Brexit-ի հարցով անհրաժեշտ է երկրորդ հանրաքվե

Brexit-ի հարցով անհրաժեշտ է երկրորդ հանրաքվե

Հոդվածի առանցքում

  • Մեծ Բրիտանիան անջատվում է ԵՄ-ից, բայց ոչ հանուն առողջացման: Վտանգված է երկրի զարգացման ուղղությունը գալիք տասնամյակներում: Պետք է քվեարկել փաստերի, այլ ոչ թե Բրիտանիայի դուրս գալու հարցում ինչ-որ երևակայության համար: Անգլիական փոքրիկ երազների միաեղջյուրը, պարզվեց, գոյություն չունի: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիները այժմ կողմ են երկրորդ քվեարկությանը, և եթե այն տեղի ունենա, հեռանալու որոշումը հավանաբար կբեկանվի:

Ուշադրությանն արժանի

Բոլոր բանավեճերը բախվում են մի համառ փաստի. Brexitվնասում է բրիտանական ազգային շահերը:

Ժողովրդավարությունը, որը չի կարող փոխել իր որոշումը, ժողովրդավարություն չէ: Մարդիկ դա կարող են անել, երբ ներկայացվում է իրականության ամբողջ պատկերը:

Ավելի քան 30 ամիս պահանջվեց, որ «Երևակայական Բրեքսիթ»-ից անցում կատարվի  «Իրական Բրեքսիթի»:

Առաջինը 2016 թ.-ին Բրիտանիայի քվեարկությունն էր, որը լի էր կեղծիքներով, շեփորահարվում էր Եվրամիությունից հեռացումը: Երկրորդը, ի՞նչ է տալիս անդամակցությունը Մեծ Բրիտանիային: Այս կտրուկ դիրքորոշմանը հետևեց երեքշաբթի տեղի ունեցած ցնցող պարտությունը: Ձայների 432-202  հարաբերությամբ խորհրդարանը դեմ քվեարկեց մայիսի 29-ին Բրիտանիան ԵՄ-ից դուրսբերելու վարչապետ Թերեզայի Մեյի ծրագրին:

Սա, իհարկե, Եվրամիությունում մնալու ձայները չէին: Դա զայրույթ էր, որն անցնում էր գաղափարախոսական ուղղությունների միջով, որոնք միավորել էին պահպանողական օրենսդիրներին, ովքեր ցանկանում են Բրիտանիան լրիվ անջատել Եվրոպայից և մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են մնալ 28-ազգերի միության մեջ: Ամենից առաջ, այն արտահայտում էր Մեյի կամ ուրիշ  մեկի անաշխատունակությունը, անկարողությունը հասնելու ընդունելի փոխզիջումային գործարքի, որպեսզի իրագործվի անցանկալին:

Քվեարկությունը, որը բրիտանական նորագույն պատմության մեջ վարչապետի առավել խոշոր պարտությունն էր, ավելի հավանական է դարձնում այն փաստը, որ մարտի 29-ի վերջնաժամկետը չի պահպանվի: Այն նաև հավանական է դարձնում երկրորդ հանրաքվեի կանցկացումը:

Բրիտանիացի պատմաբան և գրող Թիմոթի Գարթոն Էշը խորհրդարանից  գրել է. «Սա մեծացնում է #peoplesvote- ի հնարավորությունները և Մեծ Բրիտանիան կմնա իր տեղում՝ Եվրոպայում»:

Դիմակայությունը երկրորդ քվեարկությանը կատաղի էր: Ասում են, որ Մեծ Բրիտանիան մի քանի սերունդ երկու մասի բաժանված կմնա, փողոցում արյուն կթափվի, ժողովրդի կամքի արտահայտությունն անիմաստ կդառնա, կոչնչանա նույնիսկ բրիտանական ժողովրդավարությունը:

Ամեն դեպքում Բրիտանիան բաժանվում է և ոչ բուժվելու համար: Վտանգված է երկրի ուղղությունը գալիք տասնամյակներում: Պետք է քվեարկել փաստերի, ոչ թե Բրիտանիայի դուրս գալու հարցում ինչ-որ երևակայության համար: Անգլիական փոքրիկ երազների միաեղջյուրը պարզվեց գոյություն չունի: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիները այժմ կողմ են երկրորդ քվեարկությանը, և եթե այն տեղի ունենա, հեռանալու որոշումը հավանաբար կբեկանվի:

Միության անդամ մյուս երկրները, այդ թվում `Դանիան և Իռլանդիան, երկու անգամ քվեարկել են Եվրամիության պայմանագրերի համար և փոխել են նախնական արդյունքը: Նրանք դեռևս ծաղկող ժողովրդավարություններ են, մարդիկ փոխում են իրենց որոշումներն ու գոյատևում:

Ճանապարհը դեպի երկրորդ քվեարկությունը ուղիղ չէ, բայց դրա հետագիծը առնվազն ակնհայտ է:

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը Մեյի կառավարությանը անվստահություն է հայտնել: Եթե դա անցնի, անկասկած կառաջանա ընդհանուր ընտրություններ անցկացնելու հարց, սակայն պահպանողական մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, կհավաքվի Մեյի շուրջը դա կանխելու համար: Այնուհետև, այս շաբաթվա վերջից մինչև մարտի 29-ը, 10 շաբաթվա ընթացքում խորհրդարանական մանևրներ կսկվեն:

Եվրամիությունը հայտարարել է, որ միակ գործարքը Մեյի հետ ձեռք բերված համաձայնագիրն է: Ըստ այդ գործարքի Բրիտանիան մնում է Եվրոպական միասնական շուկայում մինչև նոր առևտրային հարաբերությունների մշակումը: Այն արտահայտում է Մեյի դիրքորոշումը, որ առանց գործարքի Բրեքսիթը տնտեսական աղետ կլինի: Այս փոխզիջումը, իր հերթին,  վրդովեցրել է նաև Պահպանողական կուսակցության շատ անդամների: Անցյալ տարի Բրեքսիթի երկու քարտուղարները հրաժարական տվեցին գործարքի շուրջ բանակցությունների պատճառով:

«Ամուսնալուծությունը» Բրիտանիային կարժենա մոտ 50 միլիարդ դոլար: Աշխատանքային կուսակցությունը, բայց ոչ Կորբինը, կողմ է Եվրամիությունում մնալուն:

Բրիտանիան խորհրդարանական ժողովրդավարություն է: «Ժողովրդի ձայնի» փոխնախագահ Հուգո Դիքսոնը, որը կողմ է երկրորդ հանրաքվեի անցկացմանը, ֆրանսիական «Le Monde» թերթում գրել է. «Խորհրդարանը պետք է նոր օրենք ընդունի, որը թույլ կտա հանրաքվե անցկացնել: Դա կարող է անել հեշտ ճանապարհով, վարչապետի աջակցությամբ. կամ դժվար ճանապարհով, ստիպելով նրան գնալ իր ցանկությունների դեմ»:

Դիքսոնն ինձ ասաց, որ երկրորդ հանրաքվեի համար «Մնալ» քարոզարշավը պետք է կենտրոնանա իրական խնդիրների վրա. ներգաղթի, Մեծ Բրիտանիայի ներդրումներից զրկված շրջանների ու հետին պլան մղված  Ազգային առողջապահության ծառայության վրա: Եվրամիությունը չի առաջացրել այս խնդրահարույց հարցերից և ոչ մեկը: «Իրականում,« ասել է նա, «դրանք շատ լավ են լուծվում Եվրոպայում»:

Ներկա փակուղու համար լավ լուծումներ չկան: Բոլոր բանավեճերը բախվում են մի համառ փաստի. Բրեքսիթը վնասում է բրիտանական ազգային շահերին: Ոչ մի գործարք չի կարող նպաստել դրան: Մեյը փորձեց ու ձախողվեց: Մեծ Բրիտանիան և հատկապես բրիտանացի երիտասարդները արժանի են, որ իրենց երկարաժամկետ ապագան որոշեն հիմնվելով իրականության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment