Մեծ Բրիտանիան ներողություն է խնդրել Իռլանդական Սովի համար, իսկ հայերը դեռևս սպասում են ներման խնդրանք Թուրքիայից ցեղասպանության հետ կապված
Հոդվածի առանցքում
- «Զանգվածային վայրագությունները և ցեղասպանությունները հաճախ իրականացվում են պատերազմի համատեքստում: Հայերի ոչնչացումը սերտորեն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների հետ: Վախենալով, որ զավթող հակառակորդի զորքերը կարող են համախմբել հայերին՝ 1915 թ. գարնանը Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության տեղահանումը հյուսիսարևելյան սահմանային շրջաններից: Օսմանյան կայսրությունը հաջորդ ամիսներին գրեթե բոլոր նահանգներից ընդարձակեց բռնագաղթումը `չնայած մարտական գոտու հեռավորությանը»:
Ուշադրությանն արժանի
Մինչ Մեծ Բրիտանիան ներողություն է խնդրել 19-րդ դարի կեսերին Իռլանդիային սովի ենթարկելու համար, հայերը դեռևս սպասում են Թուրքիայից նմանատիպ ներողություն:
Թուրքիայի ղեկավարության կողմից կազմակերպած ցեղասպանությունում զոհվել է մինչև 1,6 միլիոն հայ 1915 թ. սկսած՝ Իռլանդական Սովից գրեթե կես դար հետո: Սակայն հերթական տարելիցին ներկայիս թուրքական կառավարությունը շարունակում է հերքել ցեղասպանությունը:
Ի տարբերություն Իռլանդիայի Հայաստանի ժողովուրդը նման հաջողություն չուներ, քանի որ Օսմանյան կայսրության երիտասարդ թուրքերի իրականացրած սարսափելի արարքները երբեք չեն ճանաչվել Թուրքիայի կողմից:
Ավելին, Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ կեղծ լուրեր տարածելու համար, որ նման Հոլոքոսթ նույնիսկ երբեք տեղի չի ունեցել: Երբ լույս տեսավ իռլանդացի կինոռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» հայամետ ֆիլմը, դրա դեմ սկսվեց զանգվածային համաշխարհային արշավ `վարկաբեկելու նպատակով:
Վաշինգտոնում գտնվող թուրք լրագրող Ուզայ Բյուլթն ասում է.
«Ցեղասպանությունն իրականացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո և իրականացվել է երկու փուլով` զորակոչված տղամարդկանց սպանության և զանգվածային ջարդերով, որին հաջորդում է կանանց, երեխաների, տարեցների մահվան երթերը դեպի սիրիական անապատներ»:
«Զինծառայողների ուղեկցությամբ բռնագաղթվածները զրկված էին սննդից և ջրից և ենթարկվում էին պարբերաբար կողոպուտի, բռնաբարության և կոտորածի»:
Հոլոքոստի հանրագիտարանը շարունակում է հաստատել, որ իրականում փորձ էր արվել իրականացնել ցեղասպանություն, որը սկսվեց 1915 թվականի ապրիլին՝ 104 տարի առաջ:
Հոլոքոստի հանրագիտարանում նշվում է. «Երբեմն կոչվող XX դարի առաջին ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը վերաբերում է 1915 թ. աշնանից մինչև 1916 թ. աշուն ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա հայերի ֆիզիկական բնաջնջմանը»:
«1915 թ. բազմազգ Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ 1.5 միլիոն հայեր: Ցեղասպանության ժամանակ սպանվեց 664 հազարից մինչև հնարավոր 1,2 միլիոն հայ` կոտորածի, անհատական սպանությունների կամ սիստեմատիկ վատ վերաբերմունքի և սովի արդյունքում»:
Օսմանյան իշխանությունները, աջակցելով օժանդակ զորքերին և երբեմն տեղի բնակչությանը, կատարել են հալածանքների և զանգվածային սպանությունների մեծ մասը: Օսմանյան կառավարությունը, որը վերահսկվում էր Երիտթուրքերի կողմից, նպատակ ուներ ամրապնդել մուսուլմանական թուրքական գերիշխանությունը կենտրոնական և արևելյան Անատոլիայի շրջաններում` վերացնելով այնտեղ հայկական մեծաքանակ ներկայությունը»:
«Զանգվածային վայրագությունները և ցեղասպանությունները հաճախ իրականացվում են պատերազմի համատեքստում: Հայերի ոչնչացումը սերտորեն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների հետ: Վախենալով, որ զավթող հակառակորդի զորքերը կարող են համախմբել հայերին՝ 1915 թ. գարնանը Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության տեղահանումը հյուսիսարևելյան սահմանային շրջաններից: Օսմանյան կայսրությունը հաջորդ ամիսներին գրեթե բոլոր նահանգներից ընդարձակեց բռնագաղթումը `չնայած մարտական գոտու հեռավորությանը»:
«Հայոց ցեղասպանության զոհերի թվում են 1915 թ. գարնանը սկսված տեղահանության և կոտորածների ընթացքում սպանված մարդիկ, գաղթի ընթացքում զոհվածները, սովամահության, ջրազրկման ենթարկվածները և հիվանդության պատճառով մահացած հայերը: Բացի այդ, հարավային կայսրության անապատային շրջաններում կամ ճանապարհին (այսօր` հյուսիսային և արևելյան Սիրիա, հյուսիսային Սաուդյան Արաբիա և Իրաք) ևս եղան բազմաթիվ զոհեր, իսկ տասնյակ հազարավոր հայ երեխաներ բռնի կերպով հեռացվեցին իրենց ընտանիքներից և ստիպողաբար ընդունեցին իսլամ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ