Մակրոնը՝ Ջոնսոնին. Բեքսթոփն անփոխարինելի է

Մակրոնը՝ Ջոնսոնին. Բեքսթոփն անփոխարինելի է

Հոդվածի առանցքում

  • Բորիս Ջոնսոնը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնին Բրեքսիթի բանակցությունների համար և Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը պետք է հարգել: Բայց նա ավելացրեց, որ Իռլանդիա-Հյուսիսային Իռլանդիա բեքսթոփի պլանը «անփոխարինելի» է քաղաքական կայունության և միասնական շուկայի պահպանման համար: Ջոնսոնը դեմ է բեքսթոփի պլանին և նպատակ ունի կանխել Բրեքսիթից հետո կղզու հետ, այսպես ասած, կոշտ սահման ունենալու հեռանկարը: Ջոնսոնը ասաց, որ «էներգիայով և ստեղծարարությամբ իրենք կարող են առաջ գնալու համար ճանապարհ գտնել»:

Ուշադրությանն արժանի

Բորիս Ջոնսոնը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնին Բրեքսիթի բանակցությունների համար և Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը պետք է հարգել:

Բայց նա ավելացրեց, որ Իռլանդիա-Հյուսիսային Իռլանդիա բեքսթոփի պլանը «անփոխարինելի» է քաղաքական կայունության և միասնական շուկայի պահպանման համար: Ջոնսոնը դեմ է բեքսթոփի պլանին և նպատակ ունի կանխել Բրեքսիթից հետո կղզու հետ, այսպես ասած, կոշտ սահման ունենալու հեռանկարը: Ջոնսոնը ասաց, որ «էներգիայով և ստեղծարարությամբ իրենք կարող են առաջ գնալու համար ճանապարհ գտնել»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գործնական ծրագիր գտնելու պարտավորությունը Մեծ Բրիտանիայի վրա է: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը պնդում է, որ բեքսթոփը պետք է չեղարկվի, եթե հարկ լինի խուսափել հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուց: Նա պնդում է, որ դա կարող է Մեծ Բրիտանիային կապված թողնել ԵՄ-ի հետ անորոշ ժամանակով, թեև 2016-ի հանրաքվեի արդյունքին, որում ընտրողների 52%-ը որոշեց հեռանալ:

Բայց ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ նախկին վարչապետ Թերեզա Մեյի կողմից բանակցված Բրեքսիթի գործարքը, որը ներառում է բեքսթոփը, չի կարող նորից բանակցվել:  Այնուամենայնիվ, նաև եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն պատրաստ կլինի «բարելավել» քաղաքական հռչակագիրը՝ փաստաթուղթը, որը սահմանում է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունները: Վարչապետի և նախագահի ձեռքսեղմումը ջերմ և երկար էր: Բայց կարևորը նրանց  բառերն են: Նախագահ Մակրոնը ասել է, որ, մինչ իրեն համարում էին որպես ԵՄ «բարդ տղա», ինքը պարզապես հստակ գիտեր իր դիրքորոշումը:  Նա բեքսթոփը համարում է և որպես Իռլանդիայում կայունության անփոխարինելի երաշխիք, և որպես եվրոպական միասնական շուկայի ամբողջականությունը պաշտպանելու միջոց:

Բայց սպասելիքները, որ նա կհրաժարվի վերաբանակցել Բրեքսիթի գործարքը, չարդարացան: Փոխարենը, նա պարզապես նախազգուշացրեց, որ ցանկացած պայմանագիր, որը կարող են ձեռք բերել կողմերը հաջորդ ամսվա ընթացքում, չի տարբերվի եղածից: Թվում է՝ Մակրոնը և Մերկելը վճռական են դուռը ամբողջությամբ փակել Բորիս Ջոնսոնի առաջ և, հավանաբար, հավասարապես վճռական են տրամադրված, որ մեղադրվեն առանց գործարքի Բրեքսիթի համար:

Ելիսեյան պալատում Ջոնսոնին ողջունելուց հետո Մակրոնը ասաց՝ «շատ վստահ է», որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կկարողանան 30 օրվա ընթացքում լուծում գտնել: Ջոնսոնը հավելեց, որ Բեռլինում Մերկելի հետ ունեցած իր խոսակցությունից «ոգևորված է»: Նա շեշտեց ԵՄ-ի հետ գործարքի գնալու իր ցանկությունը, բայց ավելացրեց, որ հոկտեմբերի 31-ին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը քաղաքական վստահության հարց է:  Նա նաև ասաց, որ Մեծ Բրիտանիան «ոչ մի դեպքում» ստուգումներ կամ հսկողություն չի սահմանի Իռլանդիա-Մեծ Բրիտանիա սահմանին: Երկու առաջնորդները ճաշեցին, սուրճ խմեցին և միասին բանակցեցին Ելիսեյան պուրակում քայլելով, ինչը տևեցին ընդամենը երկու ժամ: Ջոնսոնը այնուհետև մեկնել է Մեծ Բրիտանիա:

Եթե բեքսթոփն իրականություն դառնա,  Հյուսիսային Իռլանդիան կմնա միավորված ԵՄ շուկայում՝ որոշ կանոններով, եթե Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնության չգան Բրեքսիթից  հետո առևտրային գործարքի շուրջ: Դրանով նաև Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի հետ մեկ մաքսային տարածքում և կհամապատասխանի ԵՄ-ի ներկա և ապագա մրցույթներին և պետական օգնության կանոններին: Այս պայմանավորվածությունները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չհամաձայնեն, որ դրանք այլևս անհրաժեշտ չեն:

Մերկելը պնդում է, որ Բրեքսիթի համաձայնագիրը վերաբացելու անհրաժեշտություն չկա, եթե հնարավոր լինի գտնել բլեքսթոփի ճգնաժամի գործնական լուծում:

Մակրոնի մեկնաբանությունների մասին հարցին Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը պատասխանել է, որ Իռլանդիայում չպետք է լինի կոշտ սահման:  Նա նկարագրել է Իռլանդիայի խաղաղ գործընթացը որպես «հսկայական քայլ առաջ», որի մասին «Բորիս Ջոնսոնը չի կարող բանակցել»: Կորբինը չեղյալ է հայտարարել ուղևորությունը Գանա՝ կոչ անելով պատգամավորներին հանդիպել հաջորդ շաբաթ՝ քննարկելու առանց գործարքի Բրեքսիթը կանխելու ուղիները: Նա առաջարկել է, որ պատգամավորները օգնեն նրան կառավարությունը անվստահության հայտնելու միջնորդության հարցում և վարչապետի պաշտոնում ընտրեն իրեն:

Եթե Կորբինը շահի քվեարկությունը, նախատեսում է հետաձգել Բրեքսիթը, արտահերթ ընտրություններ անցկացնել և քննարկել  ևս մեկ հանրաքվե անցկացնելու հարցը: Լիբերալ դեմոկրատները, կանաչները և մի քանի այլ ուժեր պայմանավորվել են հանդիպել Կորբինի հետ: Բայց պահպանողական պատգամավոր Քերոլայն Սփելմանը և անկախ պատգամավոր Նիք Բոլեսը հայտարարել են, որ չեն մասնակցելու այդ հանդիպմանը:

Բոլեսը, որն ապրիլին լքեց պահպանողականների կուսակցությոնը Բրեքսիթի  հետ կապված կուսակցության մոտեցման պատճառով,  ասաց, որ վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ Լեյբորիստների ղեկավարի առաջնահերթությունը պետք է լինի օրենքը փոխելով ԵՄ-ից դուրս գալը հետաձգելը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ 

Write a comment