Բրյուս Ջենների սկանդալային հարցազրույցը կհեռարձակվի ապրիլի 24-ին
Հոդվածի առանցքում
- Լուրերը, թե Բրյուս Ջենները պատրաստվում է կին դառնալ, անտառային հրդեհի նման տարածվել են աշխարհով մեկ: Շահարկումներն առաջացան և նրա զարգացող տեսքի լուսանկարները մշտապես տարածվեցին: Փետրվարին, Ջենների մայրը՝ Էսթերը Associated Press-ի հետ խոսեց նորության մասին՝ նշելով, որ «ինքը համաձայն է, թե ինչպիսին է, և նաև ինչ է անում»:
- «Բրյուս Ջեններ. Հարցազրույց»-ը նախատեսված է հեռարձակել ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Այդ օրը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրն է, և նրա Քարդաշյան գործընկերները արտասահմանում կլինեն այդ ժամանակ:
- Հարցազրույցը կհեռարձակվի ABC-ով՝ որպես 20/20-ի հատուկ թողարկում: Ցանցը չի ցանկանում մանրամասներ հայտնել, բացի նրանից, որ Սոյերը անցկացրել է «բավականին հեռուն գնացող, բացառիկ հարցազրույց»:
Ուշադրությանն արժանի
Լուրերը, թե Բրյուս Ջենները պատրաստվում է կին դառնալ, անտառային հրդեհի նման տարածվել են աշխարհով մեկ: Շահարկումներն առաջացան և նրա զարգացող տեսքի լուսանկարները մշտապես տարածվեցին:
Փետրվարին, Ջենների մայրը՝ Էսթերը Associated Press-ի հետ խոսեց նորության մասին՝ նշելով, որ «ինքը համաձայն է, թե ինչպիսին է, և նաև ինչ է անում»:
Բացի այդ նա զարգացրեց միտքը:
«Նա ասաց, որ ուզում է անկեղծ լինել իր ինքնության հետ և գիտի, որ այս լուրը տարածվելու է մամուլում»»,-նշեց նրա մայրը: «Նա սկսեց խոսել՝ ասելով, որ մենք երկար ու լուրջ զրույցի կարիք ունենք»: Խոսակցությունը դեռ նոր էր սկսվել, և Դայան Սոյերի և Բրյուս Ջեններ երկար սպասված հարցազրույցը վերջապես հեռարձակման օր ունի. և այն բավականին հեգնական է:
«Բրյուս Ջեններ. Հարցազրույց»-ը նախատեսված է հեռարձակել ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Այդ օրը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրն է, և նրա Քարդաշյան գործընկերները արտասահմանում կլինեն այդ ժամանակ:
Քորթնի, Քիմ ու Խլոու Քարդաշյանները, ովքեր կիսով հայ են, այնտեղ կլինեն իրենց մոր՝ Քրիսի հետ՝ չնայած աղբյուներն ասում են, որ այցը կապված չէ տարելիցի հետ:
Ամեն դեպքում, սա բոլորի ուշադրությունը կենտրոնացնում է Ջենների վրա, ով խոստանում է շատ անկեղծ երկու ժամ:
Աղբյուրները TMZ-ին ասել են, որ հարցազրույցը կլինի ինտիմ ու համոզիչ, այն կներկայացնի Ջենների՝ որպես կնոջ, ինքնությունը՝ առաջին տարիներից մինչև ներկան, երբ նա խորապես համոզված է տրանսֆորմացիայի մեջ: Հարցազրույցը կհեռարձակվի ABC-ով՝ որպես 20/20-ի հատուկ թողարկում:
Ցանցը չի ցանկանում մանրամասներ հայտնել, բացի նրանից, որ Սոյերը անցկացրել է «բավականին հեռուն գնացող, բացառիկ հարցազրույց»:
Հեռարձակման օրը թողարկվել է Ջենների կրծքի իմպլանտները դնելու հաջորդ օրը:
Սա առաջին անգամն է, երբ նա շահարկումների վերաբերյալ հրապարակային հայտարարություն է անելու:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ