Բրյուսելը խոչընդոտում է Բրեքսիթի նոր գործարքի շուրջ Ջոնսոնի ջանքերին
Հոդվածի առանցքում
- Բրյուսելը կտրուկ մերժեց Բորիս Ջոնսոնին, երբ նա կոշտ նախապայմաններ սահմանեց Բրեքսիթի նոր գործարքի համար, որը հույս ունի ավարտին հասցնել ամռանը: Համայնքների պալատում որպես վարչապետ իր առաջին ելույթի ընթացքում Ջոնսոնը վերահաստատեց իր նախընտրական խոստումները և խոստացավ անմիջապես անցնել առանց գործարքի Բրեքսիթի նախապատրաստական աշխատանքներին:
Ուշադրությանն արժանի
Բրյուսելը կտրուկ մերժեց Բորիս Ջոնսոնին, երբ նա կոշտ նախապայմաններ սահմանեց Բրեքսիթի նոր գործարքի համար, որը հույս ունի ավարտին հասցնել ամռանը:
Համայնքների պալատում որպես վարչապետ իր առաջին ելույթի ընթացքում Ջոնսոնը վերահաստատեց իր նախընտրական խոստումները և խոստացավ անմիջապես անցնել առանց գործարքի Բրեքսիթի նախապատրաստական աշխատանքներին:
«Ես կնախընտրեի լքել Եվրոպական միությունը գործարքով», – ասել է Ջոնսոնը: «Ես իսկապես ցանկանում եմ դա: Հավատում եմ, որ դա հնարավոր է նույնիսկ այս ուշացած փուլում և ամեն բան կանեմ, որ գործարքը ստացվի»:
«Բայց կան որոշ բաներ, որ պետք է հստակեցվեն: Եվրոպական Միությունից դուրս գալու համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններ էր վարում ինձ նախորդող վարչապետը, երեք անգամ մերժվել է այս պալատի կողմից: Դրա պայմանները անընդունելի են այս խորհրդարանի և այս երկրի համար»:
Հեռախոսազանգով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ Եվրոպական միությունը մտադրված է Թերեզա Մեյի կառավարության հետ բանակցված գործարքով շարժվել, որը նաև ընդգրկում է Irish backstop-ը:
«Նախագահ Յունկերը լսեց, թե ինչ է ասել վարչապետ Ջոնսոնը՝ վերահաստատելով Եվրամիության դիրքորոշումը, որ համաձայնագրով Բրեքսիթը հնարավոր լավագույն տարբերակն է ըստ Եվրոպական խորհրդի ուղենիշներին», – ասել է հանձնաժողովի քարտուղարը:
Յունկերը Ջոնսոնին ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է վերանայել ձևակերպումները քաղաքական հռչակագրում: Դա ոչ պարտադիր փաստաթուղթն է, որը կարգավորում է ապագա հարաբերությունները, բայց կքննարկվի միայն ցանկացած այլ առաջարկ, եթե դա համատեղելի լինի համաձայնագրի հետ:
Ավելի վաղ Ջոնսոնը ներկայացրել էր հետբրեքսիթյան Բրիտանիայի իր տեսլականը՝ «Եվրոպայում ամենամեծ և ամենաարդյունավետ տնտեսությունն ունեցող երկիր, որը առեւտրային գործարքների նոր ցանցի կենտրոնում կլինի»:
Ելույթում, որը ողջունեցին բազմաթիվ պահպանողական պատգամավորներ, նա ասել է, որ իր նոր կառավարության բոլոր անդամները պարտավորվել են ԵՄ-ից դուրս գալ մինչև հոկտեմբերի 31-ը «ինչ հանգամանքներում էլ լինի և այլ կերպ վարվելը կբերի մեր քաղաքական համակարգում վստահության աղետալի կորստին»: .
Նա նաև ասել է, որ կարագացնի առանց գործարքի Բրեքսիթի շուրջ քննարկումները, ինչը հետագայում հաստատեց նրա պաշտոնական ներկայացուցիչը, հավանաբար, կբերի լրացուցիչ ծախսեր: Մայքլ Գովը համակարգելու է առանց գործարքի Բրեքսիթը:
Իռլանդական կառավարությունն անհանգստություն է հայտնել առանց գործարքի Բրեքսիթի մասով: Իռլանդիայի գյուղատնտեսության նախարար Մայքլ Քրեդը նոր կառավարության և Ջոնսոնի դիրքորոշումը գնահատել է «տագնապահար»:
«Այս կառավարության կազմը, կարծես թե, Ջոնսոնի սեփական տեսակետի հայելային պատկերը լինի և ակնհայտ է, որ դա մեզ համար մտահոգիչ կլինի», – ասել է նա RTÉ ռադիոկայանին:
«Իռլանդիայի կառավարությունը այժմ մտահոգված է Մեծ Բրիտանիայում նոր վարչակազմի մոտեցմամբ: Ակնհայտորեն այն ինչ լսում ենք Միացյալ Թագավորության կառավարության կողմից, մտահոգիչ է»:
Միաժամանակ, Բրյուսելում Միշել Բարնյերը զգուշացրել է, որ նման «ճակատագրական» հռետորաբանությունը փորձ է՝ խթանելու ԵՄ միասնությունը: Դիվանագետներին ուղղված նոտայում, դաշինքի գլխավոր բանակցողը խորհուրդ տվեց ԵՄ անդամներին` պահպանել իրենց սկզբունքները հակառակ ՄԲ վարչապետի առանց գործարքի Բրեքսիթի մասին սպառնալիքներին:
«Վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, դա կլինի backstop-ի միջոցով: Սա, անշուշտ, անընդունելի է և Եվրախորհրդի մանդատի շրջանակներում չէ», – զգուշացրել է նա:
Մեկնաբանություններում, որոնցում նկատվում էր Բրյուսելում աճող վստահությունը, որ Մեծ Բրիտանիան գնում է ընդհանուր ընտրությունների, Բարնյերը գրում է. «Ես նաև նկատում եմ շատ ուժեղ արձագանքներ Համայնքների պալատում: Այս համատեքստում մենք պետք է ուշադիր հետևենք Մեծ Բրիտանիայում հետագա քաղաքական և տնտեսական զարգացումներին:
Ամեն դեպքում, մենք պետք է պահպանենք մեր սկզբունքները և ուղեցույցները, ցույց տանք համերաշխություն և ԵՄ 27 անդամների միասնության»:
Համայնքների պալատում երկու կողմերից էլ շատ պատգամավորներ հավատում են, որ Ջոնսոնի առաջարկը բանակցելու նոր Բրեքսիթի գործարքի շուրջ ընդամենը ժեստ է՝ հաշվի առնելով այն բարձր ակնկալիքները, որ նա ունի նոր գործարքից:
Փողոցներում հսկողություն իրականացնող ոստիկանների թիվը 20000-ով ավելացնելու նրա խոստումը միայն որոշակիորեն կլրացնի այն իրավիճակը, որը ստեղծվել է 2010-ի կրճատումներից հետո:
Նոր կառավարությունը նաև հայտարարում է «ազգային ոստիկանության խորհուրդ» ստեղծելու մասին, որը կգլխավորի քարտուղար Պրիտի Պատելը: Նա այս նոր կառույցը նկարագրում է «կառավարության և ոստիկանության միջեւ նոր հարաբերությունների սկիզբ»:
Downing Street-ում Ջոնսոնի առաջին 48 ժամերի ընթացքում հնչած այլ նախընտրական խոստումներից է 20 հիվանդանոցները, որոնց միջոցով կընդլայնվի սոցիալական խնամքի համակարգը:
Ներկայացված քվեարկության քարոզարշավի ներկայությունը Դոմինիկ Կամմինգսի կողմից թիվ 10-ում նույնպես առաջացրել է շահարկումներ աշնանային հարցում:
Ջոնսոնն առաջիկա օրերին նախընտրական տրամադրությամբ այց կկատարի Շոտլանդիա, որտեղ Պահպանողականների առաջնորդ Ռութ Դեյվիդսոնը մտահոգություններ է հայտնել նրա մոտեցումների մասին:
Չորեքշաբթի Ջոնսոնը Բրեքսիթի իր մոտեցումները ներկայացրել է խորհրդարանականներին՝ ասելով, որ պարատ է բանակցել՝ գտնելու այլընտրանք Irish backstop-ին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ
Թեգեր՝
Սեղմագիր՝
Բաժին՝ ԵՄ, Քաղաքականություն