BP-ն հաստատել է Ադրբեջանի նավթային սեկտորում 6 մլրդ դոլարի նախագիծը

BP-ն հաստատել է Ադրբեջանի նավթային սեկտորում 6 մլրդ դոլարի նախագիծը

Հոդվածի առանցքում

  • British Petroleum (BP) ընկերությունը և գործընկերներն հաստատել են Azeri Central East նախագիծը, որը Azeri-Chirag-Deepwater Gunashli-ի՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ամենախոշոր նավթային համալիրի զարգացման հաջորդ փուլն է: Վեց միլիարդ դոլարով զարգացման ծրագիրը ներառում է նոր օֆշորային հարթակ և օրական 100,000 բարել նավթի մշակման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախատեսվում է, որ նախագիծը կգործարկվի 2023 թվականին և գործարկման ամբողջ ընթացքում կարդյունաբերվի մինչև 300 միլիոն բարել նավթ:

Ուշադրությանն արժանի

 

British Petroleum (BP) ընկերությունը և գործընկերներն հաստատել են Azeri Central East նախագիծը, որը Azeri-Chirag-Deepwater Gunashli-ի՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ամենախոշոր նավթային համալիրի զարգացման հաջորդ փուլն է:

Վեց միլիարդ դոլարով զարգացման ծրագիրը ներառում է նոր օֆշորային հարթակ և օրական 100,000 բարել նավթի մշակման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախատեսվում է, որ նախագիծը կգործարկվի 2023 թվականին և գործարկման ամբողջ ընթացքում կարդյունաբերվի մինչև 300 միլիոն բարել նավթ:

Այս քայլն առաջին լուրջ ներդրումային որոշումն է ACG-ի գործընկերների կողմից՝ 2017-ին արտադրության համաձայնագիրը մինչև 2049-ը երկարաձգելու մասին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո: 1994-ից ACG-ի զարգացման ծրագրերում ներդրվել է ավելի քան 36 միլիարդ դոլար:

Ներկայումս ACG-ն ունի ութ օֆշորային հարթակ, վեց արտադրական հարթակ և ենթակառուցվածքներ: Պլատֆորմները նավթ և գազ են արտահանում դեպի Բաքվի հարևանությամբ գտնվող աշխարհի ամենախոշոր նավթային և գազային տերմինալներից մեկը: 2018 թ-ին ACG-ից ընդհանուր արտադրությունը կազմել է օրական 584.000 բարել, որոնցից Equinor-ն ունի մոտավորապես օրական 43.000 բարելի բաժնետոմս:

Azeri Central East նախագիծը հորատման նոր պլատֆորմի վրա, որը տեղակայված է մոտավորապես 140 մետր խորության վրա, կենտրոնական ադրբեջանական և արևելյան ադրբեջանական հարթակների միջև: Նախագիծը ներառում է նաև նոր խողովակաշարեր, նավթն ու գազը հարթակից տեղափոխելու համար` ներկայում գործող ACG Phase 2 նավթային և գազային արտահանման խողովակաշարեր, այնտեղից էլ դեպի Սանջաշալ տերմինալ:

Շինարարական աշխատանքներում, որոնք սկսվելու են այս տարի և տևելու են մինչև 2022-ի կեսերը, կօգտագործվեն ադրբեջանական ռեսուրսներ: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվի մինչև 8000 աշխատատեղ:

BP-ն ունի 30.37 տոկոս բաժնեմաս ACG-ում: Գործընկերներից SOCAR/AzACG-ն 25 տոկոս, Chevron-ն 9.57 տոկոս, Inpex-ն 9.31 տոկոս և մի քանի այլ ընկերություններ ունեն 7-ից մինչև 2 տոկոս բաժնեմաս:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment