Ո՞վ կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

Ո՞վ կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

Հոդվածի առանցքում

  • Շատերն արդեն ենթադրություններ են անում վարչապետի հաջորդ թեկնածուի անվան շուրջ: Ո՞վ կփոխարինի Մեյին: Նախկին ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնն ու Բրեքսիթի բանակցությունների պատասխանատու Դոմինիկ Ռաաբը ֆավորիտների շարքում են: Մեկ այլ թոփ պահպանողական Սայդ Ջավիդն ու Ամբեր Ռուդը Ջերեմի Հանթի հետ նույնպես ցուցակում էին: Ջոնսոնը շատ է քննադատել Մեյի Բրեքսիթյան գործելաոճը և իր հրաժարականի հիմնական պատճառը նշում էր հենց Բրեքսիթի շուրջ անհամաձայնությունը:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության անդամներին տեղեկացրել է, որ հաջորդ ընտրություններին չի առաջադրելու իր թեկնածությունը՝ Եվրամիության հետ Բրեքսիթի բանակցություններին կառավարության արձագանքի պատճառով:

Reuters-ը չորեքշաբթի թվիթ է արել, որ Թերեզա Մեյն առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնի համար չի առաջադրի: Associated Press –ի հաղորդմամբ՝ նա պաշտոնը կթողնի մինչև 2022թ.-ին նախանշված համազգային ընտրությունները:

Մեյն ասել է․ «Հոգուս խորքում կցանկանայի կուսակցությունը ղեկավարել հաջորդ ընտրություններում»,- մեջբերում է Associated Press գործակալությունը: Հետո սակայն վարչապետն ասել է, որ «Կընդունի փաստը, որ չի շարունակելու առաջնորդել իր կուսակցությունը»:

Մեյի մեկնաբանությունը հաջորդեց Պահպանողական կուսակցության անդամների անվստահությանը Բրեքզիթի շուրջ ԵՄ հետ նրա վարած բանակցությունների ֆոնին: Վարչապետն ավելի վաղ հետաձգել էր քվեարկությունը ԵՄ հետ Բրեքսիթի գործարքի վերջնական տարբերակի շուրջ` վախենալով, որ այն կարող է մեծամասնության դժգոհությունն առաջացնել:

Վարչապետն այդուհանդերձ ստացավ 200-117 ձայն: Բայց շատերն արդեն ենթադրություններ են անում վարչապետի հաջորդ թեկնածուի անվան շուրջ: Ո՞վ կփոխարինի Մեյին: Նախկին ԱԳ քարտուղար Բորիս Ջոնսոնն ու Բրեքսիթի բանակցությունների պատասխանատու Դոմինիկ Ռաաբը ֆավորիտների շարքում էին: Մեկ այլ թոփ պահպանողական Սայդ Ջավիդն ու Ամբեր Ռուդը Ջերեմի Հանթի հետ նույնպես ցուցակում էին: Ջոնսոնը շատ է քննադատել Մեյի Բրեքսիթյան գործելաոճը և իր հրաժարականի հիմնական պատճառը հենց Բրեքսիթի շուրջ անհամաձայնությունն էր նշում:

Ռաաբի թեկնածության շուրջ լուրերը նոյեմբերին այլևս չէին շրջանառվում: Երրորդ ամենահավանական թեկնածուն Մայքլ Գուվն է, որը նաև ամենահավանական թեկնածուն է պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար: Սայիդ Ջավիդն էլ ծրագրում է պայքարել կուսակցապետի աթոռի համար: Ջերեմի Հանթը, որը փոխարինեց Ջոնսոնին արտաքին քաղաքական դաշտում նույնպես հնարավոր թեկնածու է: Ամբեր Ռուդը` գործող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ավելի քիչ տոկոս հավանականությամբ, բայց տեղ է գտել հավակնորդների ցուցակում:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment