Թերեզա Մեյը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ Բրեքսիթը հետաձգելու համար
Հոդվածի առանցքում
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում հանդիպելուց հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը Մեյը Մակրոնին կոչ է արել Բրեքզիթի վերջնաժամկետը հետաձգել մինչև հունիսի 30-ը:
Ուշադրությանն արժանի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում հանդիպելուց հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը Մեյը Մակրոնին կոչ է արել Բրեքզիթի վերջնաժամկետը հետաձգել մինչև հունիսի 30-ը:
Բանակցություններից հետո տիկին Մերկելն ասել է, որ հետաձգումը հնարավոր է մինչև տարեվերջ, կամ 2020թ.-ի սկիզբ:
Հինգշաբթի նախատեսված է ԵՄ անդամ-երկրների գագաթնաժողովը, որին եվրաընտանիքը պետք է քվերակի Բրեքզիթը հետաձգելու հարցի շուրջ:
Միջկուսակցական բանակացությունները Վեստմինիստրում ավարտվել են ու երկու կողմերն էլ հույս ունեն, որ առաջընթաց կգրանցվի:
ԵՄ նախագծի փաստաթուղթը, որը դիվանագետները ստացել են ԵՄ ղեկավարների արտահերթ հանդիպումից առաջ, առաջարկում է երկարաձգել Բրեքսիթի գործընթացը, բայց վերջնաժամկետ չի նշվում:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, -«Քիչ հիմքեր ունենք ենթադրելու, որ վավերացման գործընթացը կավարտվի մինչև հունիսի 30-ը»:
ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում նա ասել է, որ հինգշաբթի նախատեսված գագաթնաժողովին անդամ-երկրները պետք է այլընտրանքային տարբերակ քննարկեն, որը ճկուն կլինի և կտևի այնքան, որքան անհրաժեշտ է, բայց մեկ տարուց ոչ ավել:
Մեծ Բրիտանիան այս պահի դրությամբ պարտավորվել է ԵՄ լքել ուրբաթ` 23.00-ին:
Դաունինգ Սթիթը հայտնում է, որ Մերկել-Մեյ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ն լքելու 50-րդ հոդվածով նախատեսված գործընթացը երկարաձգելու հարցը: Մեծ Բրիտանիան առաջարկում է վերջնաժամկետը հետաձգել մինչև հունիսի 30-ը`պայմանով, որ եթե վավերացումը տեղի ունենա ավելի շուտ, ապա վերջնաժամկետը նույնպես կփոփոխվի:
Վարչապետն ու կանցլերը համաձայնել են, որ «ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կարգավորված դուրս գալը կարևոր է»:
Մերկելի խոսքով ԵՄ ղեկավարները գագաթնաժողովին կքննարկեն < flextension > տարբերակը` մեկամյա ճկուն երկարաձգումը:
Ադամ Ֆլեմինգի խոսքով առավելագույն ժամկետ համաձայնեցված չէ, թեև աննարկվել է 2019թ.-ի դեկտեմբեր- 2020թ.-ի մարտ ժամկետը: Քննարկվել են նաև երկարաձգման պայմանները, ներառյալ` Մեծ Բրիտանիայի մասնակցությունը եվրախորհրդարանի ընտրություններին:
Առայժմ պատգամավորները չեղարկել են այլ եմ ղեկավարների հետ Թերեզա Մեյի անցած տարի ձեռք բերած համաձայնագիրը:
Գործարքի ամենախնդրահարույց մասը իռլանդական բեքստոպն է – ապահովագրություն, որը կերաշխավորի Իռլանդիայում կոշտ սահմանի առկայությունը:
ԵՄ–ն շարունակաբար պնդում է, որ չի վերաբացի համաձայնագիրը նոր բանակցությունների համար, բայց համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը կրկին հայտարարել է, որ համաձայնագիրը պետք է վերանայել:
Երկարաձգման շուրջ վերջնական որոշումը կկայացնի ԵՄ-ն, անդամ բոլոր 27 երկրները պետք է որոշեն. Թույալտրել թե մերժել գործարքի երկարաձգումը:
Եթե մայիսի 23-ի դրությամբ Մեծ Բրիտանիան դեռ ԵՄ անդամ լինի, ապա պետք է մասնակցի եվրախորհրդարանի ընտրություններին:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի խոսքով` Մեծ Բրիտանիան չպետք է ուրբաթ օրը հեռանա ԵՄ-ից առանց գործարքի:
Միաժամանակ, փոխվարչապետ Սայմոն Քովենին ասել է, որ առանց գործարքի Brexit-ը դեռ հնարավոր է, թեև դա «քաղաքականության բացառիկ ձախողում» կլինի:
ԵՄ ղեկավարները սպասում են, որ վարչապետը Պլան Բ կառաջարկի: Հույս ունեն, որ կա այդպիսի ծրագիր, թեև վստահ չեն: Նրանք ցանակնում են իմանալ ինչ է լինելու հետո, երբ նրանք համաձայնեն նաև այս երկարաձգմանը: Խնդիրն այն է, որ ԵՄ առաջնորդներ դժվար թե հրաժարվեն Brexit –ի գործընթացի հետագա երկարաձգումից:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ