Զբիգնև Բժեզինսկի. Իրանի գործարքի շուրջ համագործակցությունը խթանում է ԱՄՆ-Չինաստան կապերը

Զբիգնև Բժեզինսկի. Իրանի գործարքի շուրջ համագործակցությունը խթանում է ԱՄՆ-Չինաստան կապերը

Հոդվածի առանցքում

  • Իրանի հետ Լոզանում կնքված համաձայնագրի հետևանքները կարող են զգալի լինել: Դրանք վտանգում են հեռանկարները, որոնք տիրում էին պաշտոնական Թեհրանում վերջին երկու տասնամյակներին կամ մոտավոր այդքան ժամանակ: Դրանք իրանական էլիտային համար հնարավորություն են տալիս նույնիսկ լրջորեն դիտարկելու որոշ համագործակցության ձևեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:
  • Սակայն, կան նաև զգալի տարբերություններ այս բացման և Չինաստանի բացման միջև: Չինացիներն այն ժամանակ ոչ միայն թշնամաբար էին տրամադրված Խորհրդային Միության դեմ, այլ նաև զգուշանում էին, որ ԽՍՀՄ-ը կարող է ուղղակի գործողություններ ձեռնարկել իր դեմ: Այսպիսով Ամերիկային բացվելը հրատապության հարց էր:
  • Եթե կայունության և Իրանի հետ առավել լայն ու խորը փոխզիջման կոնսոլիդացիային հասնելու այս ջանքերը հաջողվեն, այն կարող է դառնալ տարածաշրջանում կոնֆլիկտի զսպման լավագույն ներդրումը: Ակնհայտ է, որ ներկայումս, ակնհայտ այլընտրանքը քաոսի էսկալացիան է, որն հնարավոր է բարդացվում է պոտենցիալ առավել զգալի տարածաշրջանային պատերազմով:
  • Այդ համաձայնեցվածությունը, որն ենթադրվում է՝ կշարունակվի, ավելացնում է նաև ամերիկա-չինական հարաբերությունների առավել բովանդակային կայացման հնարավորությունը: Ես սա ասում եմ, չնայած վերջերս Չինաստանի կողմից կառավարվող Asian Infrastructure Investment Bank-ի գործողությունների խնդրին, որտեղ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցները, ինչպիսին են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան միավորվել էին, չնայած Վաշինգտոնը հայտնել էր դա չանելու մասին:
  • Այսպիսով Չինաստանի որոշումը Իրանի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցելու մասին այս պահին զարգացման կարևորագույն կետերից է, որով Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռևս փորձարկվում են:

Ուշադրությանն արժանի

Զբիգնև Բժեզինսկին Ամերիկայի առաջատար ռազմավարական մտածողներից մեկն է: Նա նախագահ Ջիմմի Քարթերի՝ ազգային անվտանգության խորհրդատուն է եղել 1979 թվականի Իրանի Իսլամական հեղափոխության և հաջորդած ճգնաժամի ժամանակ: Նա WorldPost-ի հետ խոսել է Իրանի հետ դրա միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում ձեռք բերված համաձայնության մասին:

Ինչ եք կարծում Իրանի հետ կապված Լոզանի համաձայնագրի մասին: Արդյո՞ք սա աշխարհին բացվելու ազդանշան է,  ինչպես ավելի վաղ Չինաստանը բացվեց ԱՄՆ-ին: Հեղափոխության ժամանակ ձեր Իրանի հետ գործ ունենալուց ի վեր դրա ամբողջ վարչակարգը հակաամերիկյան  դիրքորոշման է եղել: Ի՞նչ է լինելու հիմա:

 Իրանի հետ Լոզանում կնքված համաձայնագրի հետևանքները կարող են զգալի լինել: Դրանք վտանգում են հեռանկարները, որոնք տիրում էին պաշտոնական Թեհրանում վերջին երկու տասնամյակներին կամ մոտավոր այդքան ժամանակ: Դրանք իրանական էլիտային համար հնարավորություն են տալիս նույնիսկ լրջորեն դիտարկելու որոշ համագործակցության ձևեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:

Սակայն, կան նաև զգալի տարբերություններ այս բացման և Չինաստանի բացման միջև: Չինացիներն այն ժամանակ ոչ միայն թշնամաբար էին տրամադրված Խորհրդային Միության դեմ, այլ նաև զգուշանում էին, որ ԽՍՀՄ-ը կարող է ուղղակի գործողություններ ձեռնարկել իր դեմ: Այսպիսով Ամերիկային բացվելը հրատապության հարց էր: Այն սկզբնական փուլում կենտրոնացած էր հիմնականում տնտեսական խնդիրների, ինչպես նաև հնարավոր քաղաքական համագործակցության ազդակների վրա: Այդ ազդակները, համաձայն Դեն Սյաոպինի, դարձան առավել ֆորմալ ռազմավարական, ամուր և հակասովետական խայթոց դրա նկատմամբ:

-Որո՞նք են ԱՄՆ կողմի ռազմավարական հետևանքները, որ ոմանք արդեն Օբամային կոչում են «Իրանի հենակետ»:

– ԱՄՆ-ի ռազմավարական առումով հետևանքները, կարճաժամկետ տեսակետից, նրանք են, որ ԱՄՆ-ը նվազեցնում է Իրանի հետ պատերազմելու հավանականությունը, որն ընդհանուր առմամբ կարող է տարածաշրջանում առավել մեծ բռնկման ու բռնության տարածման հանգեցնել: Իրանի անմիջական հարևաններից շատ քիչ երկրներ կան, որ ցանկանում են դա:

Եթե կայունության և Իրանի հետ առավել լայն ու խորը փոխզիջման կոնսոլիդացիային հասնելու այս ջանքերը հաջողվեն, այն կարող է դառնալ տարածաշրջանում կոնֆլիկտի զսպման լավագույն ներդրումը: Ակնհայտ է, որ ներկայումս, ակնհայտ այլընտրանքը քաոսի էսկալացիան է, որն հնարավոր է բարդացվում է պոտենցիալ առավել զգալի տարածաշրջանային պատերազմով, որն համաձայնագրի քննադատներից ոմանք դիտարկում են որպես պրոպագանդա՝ հաշվի չառնելով դրա հետևանքները:

-Իրանի գործարքի շուրջ ստեղծված վեճերիում կորսված փաստ է թվում այն, որ Չինաստանը ստորագրեց՝ որպես երաշխավոր:  Չինաստանը նաև աշխատում էր ԱՄՆ-ի հետ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունները զսպելու հարցում. այսպիսով այն «չտարածվելու գործընկեր  է»: Չինաստանը նաև ԱՄՆ-ի հետ եղանակի փոփոխության գործարք ունի:

-Դուք շատ կարևոր դիտարկում արեցիք. Չինաստանը մեծ ուժ է և Չինաստանը ստորագրել է որպես գործընթացի երաշխավոր: Ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ Ռուսաստանը նույնպես բավականին շատ բան է արել: Այլ կերպ ասած, փոխադարձ հասկացվածություն կա մեծ ուժերի միջև կայունության կարևորության և անխոհեմ արկածախնդրությունից խուսափելու հարցում:

Այդ համաձայնեցվածությունը, որն ենթադրվում է՝ կշարունակվի, ավելացնում է նաև ամերիկա-չինական հարաբերությունների առավել բովանդակային կայացման հնարավորությունը: Ես սա ասում եմ, չնայած վերջերս Չինաստանի կողմից կառավարվող Asian Infrastructure Investment Bank-ի գործողությունների խնդրին, որտեղ ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցները, ինչպիսին են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իտալիան միավորվել էին, չնայած Վաշինգտոնը հայտնել էր դա չանելու մասին: Սակայն սա կրիտիկական չէ, ինչպես լայն ռազմավարական համագործակցությունը, որը երկու երկրներն էլ պետք է աջակցեն ու ամրացնեն:

Պետք  է հասկանալ, որ չտարածվելը և կլիմայական փոփոխությունները երկուսն էլ երկարաժամկետ խնդիրներ են, որոնց վերաբերյալ ներկայիս ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը զարգացման միայն վաղ փուլում է:

Հարաբերությունները կարող են ամեն դեպքում ամեն կերպ էլ զարգանալ, դրանք որոշակի ժամանակ ոչ այնքան արդյունավետ կլինեն: Այսպիսով Չինաստանի որոշումը Իրանի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցելու մասին այս պահին զարգացման կարևորագույն կետերից է, որով Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռևս փորձարկվում են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment