Մուհամեդ Խաթամի. Իրանին պատժելով Թրամփը պատերազմ է հրահրում երկու երկրների միջև:

Մուհամեդ Խաթամի. Իրանին պատժելով Թրամփը պատերազմ է հրահրում երկու երկրների միջև:

Հոդվածի առանցքում

  • Որպես մարդ, որն իր կյանքի առաքելությունն է դարձրել մշակույթների ու քաղաքակրթությունների միջև երկխոսությունների հաստատումը, աշխարհում խաղաղությունը, ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը, մարդու իրավունքները, իմ մտահոգությունն եմ հայտնում մեր ազգի ապագայի համար:

Ուշադրությանն արժանի

 

21 տարի առաջ, իմ առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2001 թվականը ճանաչեց, որպես «քաղաքակրթությունների միջև երկխոսությունների» տարի: Իրանի ժողովուրդը, չնայած իր պատմական վայրիվերումներին, հույսի նոր էջ է բացել Ամերիկայի, Ռուսաստանի և Միացյալ Թագավորության հետ երկխոսություններում: Սակայն այս բոլոր հույսերը հօդս ցնդեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատճառով: Իրաքի և Աֆղանստանի կատաստրոֆիկ պատերազմերը նպաստեցին նոր պրոբլեմների առաջացմանն ու համաշխարհային մակարդակով ահաբեկչությունների տարածմանը՝ Սիրիայի և Իրաքի քաղաքացիական պատերազմները և Եմենի պատերազմական գործողությունները: Այս կոնֆլիկտների արդյունքում այս տարածաշրջանները վտանգավոր են դարձել և սպառնում են ամբողջ աշխարհի անվտանգությանը:

Իրանը վճռորոշ դեր ունի Իսլամական պետության ահաբեկչության դեմ պայքարում: Թրամփի ադմինիստրացիան որոշել է իրանի նկատմամբ ռազմական գործողությունների նոր փուլ սկսել՝ անօրինականորեն դուրս գալով Իրանի միջուկային համաձայնագրից և շարունակելով Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատժամիջոցների քարոզարշավը: Այս կերպ Թրամփը պատժում է Իրանին:

Այսօր Միջին Արևելքը ևս մեկ անգամ բախվում է ճգնաժամի: Սա չպետք է այսպես լինի և աճող լարվածությունը դեռևս կարող է փոխվել: Եթե տարածաշրջանը չի ցանկանում կրկին նման իրավիճակում հայտնվել ուրեմն հանգիստ մարդիկ պետք է գերակշռեն: Պետք է վերջ դրվի այս հրամայական որոշումներին ու քաղաքական լուծումները ռազմական լուծումներով փոխարինելուն: Ամերիկայի ադմինիստրացիան պետք է հարգանք ցուցաբերի և ընտրի երկխոսությունների ճանապարհը, ոչ թե սպառնա պատերազմով:

Որպես մարդ, որն իր կյանքի առաքելությունն է դարձրել մշակույթների ու քաղաքակրթությունների միջև երկխոսությունների հաստատումը, աշխարհում խաղաղությունը, ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը, մարդու իրավունքները, իմ մտահոգությունն եմ հայտնում մեր ազգի ապագայի համար: Սա այն հոգին է, որը ուզում եմ փոխանցել Ամերիկայի գիտակից հասարակությանն ու աշխարհին՝ տարածելով «քաղաքակրթությունների միջև երկխոսույթուն»՝ «քաղաքակրթությունների բախման» փոխարեն:  Մենք պետք է ստեղծենք #CoalitionForPeace, որն ասում է՝ #NoWarWithIran՝ ոչ Իրանի հետ պատերազմին: Իրավիճակը հիմա թելից է կախված և պայթյունավտանգ է:

Չնայած իր խորհրդատուների կողմից ճնշումներին, Թրամփը դեռ ունի ընտրության հնարավորություն՝ անհիմն էսկալացիան փոխելու համար: Նա պետք է իմանա, որ Իրանի ժողովուրդն անսասան է:

Ոչնչացնելը միշտ էլ հեշտ է, կառուցելն է դժվար: Խաղաղություն տանող ճանապարհը լի է խոչընդոտներով, բայց ամենևին էլ անհաղթահարելի չէ: Մենք պետք է ակտիվ լինենք մեր խաղաղության ու երկխոսությունների քարոզման գործում՝ առաջինը մեզ և հետո մեր սերունդների համար: Պայծառ ապագայի համար միայն պետք են երկխոսություններ, կարեկցանք և մեկը մյուսին լսելու ցանկություն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment