Բրեքսիթ. Միջկուսակցական բանակցություններում առաջընթացի կոչեր են հնչում

Բրեքսիթ. Միջկուսակցական բանակցություններում առաջընթացի կոչեր են հնչում

Հոդվածի առանցքում

  • Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ Բրեքսիթի հարցում լեյբորիստների հետ բանակցություններում  «անհրաժեշտ է արագ առաջընթաց գրանցել», բայց ընդդիմության հետ հատկապես ժամանակի հարցում պայմանավորվելը «դժվար» է: Երկու կողմերի կարևոր ֆիգուրները փորձել են համաձայնության գալ՝ դուրս գալ փակուղուց և առաջարկել Բրեքսիթի այնպիսի գործարք, որին պատգամավորները կաջակցեն: Բայց ասում են, որ բանակցությունները որոշ հարցերում բարդ են ընթացել, այդ թվում՝ ժամանակցույցի հարցում:

Ուշադրությանն արժանի

Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ Բրեքսիթի հարցում լեյբորիստների հետ բանակցություններում  «անհրաժեշտ է արագ առաջընթաց գրանցել», բայց ընդդիմության հետ հատկապես ժամանակի հարցում պայմանավորվելը «դժվար» է:

Երկու կողմերի կարևոր ֆիգուրները փորձել են համաձայնության գալ՝ դուրս գալ փակուղուց և առաջարկել Բրեքսիթի այնպիսի գործարք, որին պատգամավորները կաջակցեն:

Բայց ասում են, որ բանակցությունները որոշ հարցերում բարդ են ընթացել, այդ թվում՝ ժամանակցույցի հարցում:

Սակայն լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը ասել է, որ կառավարությունը «իրոք պետք է առաջ շարժվի» և փոխի Բրեքսիթի համաձայնագիրը՝ փակուղուց դուրս գալու համար:

Նա ասել է. «Մենք չենք կարող լսել հին երգը, թե Բրեքսիթի համաձայնագիրը նույնն է մնալու»:

Գործարքը, որի շուրջ ԵՄ հետ բանակցություններ է վարում Թերեզա Մեյը, երկու անգամ մերժվել է խորհրդարանի կողմից` հետաձգելու համաձայնությամբ, սահմանում էր ոչ թե այն պայմանները, թե չինչպես է Մեծ Բրիտանիան հարաբերությունները կարգավորելու ԵՄ հետ, այլ թե ինչպես է դուրս գալիս բլոկից:

Բանակցությունները վերսկսվել են Վեսթմինսթերում՝ Զատիկի տոնակատարություններից հետո:

Սպասվում է, որ Մեյին դե ֆակտո փոխարինող Դեյվիդ Լիդինգթոնը կփոխարինի նրան նաև կառավարությունում:

Լեյբորիստներից Կեյր Սթրամերը հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ ամենակարևոր հարցերի շուրջ կան հիմնարար հակասություններ:

Որոշ պատգամավորների զայրացնում է նույնիսկ այն հանգամանքը, որ լեյբորիստների հետ ընդհանրապես բանակցութուններ են վարում: 

Ընդդիմադիր առաջնորդներից Նիգել Էվանսը Մեյին կոչ է արել հրաժարական ներկայացնել որքան հնարավոր է շուտ՝ հավելելով, որ նա բանակցում է լեյբորիստների և Ջերեմի Կորբիի հետ, երբ պետք է ժողովրդի հետ խոսեր:

Լեյբորիստների հետ կառավարության բանակցությունները ձախողվում են երկու ուղղությամբ՝ ժամանակացույց և բովանդակություն:

Երկու կողմերն էլ նշում են, որ կա լուրջ համագործակցություն:

Բայց վարչապետը ցանկանում է, որ բանակցությունները եզրափակվեն սեղմ ժամկետում, որպեսզի կարողանա Մեծ Բրիտանիային ազատել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու պարտադրանքից:

Դա նշանակում է խորհդարանում համաձայնության պետք է գալ մինչև մայիսի 22-ը:

Եթե պարզվի, որ ընդդիմության հետ համաձայնության հնարավոր չի լինի հասնել սեղմ ժամկետում, Թերեզա Մեյը ցանկանում է, որ նրանք համաձայնության գան առնվազն փակուղուց դուրս գալու հարցում:

Բայց լեյբորիստները, կարծես թե, չեն ցանկանում շտապել:

Եվ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ վերափոխի մաքսային միության մասով իր կարմիր գիծը, եթե ցանկանում է առաջընթացի հասնել:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ հարցը նորից է քննարկվել կառավարությունում, բայց թեև քվեարկություն չի եղել, մեծամասնությունը, կարծես թե, դեմ է այս քայլին:

Ստեղծված իրավիճակում Բրեքսիթի փակուղին շարունակվում է, իսկ Եվրախորհրարանի ընտրությունների նախընտրական արշավը սկսվել է:

Այս ֆոնին ինտենսիվ են Մեյի հրաժարականը պահանջողների հայտարարությունները: Էվանսը BBC Radio 4-ի եթերում ասել է, որ այդ պահանջներն արդեն աղաղակում են:

«Այս փակուղուց դուրս գալու միակ տարբերակը պահպանողականների նոր առաջնորդն է», – ասել է նա:

Բայց Ռորի Սթյուարթն էլ ասել է, թե Մեյը լավ է աշխատում և մեղադրանքների փոխարեն արժանի է հարգանքի:

«Այստեղ խնդիրը նա չէ, խնդիրն այն է, որ հանրության շրջանում Բրեքսիթի հարցում կան լրջագույն տարաձայնություններ», – ասել է նա:

Միացյալ Թագավորությանը հնարավորություն է տրվել Բրեքսիթը հետաձգել մինչև հոկտեմբերի 31-ը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment