Բրյուսելում կայացել է ԵՄ-ՀՀ «Մարդու իրավունքների երկխոսության» 10-րդ փուլը
Հոդվածի առանցքում
- Ապրիլի 8-ին Բրյուսելում կայացավ Եվրամիության և Հայաստանի միջև «Մարդու իրավունքների երկխոսություն» թեմայով քննարկումների 10-րդ փուլը: ԵՄ-ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել շարունակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը: Հայաստանում վերջին ընտրություններից հետո քաղաքացիների ակնկալիքները ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցում բարձր են
Ուշադրությանն արժանի
Ապրիլի 8-ին Բրյուսելում կայացավ Եվրամիության և Հայաստանի միջև «Մարդու իրավունքների երկխոսություն» թեմայով քննարկումների 10-րդ փուլը:
ԵՄ-ն և Հայաստանը պատրաստակամություն են հայտնել շարունակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացումը: Հայաստանում վերջին ընտրություններից հետո քաղաքացիների ակնկալիքները ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցում բարձր են: CEPA-ն պարտավորեցնում է ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել հիմնարար ազատությունները:
Հանդիպման ընթացքում ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են ժողովների և խոսքի ազատությունը, ընտրական բարեփոխումները, գենդերային հավասարությունը, դատական և քրեակատարողական բարեփոխումները, ինչպես նաև աշխատանքային իրավունքները: Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրության հետագա փոփոխությունները կապահովեն ավելի թափանցիկություն և բազմակարծություն:
Հայաստանը հաստատեց իր պատրաստակամությունը արդարադատության ոլորտում բարեփոխումների մասով, մասնավորապես, օրենքի առաջ հավասարության սկզբունքի, անկախ դատական համակարգի և ստուգումների և հավասարակշռության արդյունավետ մեխանիզմների հացրում: Անչափ կարևոր է, որ Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխան համընդգրկուն օրենք ընդունի խտրականության դեմ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ստեղծի ազգային իրավահավասարության մարմին: Մարդու իրավունքների պաշտպանը և նրա գրասենյակը դրական քայլեր են ձեռնարկել շուրջօրյա և արագ արձագանքման թիմեր ստեղծելու հարցում:
ԵՄ-ն և Հայաստանը քննարկել են 2019-2023թթ. Գենդերային հավասարության ազգային ռազմավարության նախագծի նախապատրաստումը: Երկուստեք կարևորվել է հասարակության իրազեկվածության բարձրացումը և գենդերային հավասարության խթանումը, հատկապես կրթության միջոցով:
Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) միջև սերտ համագործակցություն կլինի: Հայաստանում պետք է շարունակական լինի կարողությունների զարգացումը, որպեսզի հոգեբուժական հաստատություններն ու ոստիկանությունը, քրեակատարողական հիմնարկները և անչափահասների ինստիտուտները ավելի լավ վերահսկվեն և գնահատվեն:
Իր քաղաքականության շրջանակում ԵՄ-ն հանդիպել և խորհրդակցել է հայ և միջազգային քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ նախքան մարդու իրավունքների թեմայով երկխոսությունը, որը հանգեցրել է գործնական եզրակացությունների՝ հստակ գործողություններ կլինեն հաջորդ տարի:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ Եվրամիության պատվիրակությունը ղեկավարում էր Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպական արտաքին գործերի ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարա Մարինակին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ