Բորիս Նեմցով. Հազարավոր մարդիկ դուրս էին եկել երթի ընդդեմ Վլադիմիր Պուտինին և ի հիշատակ ռուսական ընդդիմության առաջնորդի

Բորիս Նեմցով. Հազարավոր մարդիկ դուրս էին եկել երթի ընդդեմ Վլադիմիր Պուտինին և ի հիշատակ ռուսական ընդդիմության առաջնորդի

Հոդվածի առանցքում

  • Նեմցովը, որը Պուտինի խիստ քննադատներից էր, սպանվել է 2015 թ. փետրվարի 27-ին Կրեմլի մոտակայքում գտնվող կամուրջի վրա: 55-ամյա գործիչը աշխատում էր Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի ունեցած դերն ուսումնասիրող զեկույցի շուրջ: Նրա մահը ցնցեց ընդդիմադիր շրջանակները և զրկեց ռուսներին` նախագահ Պուտինին հակադրվող խարիզմատիկ և էներգետիկ առաջնորդից:

Ուշադրությանն արժանի

 

«Սա երթ է ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի համար»,- ասում է կազմակերպիչներից մեկը:

Հազարավոր ռուսաստանցի ցուցարարներ դուրս էին եկել երթի Մոսկվայում ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի և ի հիշատակ ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի:

Կիրակի օրը սպանված քաղաքական գործչի դիմանկարներով բողոքի ակցիա էր ընթանում. «Մենք Ռուսաստանին հանձնել ենք ավազակներին, ժամանակն է այն վերադարձնել» պաստառի ներքո:

Մոտավորապես 10.600 մարդ հավաքվել էր մոտավորապես մոտ մեկ մղոն Կրեմլից հեռավորության վրա նշում է White Counter հասարակական կազմակերպույունը, որը մասնակցում էր հանրահավաքներին:

«Սա երթ է ընդդեմ Վլադիմիր Պուտինի: Սա երթ է ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի համար», – ասում է միջոցառման կազմակերպիչներից մեկը, քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, երթից առաջ տարածած տեսանյութում:

Նեմցովը, որը Պուտինի խիստ քննադատներից էր, սպանվել է 2015 թ. փետրվարի 27-ին Կրեմլի մոտակայքում գտնվող կամուրջի վրա: 55-ամյա գործիչը աշխատում էր Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի ունեցած դերն ուսումնասիրող զեկույցի շուրջ:

Նրա մահը ցնցեց ընդդիմադիր շրջանակները և զրկեց ռուսներին` նախագահ Պուտինին հակադրվող խարիզմատիկ և էներգետիկ առաջնորդից:

Ակտիվիստ Նատալիա Գրիզնյովիչն ասել է, որ «Նեմցովը շատ վառ քաղաքական գործիչ էր»: Նա ասում, որ նրա մահը «քաղաքական դաշտում դատարկություն է առաջացրել »:

Հանրահավաքում ներկա էր նաև Պուտինի մեկ այլ քննադատ Ալեքսեյ Նավալնին:

Բողոքի ցույցի մասնակիցներից շատերը պահանջում էին Բոլշոյ Զամոսկվարեցկի կամուրջը, ուր սպանվել է Նեմցովը, վերանվանվել նրա անունով:

Անցյալ տարի Վաշինգտոնը վերանվանեց Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող փողոցը Նեմցերովի անունով:

2017 թ.-ին Կրեմլի աջակից Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի անվտանգության սպաները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման Նեմցովի սպանության համար:

Չորս այլ անձինք դատապարտվել են սպանության մեջ ներգրավված լինելու համար 11-ից 19 տարի ժամկետով:

Այդ ժամանակ սպանված քաղաքական գործչի մերձավորներն ասում էին, որ հետաքննությունը ծածկում էր իրական պատվիրատուներին, ովքեր մնացին անպատիժ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment