Արդյո՞ք Բուշը,  Օբաման չէին չարաշահում նախագահի պաշտոնը

Հոդվածի առանցքում

  • Ամերիկացիները 2 նախագահներին 2անգամ անընդմեջ կողմ քվեարկեցին, քանի որ նրանք խոստացել էին միավորել երկիրը։
  • Բարաք Օբամայի եւ Ջորջ Բուշի նախագահությունների ժամանակ երկիրը ավելի բեւեռացավ, կառավարությունը դարձավ ավելի անգործունակ:
  • Երկու կուսակցությունները աճող դեմոգրաֆիական խնդիր ունեն։
  • Աճում է այն ընտրողների թիվը, որոնք հոգնել են երկու քաղաքական կուսակցություններից և իրենց կոչում են անկախ:

Ուշադրությանն արժանի

Մի քանի շաբաթ առաջ  սյունակում գրել եմ, որ ընտրությունների օրը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը քանդված է, ընտրողները գնում են ընտրությունների, ուղերձ են հղում, իսկ առաջնորդները առաջին իսկ օրերի ու ամիսների ընթացքում  անտեսում են այն, ինչ հասարակությունը փորձում էր ասել նրանց:

Կոնգրեսը շրջանցելով ներգաղթային բարեփոխումների մասին օրենք  ընդունելու վերաբերյալ  նախագահ Օբամայի վերջերս արված հայտարարությունը,  ընդգծում է մեր քանդված ժողովրդավարության փաստը:

Մենք ունենք երկու նախագահ, որոնց մեծ հնարավորություն էր տրվել կարգավորել համակարգը Վաշինգտոնում եւ ապահովել ողջամիտ ղեկավարություն: Երկուսն էլ մոռացել են, որ կառավարումը պահանջում է աշխատել և վերջ դնել կուսակցականությանը: Ընտրողների հսկայական զանգվածը նախագահ Բուշին 9/11-ից հետո,  նախագահ  Օբամայի վերընտրվելուց հետո տարբեր ուղղություններով առաջնորդելու մեծ  հնարավորություն տվեց: Եւ երկուսն էլ բաց թողեցին այդ հնարավորությունը իրենց պաշտոնավարման ժամանակ:

Ամերիկացիները երկու նախագահներին երկու անգամ անընդմեջ կողմ քվեարկեցին,  քանի որ նրանց քարոզարշավի հիմնական ուղերձն այն էր, որ  պատրաստվում են միավորել երկիրը, շտկել Վաշինգտոնում առաջացած պառակտումը, կառուցել փոխհամաձայնության միջանցք:

Մինչդեռ, Բարաք Օբամայի եւ Ջորջ Բուշի նախագահությունների ժամանակ երկիրը ավելի բեւեռացավ, կառավարությունը դարձավ ավելի անգործունակ: Երկու կուսակցությունները  աճող դեմոգրաֆիական խնդիր ունեն, որը կդժվարացնի գրավել ամերիկացիների մեծամասնության սիրտն ու միտքը, մինչ նրանք դարձյալ հաղթում են ընտրություններում  (կամ, ավելի ճիշտ, պարտվում են):

Նախագահ Բուշի համար աշխատելու տարիներին շարունակ ասել եմ եւ առաջ մղել այն տեսակետը, որ կուսակցությունը լատինամերիկացիների խնդիր ունի: Հանրապետականները չեն կարող անտեսել ընտրազանգվածի այս արագ աճող հատվածին,  եւ համարվել մեծամասնության կուսակցություն: Մյուս կողմից էլ, դեմոկրատները մեծ խնդիր ունեն ընտրող սպիտակամորթ աշխատավոր դասի, հատկապես արական սեռի հետ, ինչը պետք է ուղղել: 1996 թ. նախագահ Քլինթոնի վերընտրվելուց հետո, նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում, դեմոկրատները  զգալիորեն վատացրել են սպիտակամորթ տղամարդ ընտրողների հետ հարաբերությունները: 2014 թվականի ընդհանուր ընտրություններում լատինամերիկացիներն ունեին բոլոր ձայների 8 տոկոսը, և հանրապետականները կորցրեցին 26 միավոր, սպիտակամորթ արական սեռը կազմում էր ընտրողների 37 տոկոսը, եւ դեմոկրատները այս խմբում կորցրեցին 31 միավոր: Ժողովրդագրական խնդիր ունեն երկու կողմերին էլ:

Միաժամանակ, հետեւողականորեն աճում է այն ընտրողների թիվը, որոնք հոգնել են երկու քաղաքական կուսակցություններից և իրենց կոչում են անկախ: Լատինամերիկացի ընտրողներից եւ  զայրացած սպիտակամորթ տղամարդկանցից ավելի արագ է աճում  ընտրողների այն խումբը, որոնք գրանցվում են ոչ որպես հանրապետական կամ դեմոկրատ:

Նահանգից նահանգ ընտրողները  հրաժարվում են ընտրել փրայմերիզների ժամանակ և ընտրում են ինքնարտահայտվելու երրորդ ձևը: Այն արտահայտվում է կամ ընտրությունները խափանելու հետևողական կոչերով, կամ յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցչի  երկու տարին մեկ ընտրելու առաջարկով: Չի բացառվում, որ անկախ թեկնածուները հաջողություն ունենան և այդ ժամանակ, միգուցե, կարմիր-կապույտ մենաշնորհը վերանա: Պետք է հուսալ և իրատես լինել:

Ես համամիտ եմ ներգաղթյալների վերաբերյալ նախագահ Օբամայի մոտեցմանը  եւ  աջակցում եմ մեր երկրի ստվերում ապրող մարդկանց հանդեպ կարեկցանքը,  բայց  բոլորովին համաձայն չեմ նրա գործելակերպի հետ: Նրա կուսակցությունը պարտվեց միջանկյալ ընտրություններում, եւ եթե նախագահն իսկապես ուզում է շտկել դրությունը երկրում,  չպետք է մատը մտցնի ընդդիմության աչքը: Պետությունը շարունակ կառավարման համար միջոցներ է խնդրում, մինչդեռ  նախագահ Օբամայի գործողությունները ներգաղթի վերաբերյալ միայն սրում են այդ խնդիրը:

Նախագահներ Բուշն ու Օբաման վստահ են, որ իրենց կառավարումն է ճիշտ, ինչն, իհարկե, կօգնի նրանց ավելի արագ առաջ գնալ, բայց դա նաև էլ ավելի կհիասթափեցնի ընտրողներիս, կկորցնենք վստահությունը ժողովրդավարության այս ճանապարհին:

Վերջին 15 տարիների ընթացքում երկու կողմերն էլ մեղավոր են ստեղծված վիճակի համար. կարևոր չէ դեմոկրատներն են պայքարում նախագահ Բուշին դեմ, թե հանրապետականներն են հարձակվում նախագահ Օբամայի վրա, քանի որ երկու կուսակցությունն են տնօրինում Կոնգրեսը:

Երբ ամբարտավանությունը հանդիպում է աբստրակցիոնիզմին, առաջանում է դիսֆունկցիա եւ այն սկսում է ընդլայնվել:

Չնայած, վստահ եմ, որ նախագահ Օբամայի մտադրությունները լավն են, այնուամենայնիվ,  նրա վերջին գործողությունները ներգաղթի հարցում  միայն կխորացնեն իշխանության թուլացումը: Մենք բոլորս ենք դա զգում մեր հզոր երկրում: Ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրը կանգնի ու ասի` բավական է: Եւ  պահանջի ավելին, սկսած համայնքներից, որտեղ  ապրում ենք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment