Բրեքսիթը Եվրամիություն մտնելու Վրաստանի հնարավորությունն է

Բրեքսիթը Եվրամիություն մտնելու Վրաստանի հնարավորությունն է

Հոդվածի առանցքում

  • Ըստ երկրի նորընտիր նախագահի, Վրաստանը պետք է օգտագործի Եվրամիությունից Միացյալ Թագավորության հեռանալու առիթը և հետևողական լինի դաշինքին անդամակցելու իր նպատակին: «Մենք վճռական ենք այս իրավիճակից առավելագույնը ստանալու հարցում», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած հարցազրույցում: «Կա մի տրամաբանություն, որ նպատակաուղղված Եվրոպա շարժվող երկրին պետք է վերաբերվել այնպես ինչպես նույն կերպով Եվրոպայից հեռացող երկրին»:

Ուշադրությանն արժանի

Ըստ երկրի նորընտիր նախագահի, Վրաստանը պետք է օգտագործի Եվրամիությունից Միացյալ Թագավորության հեռանալու առիթը և հետևողական լինի դաշինքին անդամակցելու իր նպատակին:

«Մենք վճռական ենք այս իրավիճակից առավելագույնը ստանալու հարցում», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին մայրաքաղաք Թբիլիսիում կայացած հարցազրույցում: «Կա մի տրամաբանություն, որ նպատակաուղղված Եվրոպա շարժվող երկրին պետք է վերաբերվել այնպես ինչպես նույն կերպով Եվրոպայից հեռացող երկրին»:

2003թ.-ին Միխեիլ Սաակաշվիլիի իրականացրած  Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը ձգտում է անդամակցել ԵՄ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին: Նախկին խորհրդային հանրապետությունը հեռացավ Ռուսաստանից ու շրջվեց դեպի Արևմուտք: Կովկասյան ժողովուրդն այս նպատակներին հասնելու համար մեծ խոչընդոտների է բախվում, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում հակադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում 2014 թ. ճգնաժամից հետո, երբ նա միացրեց Ղրիմը:

Վրաստանը գտնվում է Սև ծովի ափին և համարվում է  Ռուսաստանը շրջանցող Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսների դարպասը: 2014 թ.-ին Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է ազատ առևտրի պայմանագիրը, իսկ 2017 թվականին ստացավ առանց վիզայի դաշինք մուտք գործելու իրավունք: Ինչևէ, հանրապետությունը ապագայում ԵՄ-ին անդամակցելու Բրյուսելի «հավանական թեկնածուների» ցուցակում չէ:

Ֆրանսիայում ծնված 67-ամյա Զուրաբիշվիլին ասում է, որ որպես երկրի ղեկավար` տարբերվում է իր նախորդներից, քանի որ ինքն իրեն եվրոպացի է համարում: Նա դեկտեմբերին դարձավ Վրաստանի առաջին կին նախագահը: Նրա կենսափորձն իր «դերն է խաղում ԵՄ ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ», քանի որ «ես եվրոպական գործընկերների հետ այլ կերպ եմ խոսում, քան նախորդ նախագահները»,- ասում է նա:

«Բացարձակ պատրաստ»

Պարզ չէ, արդյոք մշակութային մերձեցումը բավարար է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը անցյալ ամիս Թբիլիսիում պնդեց, որ Ռուսաստանը չի կարող խանգարել Վրաստանի անդամակցությանը դաշինքին: Այնուամենայնիվ, դաշինքի անդամները զգուշանում են Կրեմլի բացասական արձագանքից, հատկապես 2008 թ.-ին Աբխազիայի և Հարավային Օսիայի համար Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմից հետո: Իսկ դա սկսվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշինքին Վրաստանի անդամակցության մասին հայտարարությունից ամիսներ անց: Չնայած ՆԱՏՕ-ն Վրաստանում կանոնավոր զորավարժություններ է անցկացնում և Աֆղանստանում դաշինքի ուժերի հետ աշխատող վրացական զորք կա, ՆԱՏՕ-ն անդամակցության ժամկետ չի սահմանում:

«Ռազմական տեսանկյունից մենք բացարձակ պատրաստ ենք», – ասաց Զուրաբիշվիլին: «Եթե ստանանք անդամակցության գործողությունների ծրագիրը, բոլորը գիտեն, որ պատրաստ կլինենք երկու ամսից»:

Ռուսաստանը պատերազմից հետո անջատված շրջանները ճանաչեց որպես անկախ պետություններ, բայց միջազգային հանրությունը դրանք ընդունում է որպես Վրաստանի մաս: Չնայած տարածքներում տեղակայված ռուսական ուժերի «ամենօրյա սադրանքներին», «ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու հարցում Վրաստանի որոշումը չի փոխվել», և «եթե սա էր Ռուսաստանի նպատակը, ապա դա մեծ պարտություն է», – ասել է Զուրաբիշվիլին:

Միլիարդատեր հովանավորը

Զուրաբիշվիլին ծնվել է վրացի էմիգրանտի ընտանիքում, Ֆրանսիայի դեսպանն էր Թբիլիսիում, երբ Սաակաշվիլին հեղափոխությունից հետո նրան խնդրեց լինել իր արտաքին գործերի նախարարը: Հետագայում նրանք վիճեցին և նա դարձավ պատերազմում Սաակաշվիլիի դերի կատաղի քննադատը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի, երկրի ամենահարուստ մարդու, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջակցությամբ, Զուրաբիշվիլին դարձավ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընտրված առաջին նախագահը: Ըստ նոր օրենքի՝ նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվել է վարչապետին ու խորհրդարանին:

Զուրաբիշվիլին մտադիր է կենտրոնանալ այն իրողության վրա, թե Վրաստանը «ինչպես է հաղթահարում, ինչպես ես եմ կոչում, հետխորհրդային սինդրոմը և դառնում իսկապես եվրոպական հասարակություն», ներառելով աշխատատեղի անվտանգության, հաշմանդամ երեխաների ու սննդի չափանիշների ներգրավվածության խնդիրները», ասաց Զուրաբիշվիլին: «Մեր մտածելակերպում դեռ շատ բան պետք է փոխենք», – ասաց նա:

Ոչ մի երկխոսություն

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ Ռուսաստան և մասնակցել մայիսին Կարմիր հրապարակում անցկացվող ամենամյա շքերթին, նշելու Երկրորդ Համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը կամ հանդիպել Պուտինին:

«Ո՛չ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական երկխոսություն մի երկրի հետ, որը զբաղեցնում է քո տարածքի 20 տոկոսը, եթե փոփոխության հստակ նշաններ չկան», – ասել է նա:

Վրաստանը ցանկանում է, որ իր դաշնակիցները օգնեն վերականգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ժնևյան բանակցությունների «շատ բարձր քաղաքական մակարդակը», որոնք ընդունել են «տեխնիկական ձևաչափը», և ոչ մի ճնշում չի գործադրվում Ռուսաստանի վրա:

Վրաստանը, միաժամանակ, «կշարունակի Բրեքսիթի հետ կապված իրադարձություններն օգտագործել» Եվրամիության դռները բացելու համար, հատկապես որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քարոզում է, որ «Եվրոպան տարբեր արագություններով բաց է բոլորի համար», հայտարարել է Զուրաբիշվիլին:

Թեև նրանք «իրատես» են ցանկացած ժամկետի հարցում, Եվրամիության ղեկավարների հետ ծրագրված ամառային խորհրդաժողովը Վրաստանի Սևծովյան Բաթումի հանգստավայրում «հիանալի հնարավորություն կտա ներկայացնել մեր տեսլականը, թե ուր ենք մենք գնում», ասաց նախագահը:

«Եվրոպան միշտ առաջընթաց է գրանցել անցնելով խոշոր ճգնաժամի միջոցով», – ասել է Զուրաբիշվիլին: «Բեմը դատարկ է մեզ համար և այն պետք է լրացնենք մեր հնարավորություններով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment