Լավագույն ղեկավարն ի ցույց չի դնում իր ղեկավար լինելը

Լավագույն ղեկավարն ի ցույց չի դնում իր ղեկավար լինելը

Հոդվածի առանցքում

  • Չնայած որ ես համակրանքով եմ վերաբերվում Սանդերբերգի մեսիջին, այնուամենայնիվ, bossy բառում կա մեկ այլ ասպեկտ, որն ավելի հետաքրքեց ինձ: Երկար ժամանակ boss բառը ընկալվում էր որպես կառավարիչ բառի հոմանիշ, սակայն կա մի պարզ փաստ՝ լավագույն ղեկավարներն ի ցույց չեն դնում իրենց պաշտոնը:
  • Որևիցե ընկերության երկարաժամկետ աշխատակցի արդյունավետությունը մենեջերի հիմնական նպատակն է, սակայն առկա են բազմաթիվ պատճառներ, թե ինչու ավելի երկարաժամկետ հեռանկարում սխալ կառավարումը կարող է աշխատել քո դեմ:
  • Ձանձրացնող միկրոմենեջմենթի արդյունքում վրդովվմունքը գերազանցում է արտադրողականությանը: Ոչ ոք չի սիրում միկրոմենեջմենթը: Բնական է, որ շատերը փորձում են շրջանցել կառավարման այս տեսակը, երբ զգում են, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
  • Ասե՛ք տաղանդավոր մարդկանց, թե ինչ եք ցանկանում անել, այլ ոչ թե ինչպես եք անելու: Տաղանդավոր մարդկանց ասեք պարզ ռազմավարական ուղղություն և շատ հաճախ նրանք կգտնեն բանաձևի լուծման լավագույն տարբերակները:
  • Լավագույն մենեջերներն իրենց աշխատակիցների համար ստեղծում են միջավայր, որտեղ նրանք ի վիճակի կլինեն ինքնադրսևորվել և չկաշկանդվել:

Ուշադրությանն արժանի

Ես հետաքրքրությամբ կարդում էի Շերիլ Սանդբերգի «ղեկավարությունն ի ցույց չդնելու» բառի արգելքին ուղղված քարոզարշավի մասին: Այս բառի բացասական հետևանքները կարող են իրենց ազդեցությունն ունենալ երիտասարդ աղջիկների՝ ապագայում ղեկավար պաշտոններ զբաղեցնելիս: Չնայած որ ես համակրանքով եմ վերաբերվում Սանդերբերգի մեսիջին, այնուամենայնիվ, bossy բառում կա մեկ այլ ասպեկտ, որն ավելի հետաքրքեց ինձ: Երկար ժամանակ boss բառը ընկալվում էր որպես կառավարիչ բառի հոմանիշ, սակայն կա մի պարզ փաստ՝ լավագույն ղեկավարներն ի ցույց չեն դնում իրենց պաշտոնը:

Վերջինս մենեջմենթի ամենաքննարկվող խնդիրներից մեկն է: Հիմանականում չափազանցված մենեջմենթը կամ անարդյունավետ կառավարումը հիմնականում արտադրողականության թշնամիներն են:

Ղեկավարության նկատմամբ ունեցած վախն ու անհանգստությունը հատուկ է մարդկային բնույթին, որն էլ օտարում է մարդկանց: Այս մտածելակերպը թույլ չի տալիս լավագույնս դրսևորվել: Որևիցե ընկերության երկարաժամկետ աշխատակցի արդյունավետությունը մենեջերի հիմնական նպատակն է, սակայն առկա են բազմաթիվ պատճառներ, թե ինչու ավելի երկարաժամկետ հեռանկարում սխալ կառավարումը կարող է աշխատել քո դեմ:

Եկե՛ք աչքի անցկացնենք վերջերս տեղի ունեցած կառավարման մի քանի դրսևորման ձևերին՝

Ձանձրացնող միկրոմենեջմենթի արդյունքում վրդովվմունքը գերազանցում է արտադրողականությանը: Ոչ ոք չի սիրում միկրոմենեջմենթը: Բնական է, որ շատերը փորձում են շրջանցել կառավարման այս տեսակը, երբ զգում են, որ իրավիճակը դուրս է գալիս  վերահսկողությունից, սակայն միևնույն ժամանակ ցանկանում են կիրառել այն, բայց ժամանակի ընթացքում շրջանառությունը սկսում է բացասական արդյունքներ գրանցել: Լավագույն մենեջերներն իրենց աշխատակիցների համար ցանկանում են բացել նոր հորիզոններ, այլ ոչ թե սահմանափակում են նրանց:

“Gotcha” մենեջմենթը դրական արդյունքներ գրանցելու փոխարեն ձեռք է բերում ավելի պաշտպանական վարքագիծ: Վերջերս կառավարման այս ձևի վերաբերյալ լսում եմ բազմաթիվ բողոքներ: Սա հեռախոսային խոսակցություններով կառավարման ձևն է, որի հաջողության գրավականը աշխատակցի հուզականությունն ու եռանդի արտահայտումն է:

Ասե՛ք տաղանդավոր մարդկանց, թե ինչ եք ցանկանում անել, այլ ոչ թե ինչպես եք անելու: Տաղանդավոր մարդկանց ասեք պարզ ռազմավարական ուղղություն և շատ հաճախ նրանք կգտնեն բանաձևի լուծման լավագույն տարբերակները: Իհարկե, դուք որպես մենեջերներ, պետք է ունենաք ձեր աշխատակիցների հարցերի բոլոր պատասխանները և անհրաժեշտության դեպքում փորձեք բարձրացնել նրանց պատասխանատվության ձգացումը: Լավագույն մենեջերներն իրենց աշխատակիցների համար ստեղծում են միջավայր, որտեղ նրանք ի վիճակի կլինեն ինքնադրսևորվել և չկաշկանդվել:

Շերիլ Սանդբերգի bossy բառի արգելքին ուղղված քարոզարշավից միակ բանը, որ ընդունելի է ինձ համար, որ դա կառուցողական դեր չի ունենալու երիտասարդ աղջիկների հետագա կարիերայի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment