Այս պրոֆեսորը հրաժարվում է հրապարակել իր աշխատանքը ավտորիտար ռեժիմների հետ. Ահա թե ինչ եղավ, երբ ես փորձեցի հակառակվել նրան

Այս պրոֆեսորը հրաժարվում է հրապարակել իր աշխատանքը ավտորիտար ռեժիմների հետ. Ահա թե ինչ եղավ, երբ ես փորձեցի հակառակվել նրան

Հոդվածի առանցքում

  • Ես ձեռք բարձրացրեցի՝ հետաքրքրված Ադրբեջանի նավթային խողովակաշարերի լոբբինգում Թոնի Բլեերի ունեցած դերով: Ես նաև հետաքրքրված էի այդ օրը Շաֆֆերի դերով, և թե ինչու նա չի ցանկանում հրապարակել իր հարաբերությունները Ադրբեջանի կառավարության հետ:
  • Մի քանի շաբաթ առաջ Շաֆֆերը Նյու Յորք Թայմզում խմբագրական էր գրել ՝ պնդելով, որ Ադրբեջանը արևմուտքի կարևոր անվտանգության գործընկերն է և, այն ինչ տարօրինակ էր, «Ռուսաստանի հաջորդ ներխուժումը» տեղի է ունենալու Հարավային Կովկասում և ոչ թե ասենք Մոլդովա կամ Ղազախստան:
  • Երբ ես տեղեկացա, որ Շաֆֆերը պետք է խոսի Ադրբեջանի ածխաջրածնային ներուժի մասին և ես նկատեցի, որ նա կներկայացվի լոկ որպես գիտնական և չի հրապարակի իր դերը՝ որպես պետական կազմակերպության պաշտոնական խորհրդատու, ես հնարավորություն ունեցա հարցնել՝ ինչու է նա այդքան ցանկանում կոծկել այդ հարաբերությունները:
  • Նա պատասխանեց. «Դարձյալ ինչպես ես ասացի, ես չեմ պատրաստվում հարցնել ձեզ ձեր խոլեստերինի մակարդակի մասին»: «Ով է վճարում ձեր կրթաթոշակը, Քեյսի: Ոնց եք վճարում ձեր վարձը»,- փորձեց հակառակվել ՄաքԿորմիքը: «Ես չեմ կարծում, որ մենք կարիք ունենք...»,-ընդհատեց նրան Շաֆֆերը՝ ձայնը բարձրացնելով: «Ո՞վ է այստեղ վճարում ձեր ուսման վարձը»:
  • Անցած տարի Հիլարի Կրամերը, ով բացահայտ պրոտաջիկստանական հոդված էր գրել, աշխատում էր կենտրոնասիական ավտոկրատիայի իմիջի բարելավման ուղղությամբ: 2012-ի վերջին, երբ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման համար ճնշման տակ հայտնվեց, Կրամերը նաև նշեց, որ «Ադրբեջանը իր համար մի ուղի է ընտրել, որը թեև կատարյալ չէ, սակայն բաց է»:

Ուշադրությանն արժանի

Սեղանի շուրջը կինը պահանջեց, որ ասեմ՝ իմ արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Դա տեղի ունեցավ 30 հոգու առաջ Կոլումբիայի համալսարանի քննարկումներից մեկի ժամանակ, երբ այդ կինը՝ Բրենդա Շաֆֆերը, ով Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր է, պատասխանեց իմ հարցին, որը վերաբերում էր նրա անձնական որոշմանը՝ չհապարակել իր աշխատանքները:

«Եթե ես հարցնեի քեզ, Քեյսի, լավ ասենք ինչ է քո կնոջ անունը, որ դպրոցն ես գնացել, ով է ֆինանսավորում քո կրթաթոշակը այժմ, որտեղ ես աշխատում, ոնց ես վճարում քո ուտելիքի համար, ինչպես ես… որքան է խոլեստերինիդ մակարդակը, այդ հարցերին պատասխանելը ամոթ չէ»,-ասաց Շաֆֆերը:

Իմ խոլեստերինի մակարդակը: Իմ կնոջ անունը: Ո՞վ է վճարել իմ վարձը, որը ինձ թույլ է տալիս նստել Հարավային գազային միջանցքի վերաբերյալ կասպիական գազը եվրոպական շուկա հասցնելու Ադրբեջանի ծրագրի քննարկման պանելին: Պանելում ներկայացված էին Շաֆֆերը և Ադրբեջանի պետական ածխաջրածնային ընկերության՝ SOCAR-ի փոխտնօրենի փոխարինող Վիտալի Բայլարբայովը:

Քննարկումների միջնամասում, երբ մոդերատոր՝ Center on Global Energy Policy-ից Ջեսսի ՄաքԿորմիքը Շաֆֆերին անվանեց «պանելիստ», նա ընդհատեց նրան: «Մոդերատոր»՝ ուղղեց նա: Քննարկումը շարունակվեց մի փոքր շփոթված հայացների ներքո:

Հետո ես ձեռք բարձրացրեցի՝ հետաքրքրված Ադրբեջանի նավթային խողովակաշարերի լոբբինգում  Թոնի Բլեերի ունեցած դերով: Ես նաև հետաքրքրված էի այդ օրը Շաֆֆերի դերով, և թե ինչու նա չի ցանկանում հրապարակել իր հարաբերությունները Ադրբեջանի կառավարության հետ:

Մի քանի շաբաթ առաջ Շաֆֆերը Նյու Յորք Թայմզում խմբագրական էր գրել ՝ պնդելով, որ Ադրբեջանը արևմուտքի կարևոր անվտանգության գործընկերն է և, այն ինչ տարօրինակ էր, «Ռուսաստանի հաջորդ ներխուժումը» տեղի է ունենալու Հարավային Կովկասում և ոչ թե ասենք Մոլդովա կամ Ղազախստան: (Այս պնդումները հավանաբար, կկարևորեն Արևմուտքի համար Ադրբեջանին Մոսկվայում առավել մեծ դիվանագիտական աջակցություն ցուցաբերելը):

Չնայած բազմաթիվ վերլուծաբաններ դժվարանում էին հասկանալ Շաֆֆերի ասածների իմաստը, մյուսները կենտրոնացան այն բանի վրա, թե առաջին հերթին ինչո՞ւ է նա գրել այդ հոդվածը: Ինչպես հայտնեց RFE/RL-ը, նրա ազդակները կարող էին գալ SOCAR-ի տնօրենի «ռազմավարական հարաբերությունների»  հարցում խորհրդատուի դերից: The Harvard Crimson-ի համաձայն՝ Շաֆֆերը շարունակում էր պահել իր այդ դիրքը՝ ներկայացնելով, հոյակապ, ծիծաղելի բարիեր նրա՝ Եվրասիական վառելանյութի գնահատման հարցում օբյեկտիվության պահանջները:

Երբ հարաբերությունները բացահայտվեցին՝ Թայմզը հարկադրված էր նկատողություն տալ խմբագրին առ այն, որ Շաֆֆերը խախտել է պայմանագրային պարտավորությունները՝ «բացահայտել շահերի կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկություններ՝ իրական կամ պոտենցիալ»: Դրանից քիչ հետո, Վաշինգտոն Փոսթը հետևեց նրա օրինակին՝ բացատրություն տալով խմբագրականի վերաբերյալ, որտեղ Շաֆֆերը խոսում էր Ադրբեջանի խողովակաշարի մասին: Պարզ չէ, թե արդյոք Կոնգրեսը տեղյակ էր Շաֆֆերի հարաբերությունների մասին, երբ նա ամռան ընթացքում մասնակցեց քննարկմանը, որտեղ նա ներկայացվեց որպես գիտնական և եռանդով խոսում էր Բաքուի՝ որպես Ամերիկայի գործընկերոջ դերի մասին:

Երբ ես տեղեկացա, որ Շաֆֆերը պետք է խոսի Ադրբեջանի ածխաջրածնային ներուժի մասին և ես նկատեցի, որ նա կներկայացվի լոկ որպես գիտնական և չի հրապարակի իր դերը՝ որպես պետական կազմակերպության պաշտոնական խորհրդատու, ես հնարավորություն ունեցա հարցնել՝ ինչու է նա այդքան ցանկանում կոծկել այդ հարաբերությունները:

«Պրոֆեսոր Շաֆֆեր, ես հույս ունեի ձեզ մի հարց տալ, -ասացի ես-, Ձեր անունը վերջերս նորություններում էր: Դուք SOCAR-ի տնօրենի ռազմավարական խորհրդատուն էիք. Դուք Նյու Յորք Թայմզում խմբագրական էիք գրել, որը հետագայում պետք է ուղղումների ենթարկվեր: Ինձ հետաքրքիր էր, թե արդյոք Կոնգրեսը տեղյակ էր այդ հարաբերությունների մասին, երբ ցուցմունք էիք տալիս»:

Պանելը ոչ միայն ձայնագրվում էր, այլ նաև բաց էր հանրության համար: Փոխարենը նա պատասխանեց իմ՝ Կոնգրեսի վերաբերյալ տված հարցին: Շաֆֆերը ինձ հարցրեց իմ խոլեստերինի մակարդակը: Ես կրկնեցի հարցս, ասացի՝ իմ ռոմանտիկ հարաբերություններով ու ֆինանսներով հետաքրքրվելու փոխարեն, նա ունի որևէ մեկնաբանություն իր հարաբերությունները թաքցնելու վերաբերյալ: Նա պատասխանեց. «Դարձյալ ինչպես ես ասացի, ես չեմ պատրաստվում հարցնել ձեզ ձեր խոլեստերինի մակարդակի մասին»: «Ով է վճարում ձեր կրթաթոշակը, Քեյսի: Ոնց եք վճարում ձեր վարձը»,- փորձեց հակառակվել ՄաքԿորմիքը: «Ես չեմ կարծում, որ մենք կարիք ունենք…»,-ընդհատեց նրան Շաֆֆերը՝ ձայնը բարձրացնելով: «Ո՞վ է այստեղ վճարում ձեր ուսման վարձը»:

ՄաքԿորմիքը դարձյալ վերահսկողություն հաստատեց քննարկման վրա՝ զրույցը տանելով Ադրբեջանի վառելանյութի ընդլայնման ուղղությամբ: Իմ և Շաֆֆերի միջև բախումը ավարտվեց, սակայն ես չստացա իմ պատասխանները: Շաֆֆերը դրանից հետո էլ շարունակում է վերլուծություններ ու փաստարկներ անել Ադրբեջանի ածխաջրածնային հակառակորդների դեմ, և դրանք նա կատարում է որպես գիտնական՝ չբացահայտելով իր խորհրդատու լինելը:

Հնարավոր է արդարացի չէ առանձնացնել Շաֆֆերին. նա, իհարկե, միակը չէ, ով ունակ չի հրապարակել իր հարաբերությունները հետսովետական ավտորիտար կազմակերպությունների հետ: Օրինակ՝ Մարկ Ադոմանիսը շարունակում էր որպես «հեղինակ» հանդես գալ Ֆորբսում Ռուսաստանի հետ կապված հարցերում՝ ներկայացնելով Ռուսաստանի համար ամենադուրեկան հոդվածները: Պատահում է նաև, որ Ադոմանիսը իր «վերլուծություններն» է առաջարկել Ռուսաստանի վերաբերյալ՝ միաժամանակ աշխատելով Կրեմլի ամենահայտնի պրոպագանդայի թերթերից մեկում՝ Ռոսսիյա Սևոդնիայում:

Ադոմանիսի վերլուծությունները կտրվել են շատ ավելի հեղինակավոր ձայներով, քան իմն է, բայց երբ ես նրան հարցրեցի, թե նա Կրեմլի թերթում վարձատրություն է ստանում, թե կամավոր է աշխատում, նա չպատասխանեց ինձ: Եվ երբ ես մանրամասնեցի նրա հարաբերությունները, նա ինձ մեղադրեց «աննպատակ զարդարվելու» մեջ:

Ադոմանիսը շարունակում  է անհանգստացնող տենդենցը Ֆորբսի հեղինակների մեջ, որտեղ հեղինակները չեն հրապարակում իրենց հարաբերությունները հետսովետական վարչակարգերի տեսքը ուղղող կազմակերպությունների հետ:

Անցած տարի Հիլարի Կրամերը, ով բացահայտ պրոտաջիկստանական հոդված էր գրել, աշխատում էր կենտրոնասիական ավտոկրատիայի իմիջի բարելավման ուղղությամբ: 2012-ի վերջին, երբ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման համար ճնշման տակ հայտնվեց, Կրամերը նաև նշեց, որ «Ադրբեջանը իր համար մի ուղի է ընտրել, որը թեև կատարյալ չէ, սակայն բաց է»: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը այս պահին երկու անգամ ավելի  շատ քաղբանտարկյալ ունի, քան Ռուսաստանն ու Բելառուսը միասին, այս պնդումները բավականին կասկածելի են թվում:

Ի պատիվ Ֆորբսի՝ Կրամերը այլևս չի գրում, այն բանից հետո, երբ նրա հարաբերությունները հայտնի դարձան: Սակայն  Շաֆֆերը, օրինակ, շարունակում է գրել NPR-ում, BBC-ում՝ թաքցնելով Բաքվի այդ կազմակերպությունում իր ունեցած խորհրդատուի դերը:

Այս մարդիկ վաճառում են իրենց աշխատանքը՝ չկարողանալով հրապարակային խոսել իրենց հարաբերությունների մասին, բայց պատրաստ են հարթեցնել հետխորհրդային միապետությունների լանդշաֆտը: Նրանք հասարակության մի լայն ցանցի մասն են կազմում՝ կապերի մի համակարգ, որի նպատակն է դուրս մղել մարդու իրավունքների խնդիրները տարածաշրջանից: Ի տարբերություն Շաֆֆերի կողմից ինձ տված հարցին՝ նրանց խնդիրները անձնական չեն, այլ բիզնես են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment