Ցեղասպանության հուշահամալիր Էմանուելի հետ այցի համար Բրիջիթ Մակրոնը նախընտրել է ալ կամիրը
Հոդվածի առանցքում
- 65-ամյա Բրիջիթն ամուսնու՝ 40-ամյա Էմանուելի ձեռքն էր բռնել, երբ նրանք մոտեցան համալիրին, որը հիշատակում է 1915-ին ցեղասպանված հայերին:
Ուշադրությանն արժանի
Բրիջիթ Մակրոնն իր ամուսնու՝ Էմանուելի հետ Հայաստանում է: Նրանք այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահի կինն այս առիթի համար ընտրել էր ալ կարմիր զգեստ:
Երեք երեխաների մայր Բրիջիթն այցելությանը կրում էր պարզ, ծնկից բարձ, կարմիր զգեստ:
Փոքրիկ և նրբագեղ կազմվածքին բարձրություն էր հաղորդում 15-սանտիմետրանոց կրունկներով դասական սև կաշվե կիսաբաց կոշիկները: Այս ներդաշնակ անսամբլը համադրվել էր մարմնագույն զուգագուլպաներով, որպեսզի ոտքերն այս առիթի համար մերկ չլինեն: Զգեստի վրայից Բրիջիթը շքեղ սև վերարկու էր հագել, որը բաց էր թողել:
Բացի նշանադրության հսկայական մատանիից՝ առաջին տիկինն այլ զարդ չէր կրում: Բրիջիթն իր նախընտրելի սանրվածքով էր: Պարզ դիմահարդարում՝ խիտ թարթչաներկ, մարմնագույն շրթներկ:
Բրիջիթն իր նախընտրելի ոճով հանդես եկավ. պարզ ուրվագծող զգեստ՝ վառ գույնով: Որպես Ֆրանսիայում ամենաշատ լուսանկարվող կին, Բրիջիթն իր պարզ, բայց շքեղ ոճն է մշակել:
Այս շաբաթ նա հանդիպել էր նաև Չիլիի նախագահ Սեբատիան Պիներայի և նրա կնոջ՝ Սեսիլիա Մորելի հետ: Հանդիպմանը Բրիջիթը ներկայացավ մուգ կապույտ 60-ականների ոճով զգեստով: Անսամբլին մի փոքր ջերմություն էր հաղորդում սպիտակ ձկնորսական շապիկի թևքերը, սպիտակն ընդգծում էր նաև պարանոցի հատվածը: Զգետսը համադրվել էր կապույտ զամշե կոշիկներով, որը լուքին պարզություն և դասական շեշտ էր հաղորդում:
Անցած շաբաթ Բրիջիթը Փարիզում ընդունեց մեկ այլ եվրոպուհու՝ Իսպանիայի 46-ամյա Լետիցիա թագուհուն:
Երեկոյան ընդունելության համար Բրիջիթը կրեմագույն շրջազգեստ էր կրում՝ ցուցադրելով իր հայտնի ոտքերն ու մուգ արևայրուքը: Զգեստն ընգծում էր գոտկատեղն ու սուր կտրվածով բացվում էր պարանոցի հատվածում: Միջին բարձրության կրունկներով սև հարմարավետ կոշիկները լրացնում էին անսամբլը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: