Հայաստանում հայտնաբերված բրոնզեդարյան շրջանի ոսկորները բացահայտում են տարօրինակ մի պատմություն

Հայաստանում հայտնաբերված բրոնզեդարյան շրջանի ոսկորները բացահայտում են տարօրինակ մի պատմություն

Հոդվածի առանցքում

  • Ամբողջ ճշմարտությունը, թերևս, երբեք չբացահայտվեր, եթե չլիներ հնագետների կողմից Ծաղկահովիտի դաշտում, որը կենտրոնական Հայաստանում է, բացահայտած այս պատմությունը, որն ավելի հետաքրքիր է, քան գեղարվեստական գրականության նյութը:
  • Գեղարոտի ամրոցի ավերակներում հայտնաբերված դամբարանները պատկանում են բրոնզեդարյան մշակույթի վերջին օրերին, որը տևել է մոտ 1500 թվականից մինչև 1150 թվականը:
  • Հնագետները միջնաբերդի երեք սրբավայրերում գտել են ապացույցներ գուշակումների մասին: Սրբատեղիները պարունակում են շրջանաձև ալտարներ, կենդանիների ոսկորներ, ինչպես նաև հարթ, նուրբ, շրջանաձև, տարբեր գույների քարեր և ալյուրի հետքեր:

Ուշադրությանն արժանի

Այն հնչում է որպես կատարյալ նյութ գիտաֆանտաստիկ վեպի համար: Անողոք մի տիրակալ, պաշարված իր ամրոցում, փորձում է պահպանել իր իշխանությունը՝ աստվածային պարգևներ շնորհելով մարգարեությանը: Սակայն չնայած գուշակների՝ ամրոցը նվաճվում է և ոչնչացվում, պաշտպաններն էլ ստիպված են լինում փախչել կամ գերի ընկնել ու սպանվել: Ամբողջ ճշմարտությունը, թերևս, երբեք չբացահայտվեր, եթե չլիներ հնագետների կողմից Ծաղկահովիտի դաշտում, որը կենտրոնական Հայաստանում է, բացահայտած այս պատմությունը, որն ավելի հետաքրքիր է, քան գեղարվեստական գրականության նյութը:

Գեղարոտի ամրոցի ավերակներում հայտնաբերված դամբարանները պատկանում են բրոնզեդարյան մշակույթի վերջին օրերին, որը տևել է մոտ 1500 թվականից մինչև 1150 թվականը: Այս ժամանակաշրջանում ստեղծվում են կենտրոնացված քաղաքատիպ ավաններ և մի շարք ամրոցներ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ մոտ 900 տարվա մարդկության հետքերի բացից հետո:

Այս մշակույթները չեն թողել որևէ գրավոր հիշատակումներ, և նույնիսկ անհայտ է, թե ինչպես էին իրենք կոչում իրենց:

Պեղումները կատարվում էին Արագած ծրագրի շրջանակում, որը իրենից ներկայացնում է համագործակցություն Հնագիտական հայ-ամերիկյան նախագծի և Հնագույն Անդրկովկասի աշխարհագրություն միության միջև: Ձեռք բերված ապացույցները քննարկվում են American Journal of Archaeology-ում վերջերս հրապարակված հոդվածում Կորնելի համալսարանից Ադամ Սմիթի և Ջեֆրի Լիոնի հեղինակությամբ:

Հնագետները միջնաբերդի երեք սրբավայրերում գտել են ապացույցներ գուշակումների մասին: Սրբատեղիները պարունակում են շրջանաձև ալտարներ, կենդանիների ոսկորներ, ինչպես նաև հարթ, նուրբ, շրջանաձև, տարբեր գույների քարեր և ալյուրի հետքեր: Այնտեղ հայտնաբերված այլ առարկաներից են ամաններ և ավազան, ծածկված դարակներ, ուր պահվում էր ցորենը, խմելու անոթներ, քարե պատկերներ և մարդակերպ կավե պաշտամունքի իրեր, ինչպես նաև հացահատիկի մնացորդներ ու կնիքներ:

Ադամ Սմիթը կարծում է, որ այդ դամբարանները օգտագործվում էին քաղաքական գուշակումների համար, և որ նույնիսկ բրոնզեդարի վերջում տեղեկությունը ուժ էր: «Դա արմատական ​​անհավասարության և տնտեսական վերաբաշխման կենտրոնացված պրակտիկայի մի ժամանակաշրջան էր, երբ քաղաքական առաջնորդները պայքարում էին իրենց իշխանության պահպանման համար: Ապագայի մասին տեղեկություն ունենալը չափազանց կարևոր էր»:

Այս դեպքում, սակայն, ոսկորների միջոցով տրամադրած տեղեկությունը օգտակար չէր: Սրբությունները շտապ լքված էին, իսկ միջնաբերդը արտաքին արշավանքների կամ ներքին ապստամբությունների արդյունքում ավերված՝ ինչ-որ ավերիչ կատակլիզմի հետևանքով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment