ԵՄ-ն բացառում է Բրեքսիթի վերաբերյալ կրկնակի բանակցությունները

ԵՄ-ն բացառում է Բրեքսիթի վերաբերյալ կրկնակի բանակցությունները

Հոդվածի առանցքում

  • Եթե բրիտանացի օրենսդիրները չհաստատեն դուրս գալու համաձայնագիրը, Մեծ Բրիտանիային սպառնում է 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալ առանց որևէ գործարքի: Շատ դիտորդներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի կառավարությունը, կանխատեսում են լուրջ տնտեսական ու քաղաքական լարվածություն Բրեքսիթի «ոչ մի գործարք» -ից հետո: Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստվում է այդպիսի ելքին:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է հիմնավորել, որ ԵՄ-ից դուրս գալու Բրեքսիթի պայմանագրի մի հատվածը, որը հայտնի է որպես իռլանդական backstop (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը), ժամանակավոր է: ԵՄ ղեկավարները նշում են, որ առնվազն փորձելու են խուսափել դրանից:

Եվրամիության առաջնորդները դեկտեմբերի 14-ին մեկ անգամ ևս բացառեցին, որ կարող է որևէ փոփոխություն լինել  ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի մեջ: Բայց նրանք վստահեցրին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ մինչև 2021 թ. կփորձեն ավարտել Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ նոր համաձայնագիրը:

Համատեղ հայտարարության մեջ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները նշել են, որ իրենք «վճռական են» ազատ առևտրի գործարքը հնարավորինս արագ ավարտելու հարցում, որպեսզի խուսափեն համաձայնության հետ կապված հակասական քայլերից:

Ըստ պայմանավորվածության, Հյուսիսային Իռլանդիայի, Բրիտանիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի միջև բաց սահմանը կպահպանվի, եթե նույնիսկ Լոնդոնն ու Բրյուսելը մինչև 2020թվականի դեկտեմբերը չկարողանան համաձայնության գալ ազատ առևտրի նոր գործարքի հարցում:

Մեյի ցանկությունը մինչև Սուրբ Ծնունդ

Պայքարի պատրաստ վարչապետը ամբողջ ուժերը լարել էր համոզելու  իր Պահպանողական կուսակցության բավական կոշտ դիրքորոշում ունեցող  խորհրդարանականներին ընդունել դուրս գալու մասին համաձայնագիրը այն մտավախությամբ, որ backstop-ը կարող է ստիպել Մեծ Բրիտանիային ընդունել ԵՄ կանոնները անորոշ ժամանակով:

Ավելի վաղ Մեյը Բրյուսելում հանդիպել էր ԵՄ ղեկավարների հետ, որպեսզի backstop-ի ժամանակավոր լինելու մասին կառույցից «իրավական և քաղաքական հավաստիացումներ» ստանա: Սակայն հանդիպման ընթացքում Եվրամիության ղեկավարները հիասթափվեցին Մեյից, որն, ըստ նրանց,  չի պատկերացնում, թե ինչ երաշխիքներ է ցանկանում ստանալ:

Վարչապետը, որը երկուշաբթի դադարեցրեց գործարքի վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը, պարտությունից խուսափելու համար, գործարքը փրկելու բարդ խնդրի առաջ կկանգնի, եթե ԵՄ իր գործընկերները կտրականապես հրաժարվեն backstop-ի հետ կապված ցանկացած իրավական փոփոխությունից:

Բրեքսիթի կողմնակից շատ օրենսդիրներ ցանկանում են, որ դուրս գալու համաձայնագիրը, Մեծ Բրիտանիային իրավունք տա դուրս գալ backstop-ից, կամ էլ պայմանավորվածությունը վավերականության ժամկետի իրավական պարտադիր ուժ ունենա:

Սակայն Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հրաժարվեց այդ տարբերակներից ԵՄ ղեկավարների հանդիպումից առաջ: «Եթե backstop –ը վավերականության ժամկետի ավարտ ունի, եթե կա միակողմանի ելքի դրույթ, դա արդեն backstop չէ», – ասել է նա:

Մեյի անորոշ ապագան

Դուրս գալու համաձայնագրի պատճառով Մեծ Բրիտանիայում ստեղծված քաղաքական վիճակը կասկածներ է առաջացրել Մեյի հետագա վարչապետության հարցում:

Չորեքշաբթի նա հաղթահարեց իր՝ Պահպանողական կուսակցության ղեկավարին ներկայացված անվստահության քվեն:

Սակայն Մեյը, որը խոստացել է հրաժարվել պաշտոնից  հաջորդ 2022 թ. ընտրություններից առաջ, դարձյալ կարող է խորհրդարանում առերեսվել անվստահության քվեին, եթե խոշոր ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունն ընդառաջի  մյուս ընդդիմադիր կուսակցությունների կոչերին:

Եթե բրիտանացի օրենսդիրները չհաստատեն դուրս գալու համաձայնագիրը, Մեծ Բրիտանիային սպառնում է 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալ առանց որևէ գործարքի: Շատ դիտորդներ, այդ թվում` Մեծ Բրիտանիայի կառավարությունը, կանխատեսում են լուրջ տնտեսական ու քաղաքական լարվածություն Բրեքսիթի «ոչ մի գործարք» -ից հետո:

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստվում է այդպիսի ելքին:

«Հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին կհրապարակի այն բոլոր տեղեկությունները, որոնք, ընդհանուր առմամբ, օգտակար են «ոչ մի գործարք» վիճակին, – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment