Բրեքսիթը Ռուսաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում

Բրեքսիթը Ռուսաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում

Հոդվածի առանցքում

  • Այժմյան անկանխատեսելի միջազգային զարգացումների պայմաններում Ռուսաստանը կարող է պարզապես առիթից օգտվել: Նոր և փոքր նշաններ կան, բայց Միացյալ Թագավորության Եվրամիությունից հեռանալը կարող է ավելի մեծ քաղաքական փոփոխություններ բերել, որոնք օգտակար կլինեն Մոսկվային համար:

Ուշադրությանն արժանի

 

Ամբողջ աշխարհում ներդրողներն ու քաղաքագետները հետևում են Լոնդոնում շարունակվող քաղաքական քաոսին՝ տեսնելու, թե ինչ է դա նշանակելու իրանց համար:

Այժմյան անկանխատեսելի միջազգային զարգացումների պայմաններում Ռուսաստանը կարող է պարզապես առիթից օգտվել: Նոր և փոքր նշաններ կան, բայց Միացյալ Թագավորության Եվրամիությունից հեռանալը կարող է ավելի մեծ քաղաքական փոփոխություններ բերել, որոնք օգտակար կլինեն Մոսկվային համար:

Ֆրանսիայի Բիարից քաղաքում G7-իգագաթնաժողովում յոթնյակի հաջորդ հանդիպմանը Ռուսաստանին հրավիրելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը բուռն քննարկումների պատճառ է դարձել ընթրիքի սեղանի շուրջ:

Նույնիսկ Կրեմլի համար այս հաղափարը հետաքրքիր էր: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհնար» է որակել այն գաղափարը, որ Ռուսաստանը կարող է հետ վերադառնալ խմբի միայն մեկ անդամի հրավերով:

Նախագահ Թրամփի առաջարկը դեռ միայն գաղափար է և կան նաև այլ նշաններ, որոնք կարող են բարելավել Ռուսաստանի հեռանկարները:

Ռուսաստանը հեռացվեց այն ժամանակ G8-ից 2014-ին ՝ Ղրիմը բռնակցելուց հետո:

Առաջնորդների փոփոխությունները հաճախ հարաբերությունների փոփոխության կատալիզատոր են: Այժմ Ֆինլանդիան, որը նախագահում է Եվրամիությունում, ենթադրում է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում այս տարվա սկզբին Վլադիմիր Զելենսկու ընտրությունը կարող է այդ երկրի համար հնարավորություն ընձեռել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Financial Times-ին տված հարցազրույցում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հավիստոն խոսել է այն «հույսի» մասին, որ Կիևը և Մոսկվան կարող են «մի փոքր մոտեցնել դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ»:

Նման համեստ հավակնությունները գուցե այդքան էլ շատ բան չեն նշանակում, բայց Եվրամիությունում, որն այժմ կորցնում է Միացյալ Թագավորությունը, դրանք կարող են ավելի մեծ իմաստ ստանալ:

Նույնիսկ եթե Բրեքսիթը ձգձգվի, Լոնդոնում ներքաղաքական անհանգստությունները նշանակում են, որ այն լավագույն դեպքում շեղել է ուշադրությունը: Ուինսթոն Չերչիլը թոռ և պահպանողական օրենսդիր Նիկոլաս Սոամեսը հեռացվել է կուսակցությունից առանց գործարքի Բրեքսիթին դեմ քվեարկելու համար: Ըստ նրա, Բրեքսիթը Բրիտանիայի համար նշանակում է «ազատ անկում», հայտնում է Reuters-ը:

Ի՞նչ կարող է սա նշանակել Ռուսաստանի համար: Եթե Բրեքսիթն իրականություն դառնա, Կրեմլի խստագույն քննադատներից մեկը այլևս չի ազդի ԵՄ քաղաքականության վրա` առաջարկելով Մոսկվային հնարավորություն՝ բարելավել հարաբերությունները եվրոպական մյուս երկրների հետ:

Մինչ կոմունիզմի անկումից հետո բրիտանական բիզնեսը հաստատվում էր  Ռուսաստանում և նոր հարստացած ռուսները ճանապարհորդում էին Լոնդոն՝ շքեղ անշարժ գույքից և մանրածախ առևտրից օգտվելու, վերջին տարիներին Լոնդոնի և Մոսկվայի հարաբերությունները զգալի  վատթարացել են:

Մասնավորապես, երկու միջադեպ՝ 2006-ին Լոնդոնում տեղի ունեցած Ռուսաստանի անվտանգության նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվիվենկոյի սպանությունը և 2018-ին Սոլիսբերի քաղաքում ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստերր Յուլիայի թունավորումներից հետո Ռուսաստանը մեղադրվում է Մեծ Բրիտանիայի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Նույնիսկ եթե Մեծ Բրիտանիան այլևս ազդեցություն չունենա ԵՄ քաղաքականության ձևավորման  վրա, բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնք կխանգարեն Ռուսաստանի հետ ավելի ջերմ հարաբերություններին: Financial Times-ի հարցազրույցում Հաավիստոն կրկնել է ԵՄ դիրքորոշումը, որ ռուսական զորքը պետք է լքի Ուկրաինան: Նախկին Արևելյան դաշինքի երկրներից շատերը, որոնք այժմ ԵՄ անդամ են, Ռուսաստանին կասկածանքով են վերաբերվում, հատկապես Ղրիմի բռնակցումից հետո:

Այնուամենայնիվ, միասին վերցրած, հրավերի մասին Թրամփի գաղափարը և Ֆինլանդիայի զգուշավոր լավատեսությունը Մոսկվայում աննկատ չեն մնա: Ռուսաստանը վերջին տարիներին ցուցաբերել է գլոբալ քաղաքականության մեջ հնարավորություններ նկատելու և դրանցից օգտվելով հմտություն: Սիրիայում իր կամքի պարտադրումը թերևս ամենաուժեղ օրինակն է:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում խոշոր դերակատար է: Այս վերջին ակնարկների ուղերձը կարող է լինել այն, որ ինչպես էլ Ռուսաստանը դիտարկվի Արևմուտքի շատ երկրներում, Մոսկվային անտեսել դժվար է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment