Բոլդեր շրջանի խումբը  Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ երկու շաբաթ աշխատանքից հետո վերադարձել է

Բոլդեր շրջանի խումբը  Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ երկու շաբաթ աշխատանքից հետո վերադարձել է

Հոդվածի առանցքում

  • Հաշմանդամություն ունեցող մարդիկ բազմաթիվ անհարմարությունների են առերեսվում Հայաստանում: Հետխորհրդային քաղաքներում չկան թեքահարթակներ կամ ավտոբուսներ, որոնք հատուկ հարմարություններ ունեն: Հաշմանդամություն ունեցող մարդկանց գործազրկության մակարդակը Հայաստանում հասնում է 92 տոկոսի:   

Ուշադրությանն արժանի

 

Քրիստոֆեր Դիռոսան և իր կոլեգաները պատրաստ են իրենց հաջորդ ծրագրի իրականացմանը: Բոլդեր շրջանի այս խումբը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով մեկ ու աջակցում ընտանիքներին, երեխաներին և չափահասներին, որոնք ունեն հաշմանդամություն: Վերջին երկու շաբաթների ընթացքում Դիռոսան աշխատել է Հայաստանի տարբեր համայնքներում:

Խումբն այստեղ աշխատել է «Warm Heart» կազմակերպության հետ, որը 2006-ին հիմնադրեց առաջին կացարանը՝ տրամադրելով օգնություն: Խումբը կենտրոնացած էր 18-35 տարեկան հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա՝ փորձելով կոտրել այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող հմտություններ զարգացնել:

Հաշմանդամություն ունեցող մարդիկ բազմաթիվ անհարմարությունների են առերեսվում Հայաստանում: Հետխորհրդային քաղաքներում չկան թեքահարթակներ կամ ավտոբուսներ, որոնք հատուկ հարմարություններ ունեն: Հաշմանդամություն ունեցող մարդկանց գործազրկության մակարդակը Հայաստանում հասնում է 92 տոկոսի:

Դիռոսան ասում է, որ ճանապարհորդությունների ժամանակ կարևոր է հասկանալ մշակույթների տարբերությունները. «Կարևոր է հիշել ու հարգել մշակութային տարբերությունները: Շատ վայրեր, որտեղ մենք հասցրել ենք այցելել ունեն ամուր ընտանիք, ինչը չափազանց կարևոր է: Վստահ լինելով, որ արժևորում ենք ընտանիքը պետք է ձգտել անկախության, չնայած տարբեր ազգեր, տարբեր պատկերացումներ ու ընկալումներ ունեն ազատության մասին»,-ասում է Դիռոսան:

Աիրդը մանկական ուղեղային կաթված ունի, ասում է, որ խմբի գլխավոր նպատակն իր համար շատ կարևոր է. «Ինձ ավելի ուժեղ եմ զգում հիմա լիարժեք ընդգրկված եմ հասարակությունում, ու ինձ ընդունում են այնպես, ինչպես ուրիշներին: Դա մանկուց է գալիս, ես միշտ ուզում էի ամեն ինչում ներկա լինել, բայց դա ինձ չէր հաջողվում: Ես մեծացա սեփական իրավունքներիս համար պայքարելով»:

Ֆինկելշտեյնն ասում է, որ իր նապատակն այն չէ, որ ստիպի ուրիշներին հայերի պես ապրել, այլ պետք է սովորել ԱՄՆ-ի օրինակով. «Մենք չեն ուզում ասել, որ այն ինչ մենք ենք անում ճիշտն է»: Ֆինկելշտեյնը ցանկացել է գալ Հայաստան, որպեսզի փոխի հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ հասարակության ընկալումն ու վերաբերմունքը: Ճանապարհորդության ժամանակ նա տեսավ ամեն ինչ. «Ամեն ինչ սյուռ էր: Փողոցում, կամ առհասարակ դրսում չես հանդիպի հաշմանդամություն ունեցող մարդկանց»: Ֆինկելշտեյնը վստահ է, որ իր այցը մեծ ազդեցություն է ունեցել շատերի այդ թվում նաև իր վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment