Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի միակ ամենամեծ սխալը

Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի միակ ամենամեծ սխալը

Հոդվածի առանցքում

  • Չնայած ես ղեկավարել եմ գործադիր տնօրեններին և ձեռնարկատերերին հսկայական ոլորտներից, գոյություն ունի մի սխալ, որը ես մշտապես նկատում եմ՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են նրանք զբաղվում: Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ ես կգնահատեի այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ՝ հաճախ խոշոր ֆինանսական արժեքով:
  • Քանի որ նրանք մշտապես նոր հաճախորդներ չեն որսում, նրանց եկամուտները դառնում են եզակի՝ խնջույքի և սովի միջև: (Սա կարող է բավականին սթրեսային լինել գործադիր տնօրենների կամ ձեռնարկատերերի համար):
  • Ձեզ անհրաժեշտ պատասխանն է. ստեղծել ոչ շատ ծանրաբեռնված օրագրային նշումներ, որը շաբաթվա ընթացքում կնշի նոր բիզնեսով զբաղվելու ժամանակը: Եվ հավատարիմ մնալ դրան:
  • Այն շատ քիչ ժամանակ է խլում: Այն աշխատանքային օրվա սկզբնամասում է, և հավանական է, որ դուք դա կանեք: Եվ քանի որ այն առավոտյան է դուք կարող եք թարմ մտքեր ունենալ:
  • Սակայն եթե դուք այս կամ սրա նման պարզ, հետևողական համակարգ չկիրառեք, ապա ձեր բիզնեսը հավանաբար կշարունակվի այնպես, ինչպես միշտ եղել է:

Ուշադրությանն արժանի

Չնայած ես ղեկավարել եմ գործադիր տնօրեններին և ձեռնարկատերերին հսկայական ոլորտներից, գոյություն ունի մի սխալ, որը ես մշտապես նկատում եմ՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են նրանք զբաղվում:

Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ ես կգնահատեի այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ՝ հաճախ խոշոր ֆինանսական արժեքով:

Ահա այն. նրանք հաջողութուն են ունենում իրենց ներկա բիզնեսով զբաղվելիս և այդ պատճառով բավականին ժամանակ չեն վատնում նոր բիզնեսի համար: Սա սովորաբար նշանակում է, որ ամեն մի քանի ամսվա ընթացքում  նրանք կորցնում են հաճախորդներ, և հետո ստիպված են լինում հուսահատորեն պայքարել ավել եկամուտ ունենալու համար:

Քանի որ նրանք մշտապես նոր հաճախորդներ չեն որսում, նրանց եկամուտները դառնում են եզակի՝ խնջույքի և սովի միջև: (Սա կարող է բավականին սթրեսային լինել գործադիր տնօրենների կամ ձեռնարկատերերի համար):

Չնայած նրանք հաճախ են մեղադրում տնտեսությանը, կամ իրենց փորձություններում աճող մրցակցությանը, իրական պատճառը, որից իրենց բիզնեսը տուժում է այն է, որ նրանք սխալ են օգտագործում իրենց ժամանակը:

Նրանք պատասխանում են անմիջական հարցերի, ինչպիսին են՝ հաճախորդների դիմումները, անձնակազմի բողոքները, նոր վաճառքների վրա կենտրոնանալու փոխարեն: Անշուշտ, հաճախորդների և անձնակազմի հարցերին պետք է լուծում տալ, սակայն դրանք չպետք է իրական հանձնարարություններից առաջ դնել, որն է մեծացնել ձեռնարկությունը:

Ինչպես ասել է մենեջմենթի նշանավոր ուսուցիչ Պետեր Դրաքերը. «Բիզնեսի նպատակը հաճախորդ ստեղծելն ու պահելն է»: Եթե մենք մեր ամբողջ ժամանակը հաճախորդներին կառավարելու վրա ծախսենք, ապա նորերը ստեղծելու ժամանակ չի մնա:

Դուք հնարավոր է մտածեք. «Տեսությամբ սա իհարկե հրաշալի է, բայց ինչպե՞ս կարող եմ ես  դա ամեն օր անել»:

Ձեզ անհրաժեշտ պատասխանն է. ստեղծել ոչ շատ ծանրաբեռնված օրագրային նշումներ, որը շաբաթվա ընթացքում կնշի նոր բիզնեսով զբաղվելու ժամանակը: Եվ հավատարիմ մնալ դրան:

Այսպես անելու մի շատ հասարակ, բայց բարձր արդյունավետությամբ տարբերակ է ամեն շաբաթվա առաջին ժամը նշել օրագրում, որպես «Բիզնես կառուցելու ժամ»: Պարտավորվեք նվիրել այդ 1 ժամը և ամեն աշխատանքային օրը բացառապես վաճառքին և մարքեթինգային ջանքերին: (Դուք կարող եք անցկացնել այդ ժամանակը կամ հաճախորդներ գտնելու նոր ճանապարհներ որոնելով, կամ աշխատել արդեն գոյություն ունեցող վաճառքի համակարգերի վրա):

Ինչու եմ ես սիրում իմ կողմից ղեկավարվող ձեռնարկատերերին խորհուրդ տալ այս մեթոդը, որովհետև սրանով հեշտ է բարձր արդյունքի հասնել:

Այն շատ քիչ ժամանակ է խլում: Այն աշխատանքային օրվա սկզբնամասում է, և հավանական է, որ դուք դա կանեք: Եվ քանի որ այն առավոտյան է դուք կարող եք թարմ մտքեր ունենալ:

Դուք կարող եք գրագետ կերպով ձևափոխել ձեր բիզնեսը միայն ձեր օրվա մեջ ընդամենը մեկ փոփոխություն կատարելով:

Այս համակարգը մի քանի ամիս օգտագործելուց հետո դուք կտրուկ կբարելավեք ձեր նոր բիզնեսի մեքենան: Նոր բիզնեսի արդյունքներըը հետևողակնորեն կհայտնվեն, ձեր վստահությունը վերելք կապրի, և ձեր եկամուտները մեծապես կընդլայնվեն: Սակայն եթե դուք այս կամ սրա նման պարզ, հետևողական համակարգ չկիրառեք, ապա ձեր բիզնեսը հավանաբար կշարունակվի այնպես, ինչպես միշտ եղել է:

Շատ գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի համար սա նշանակում է դանդաղ և հազվադեպ աճ: Ոչ մի կործանարար բանչի պատահում նրանց շահույթներին, բայց շատ հետաքրքիր բան էլ տեղի չի ունենում:

Այսպիսով, փորձեք իմ առաջարկած համակարգը: Այն անմտորեն հեշտ է: Եվ չնայած դրան, կարող է հեղափոխել ձեր կազմակերպության աճի արագությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment