Բորիս Ջոնսոնն աշխատանքից ազատել է Թերեզա Մեյի կաբինետի կեսին

Բորիս Ջոնսոնն աշխատանքից ազատել է Թերեզա Մեյի կաբինետի կեսին

Հոդվածի առանցքում

  • Բորիս Ջոնսոնը ազդարարեց ամբողջ վճռականությունը Բրեքսիթի հարցում և հաստատեց վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին խոսացկությունները՝ աշխատանքից ազատելով Թերեզա Մեյի կաբինետի կեսից ավելիին և իր թիմը համալրելով Բրեքսիթի կողմնակիցներով և աջերով ու ազատ շուկայական հարաբերությունների աջակիցներով:

Ուշադրությանն արժանի

 

Բորիս Ջոնսոնը ազդարարեց ամբողջ վճռականությունը Բրեքսիթի հարցում և հաստատեց վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին խոսացկությունները՝ աշխատանքից ազատելով Թերեզա Մեյի կաբինետի կեսից ավելիին և իր թիմը համալրելով Բրեքսիթի կողմնակիցներով և աջերով ու ազատ շուկայական հարաբերությունների աջակիցներով:

Չնայած նոր վարչապետի կրկնվող պնդմանը, որ ինքը կոնսերվատիվ է, իր քարտուղարի պաշտոնը վստահել է Պրիտի Պատելին, որը 2011-ին աջակցում էր մահապատժի վերականգնմանը, և գանձարանը վստահել է Թեթչերի նվիրյալ Սաջիդ Ջավիդին:

Դոմինիկ Ռաաբը, որը հայտնվել էր թերթերի վերնագրերում, երբ հայտարարել էր ինքն իրեն ֆեմինիստ չէր անվանի, նոր արտգործնախարարն է:

Համայնքների պալատի նոր ղեկավարը Ջեյքոբ Ռիս-Մոգն է, որը պրո-Բրեքսիթյան եվրոպական հետազոտական խմբի ղեկավարն է և հանդես էր եկել Մեյին պաշտոնանկ անելու օգտին:

Վարչապետի պաշտոնի համար Ջոնսոնի մրցակից Ջերեմի Հանթը այս պաշտոնանկությունների զոհերն են: Հանթը հրաժարվեց ԱԳ նախարարի փոխարեն պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնելու առաջարկից և փոխարենը ընտրել է երկրորդ պլանում մնալը:

Ջոնսոնն իր մի քանի գործընկերների շրջանում արդեն անհանգստություն էր առաջացրել` հայտարարելով, որ Դոինիկ Քամմինգսը, Vote Leave-ի հակասական առաջնորդը կլինի իր ավագ խորհրդականը Downing Street թիմում:

Քամմինգսը փորձառու քարոզիչ է, և նրա հայտնվելը Ջոնսոնի ճամբարում պատգամավորների շրջանում սպասումներ է առաջացրել, որ ընդհանուր ընտրությունները կկայանան առաջիկա ամիսներին:

Ջոնսոնը խոստացել է մարտահրավեր նետել «դավաճաններին, կործանարարներին և աղաղակողներին»: Նա պնդում է, որ «նոր գործարք» է կնքելու ԵՄ-ի հետ և Բրեքսիթը կայանալու է մինչև Հելուինը:

«Մենք պատրաստվում ենք կատարել խորհրդարանի խոստումը ժողովրդին  դուրս գալ ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին, և այստեղ եթե-ներ ու բայց-եր չկան», – ասել է նա:

«Համոզված եմ, որ 99 օրվա ընթացքում մենք ամեն ինչ կհասցնենք: Բայց գիտեք, մենք մենք չենք պատրաստվում 99 օր սպասել, քանի որ բրիտանացիները հոգնել են սպասելուց: Ժամանակն է գործել, որոշումներ կայացնել, և այս երկիրը փոխել»:

Ջոնսոնը նաև one nation ոճով մի քանի քաղաքական խոստումներ տվեց: Նա խոստացավ աշխատանքի վերցնել ևս 20 հազար ոստիկանների, սկսել 20 նոր հիվանդանոցների կառուցումը և ավելացնել դպրոցների մեկ աշակերտի ծախսերը:

Սակայն նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուն պես փոփոխություններ է կատարում կաբինետում: Խոսքը Հանթին աջակցած նախարարների մասին է և նրանց, որոնք քննադատել են իր մոտեցումները կամ քաղաքականությունը:

Պաշտոնանկությունների մյուս զոհերն են Շոտլանդիայի հարցերով քարտուղար Դեյվիդ Մունդելը, կրթության քարտուղար Դամիան Հինդսը և պաշտպանության քարտուղար Փեննի Մորդաունտը:

Ջոնսոնն իր նոր թիմը հավաքելիս դիմել է վստահելի Vote Leave-ի գործընկերներին, այդ թվում Ռաաբին, Պատելին, Թերեզա Վիլյեսին, որը Միջավայրի նոր քարտուղարն է և Անդրեա Ռադսոմին, որը կդառնա բիզնեսի քարտուղարը:

Նախկին պաշտպանության քարտուղար Գեյվին Ուիլյամսոնը կրթության քարտուղարն է լինելու, չնայած մայիսին Մեյը նրան պաշտոնանկ էր արել ավելի քան երեք ամիս առաջ՝ անվտանգության ոլորտին վերաբերող գաղտնի տվյալների արտահոսքի կասկածով: Պատելը նույնպես աշխատանքից ազատվել էր մայիսից,  առանց պաշտոնապես տեղեկացնելու Իսրայելում անձնական հանդիպումներ կազմակերպելու համար:

2011-ին Պատելն ասել է. «Կարծում եմ, որ երբ մենք ունենք անհաջող քրեական արդարադատության համակարգ, և տեսնում ենք, որ մարդասպաններն ու  բռնաբարողները նորից են կատարում այդ հանցագործությունները, սարսափելի է: Այդ պատճառով ես կաջակցեի մահապատժի վերականգնմանը՝ որպես կանխարգելիչ միջոց»: 2016 թվականին նա փոխեց միտքը:

Քննադատները արագ արձագանքեցին Ջոնսոնի նոր վարչակազմի ձևավորմանը, որը 1980-ական թվականներից ի վեր ամենաաջակողմնյանն է: Պատգամավոր Փիթ Ուեսսարտը նշել է. «Բորիս Ջոնսոնի մղձավանջային կառավարությունը դառնում է ամենից վատը Թեթչերի ժամանակներից: Նրա կաբինետը լի է Բրեքսիթի ծայրահեղ կողմնակիցներով և քմահաճ աջապաշտներով, որոնք ցանկանում են մեզ հետ տանել դեպի անցած դարաշրջան»:

Դոմինիկ Գրիևը, նախկին գլխավոր դատախազը, որը ղեկավարել է Բրեքսիթի դեմ պայքարը, Sky News-ին տված հարցազրույցում Ջոնսոնի մասին  ասել է. «Ես չեմ կիսում նրա լավատեսությունը իր կարծիքի մասին»:

Հարցին, թե ինչպես կբունթագրեր Ջոնսոնին, պահպանողական պատգամավորն ասել է. «Նա շառլատան է: Նրա կարիերան և քաղաքական գործելակերպը դրա հստակ վկայությունն է: Նրանք, ովքեր աշխատել են նրա հետև տեսնելու հնարավորություն ունեին, կարող են նկատել, նրա խաբեություններն ու ինքնավստահությունը, և դրանք շառլատանների 2 գլխավոր բնութագրիչներն են»:

Լեյբորիստներից Իան Լավերին ասել է. «Բորիս Ջոնսոնի առաջին գործը վարչապետի պաշտոնում պահպանողականների կաբինետ հավաքելն էր, որոնք ներկայացնում են միայն արտոնյալ մարդկանց»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment