Հետազոտությունները բացահայտում են աղքատության և երեխաների ուղեղի զարգացման միջև ցավալի կապը

Հետազոտությունները բացահայտում են աղքատության և երեխաների ուղեղի զարգացման միջև ցավալի կապը

Հոդվածի առանցքում

  • Վաղուց հայտնի է, որ հարուստ ընտանիքների երեխաները մանկուց կարողանում են հետագա ուսուցման համար դրական հիմք դնել, որը հատկապես կրթական մակարդակով մեծ հնարավորությունն է տալիս, երբ խոսքը գնում է կրթական հաջողությունների մասին: Ներկայումս գիտնականները հայտնաբերել են, որ բացատրության մի մասը կարող է լինել հետևյալը՝ հարուստ ընտանիքներում մեծացած երեխաները ավելի զարգացած ուղեղ ունեն:
  • «Գիտենք, որ ուղեղն է կառավարում վարքն ու միտքը, ուստի ուղեղում պետք է որոշակի տարբերություններ լինեն: Սա ընտանեկան եկամտի և ուղեղի չափերի հետ կապված՝ ամենամեծ հետազոտությունն է»:
  • Հետազոտությունները բացահայտել են ընտանեկան եկամտի և ուղեղի մակերևույթի չափի միջև մեծ դրական կապը՝ հատկապես ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուսուցման և ուսման հաջողությունների համար:
  • Իսկ ինչո՞վ է պայմանավորված ուղեղի չափերի տարբերությունը: Քանի որ հետազոտողները վերահսկում էին նաև գենետիկական գործոնը, հավանական է, որ այստեղ հարուստ ընտանիքների երեխաների մոտ գրանցված ակնհայտ առավելությունը կապված է այլ ազդեցությունների հետ, ինչպիսիք են առողջ սննդի ազդեցությունը, առողջապահությունը, դպրոցները, խաղահրապարակները, օդի մաքրությունը և այլ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներ:

Ուշադրությանն արժանի

Վաղուց հայտնի է, որ հարուստ ընտանիքների երեխաները մանկուց կարողանում են հետագա ուսուցման համար դրական հիմք դնել, որը հատկապես կրթական մակարդակով մեծ հնարավորությունն է տալիս, երբ խոսքը գնում է կրթական հաջողությունների մասին: Ներկայումս գիտնականները հայտնաբերել են, որ բացատրության մի մասը կարող է լինել հետևյալը՝ հարուստ ընտանիքներում մեծացած երեխաները ավելի զարգացած ուղեղ ունեն:

Երկրի 9 տարբեր համալսարանների հետազոտողները  Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի և Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաբանների գլխավորությամբ նոր լայնածավալ հետազոտություն են անցկացրել երեխայի և դեռահասի ուղեղի  զարգացման վրա ընտանեկան եկամտի և ծնողների կրթության ազդեցության մասին:

«Երկար ժամանակ մեզ հայտնի էր, որ ցածր եկամուտներ ունեցող կամ անապահով ընտանիքների երեխաները դպրոցում այնքան մեծ հաջողություններ չունեն և ստանդարտացված թեստերի առումով մեծ դժվարություններ ունեն»,- The Huffington Post-ին պատմում է Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի Նեյրովիզուալիզացիայի լաբորատորիայի կոգնիտիվ զարգացման բաժանմունքի վարիչ դոկտոր Էլիզաբեթ Սոուելը:

«Գիտենք, որ ուղեղն է կառավարում վարքն ու միտքը, ուստի ուղեղում պետք է որոշակի տարբերություններ լինեն: Սա ընտանեկան եկամտի և ուղեղի չափերի հետ կապված՝ ամենամեծ հետազոտությունն է»:

Հետազոտողները ուսումնասիրել են 3-20 տարեկան մոտ 1000 անհատների, հավաքել նրանց սոցիալ-տնտեսական պայմանների տվյալներն ու գլխի ՄՌՏ-ի   արդյունքները, ինչպես նաև կատարողական գործառույթների, ինչպիսիք են օրինակ ինքնատիրապետումն ու հետանքների սպասելը, վերաբերյալ թեստերի ադյունքները:

Հետազոտությունները բացահայտել են ընտանեկան եկամտի և ուղեղի մակերևույթի չափի միջև մեծ դրական կապը՝ հատկապես ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուսուցման և ուսման հաջողությունների համար:

Այն «երեխայի ուղեղը, ում ընտանեկան եկամուտը 25000 դոլարից քիչ է կազմել, 6 տոկոսով ավելի փոքր է, քան այն երեխայինը, ում ընտանեկան եկամուտները մոտ 150 հազար դոլար են»,- շեշտել է Սոուելը: Ընտանեկան մեծ եկամուտը նաև մեծ արտադրողականություն է ապահովել կատարողական գործառույթների վերաբերյալ թեստերի կատարման ժամանակ: Հետազոտողները ընդգծել են, որ մեծ արտադրողականությունը կապված է ուղեղի մակերևույթի ծավալի հետ:

Նրանք բացահայտել են, որ բավականին մտահոգիչ է ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների և ուղեղի մակերևույթի ծավալի միջև կապը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ուղեղի չափերի տարբերությունը: Քանի որ հետազոտողները վերահսկում էին նաև գենետիկական գործոնը, հավանական է, որ այստեղ  հարուստ ընտանիքների  երեխաների մոտ գրանցված ակնհայտ առավելությունը կապված է այլ ազդեցությունների հետ, ինչպիսիք են առողջ սննդի ազդեցությունը, առողջապահությունը, դպրոցները, խաղահրապարակները, օդի մաքրությունը և այլ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներ, որոնք հայտնի է, որ մեծ դեր են խաղում ուղեղի զարգացման գործում:

Դրական է այն նորությունը, որ անապահով ընտանիքների երեխաների շրջակա միջավայրի բարելավումը արտադպրոցական նախագծերի, դպրոցական առողջ ճաշի և այլ նման ձեռնարկումների միջոցով, կարող է երկարատև դրական ազդեցություն ունենալ երեխայի ուղեղի զարգացման և ճանաչողական-կոգնիտիվ կարողությունների վրա:

«Մենք գիտենք, որ մանկության և դեռահասության տարիքում  շրջակա միջավայրը ազդում է ուղեղի զարգացման վրա», – ասում է Սոուելը: «Եթե մենք կարողանայինք ինչ-որ կերպ հարստացնել մասնավորապես առավել աղքատ ընտանիքների երեխաների շրջակա միջավայրը, մենք որոշ չափով  կկարողանայինք փոխել այդ հետագիծը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment