երեկույթ է կազմակերպում, նշելու նրա նվիրվածությունը համայնքին ու հայ մշակույթին իր ողջ կյանքի ընթացքում: Ճաշկերույթը տեղի կունենա ժամը 4-ին Քեմբրիջի հայ համայնքի կենտրոնում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment