Ինչու է Հիտլերը ցանկացել մահմեդական լինել
Հոդվածի առանցքում
- Ֆյուրերը հիացած էր Աթաթուրքի կրոնը պետությանը ենթարկելու քաղաքականությունից և փոքրամասնությունների նկատմամբ նրա դաժան վերաբերմունքից: «Սխալ կրոն ունենալը մեր դժբախտությունն է»,- Հիտլերը բողոքել է իր սիրելի ճարտարապետ Ալբերտ Շպիերին: «Ինչու դա պետք է լինի քրիստոնեությունն իր հեզությամբ և թուլությամբ: Իսլամը տղամարդկանց կրոն է և նաև հիգիենիկ:
- Ըստ նացիստների՝ Թուրքիան ուժեղ է, քանի որ կարողացավ կոտորել իր երկրի հայերին և արտաքսել հույներին: 1939-ի օգոստոսին Հիտլերը հարցրեց .«Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:
- Հիտլերը, գրում է պարոն Իհրիգը, Թուրքիան տեսնում էր որպես «բարգավաճ և ազգային ժամանակակից պետության» մոդել: 1920 և 1930 թվականներին, նացիստական հրապարակումները փառաբանում էին Թուրքիային որպես բարեկամի ու առաջամարտիկի: 1922-ին, օրինակ, նացիստական կուսակցության շաբաթաթերթը՝ Völkischer beobachter-ը, բարձր է գնահատել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ «թուրքերի հորը», որպես «իսկական տղամարդու», որը մարմնավորում է «հերոսական ոգին»:
- Ինյոնյուն ակնարկել է, որ Թուրքիան կմիանա պայքարին, եթե Գերմանիան նվաճի Կովկասը: Դավիթ Մոթադելը «Իսլամը և նացիստական Գերմանիայի պատերազմը» գրքում գրում է, որ մահմեդականները կռվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու կողմում: Բայց միայն նացիստներն ու իսլամիստներն ունեին քաղաքական-հոգևոր սիրավեպ: Երկու խմբերն էլ ատում էին հրեաներին, բոլշևիկներին ու լիբերալ դեմոկրատներին:
- Թուրքիական և իրանական ծագումով գերմանացիները ազատվում էին Նյուրնբերգյան օրենքներից, բայց գերմանական արաբների ռասայական կարգավիճակը անորոշ էր նույնիսկ 1943-ի սեպտեմբերից հետո, երբ մահմեդականները իրավունք ստացան անդամակցելու նացիստական կուսակցությանը: Քանի դեռ պատերազմը շարունակվում էր, Բալկանյան մահմեդականները համալրեցին «Եվրոպայի արժեքավոր ազգերի շարքերը»:
- 1944 նոյեմբերին, Հիմլերը և մուֆթին Դրեզդենում ստեղծեցին SS-ի ղեկավարությամբ իմամների ռազմական դպրոց: Հաջ Ամին ալ Հուսեյնը՝ Պաղեստինի ազգայնականության հիմնադիրը, չկարողացավ համոզել նացիստներին ընդլայնել հրեաների ցեղասպանությունը Պաղեստինում: 1941-ին Բեռլինում մուֆթին հանդիպել է Հիտլերին և Հիմլերին ու ակնկալել նացիստների երաշխավորությունը, որ բրիտանացիներին Պաղեստինից քշելուց հետո,Գերմանիան կստեղծի արաբական ռեժիմ և կաջակցի հրեաների «հեռացմանը»:
- Անթերի ուսումնասիրված և հստակ գրված պարոնայք Մոթադելի և Իհրիգի գրքերը կվերափոխեն նացիստական քաղաքականության մեր ըմբռնումը, որն ինչպես պարոն Մոթադելն է գրում «ժամանակակից պատմության մեջ իսլամը քաղաքականացնելու առավել եռանդուն փորձեր էին»:
Ուշադրությանն արժանի
Ֆյուրերը հիացած էր Աթաթուրքի կրոնը պետությանը ենթարկելու քաղաքականությունից և փոքրամասնությունների նկատմամբ նրա դաժան վերաբերմունքից: «Սխալ կրոն ունենալը մեր դժբախտությունն է»,- Հիտլերը բողոքել է իր սիրելի ճարտարապետ Ալբերտ Շպիերին: «Ինչու դա պետք է լինի քրիստոնեությունն իր հեզությամբ և թուլությամբ: Իսլամը տղամարդկանց կրոն է և նաև հիգիենիկ: Իսլամի զինվորները» երկնային թագավորությունում ստացել են «իսկական դրախտն» իր կույսով ու անսպառ գինիով»:
Հիտլերը պնդում էր, որ « այն շատ ավելի բնորոշ է «գերմանական բնավորությանը», քան «հրեական գարշելիությունն ու քրիստոնեության քահանայական դատարկաբանությունը»:
Տասնամյակներ շարունակ, պատմաբանները 1923-ի Հիտլերի Գարեջրային Պուտչը համարել են 1922 թվականի մարտին Մուսոլինիի երթի ընդօրինակումը: Դա այդպես չէ, ասում է Շտեֆան Իհրիգը «Աթաթուրքը նացիստական երևակայության մեջ» գրքում: Հիտլերը նկատի ուներ ոչ միայն 1908 թվականի Թուրքիան, երբ մարտին երիտթուրքերը երթ կազմակերպեցին Կոնստանդնուպոլիս ու տապալեցին կառավարությունը:
Նաև 1917-ին, երբ սնանկ, պարտված ու կոսմոպոլիտ Օսմանյան կայսրությունը վերափոխվեց եռանդուն Turanic «ազգային պետության»: 1920-ականների սկզբին նոր Թուրքիան առաջինն «ժխտողական» իշխանությունն էր, որը հրաժարվեց հետպատերազմյան համակարգից, վերադարձրեց Սիրիայի ափի կորցրած հողերը և վերականգնեց Դարդանելի նեղուցի հսկողությունը:
Հիտլերը, գրում է պարոն Իհրիգը, Թուրքիան տեսնում էր որպես «բարգավաճ և ազգային ժամանակակից պետության» մոդել: 1920 և 1930 թվականներին, նացիստական հրապարակումները փառաբանում էին Թուրքիային որպես բարեկամի ու առաջամարտիկի: 1922-ին, օրինակ, նացիստական կուսակցության շաբաթաթերթը՝ Völkischer beobachter-ը, բարձր է գնահատել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ «թուրքերի հորը», որպես «իսկական տղամարդու», որը մարմնավորում է «հերոսական ոգին» և Führerprinzip կամ ֆյուրերի սկզբունքը, որը պահանջել է բացարձակ հնազանդություն:
Հիտլերը նախատեսել էր քրիստոնեության նկատմամբ կիրառել իսլամը պետությանը ենթարկելու Աթաթուրքի քաղաքականությունը:Ըստ նացիստների՝ Թուրքիան ուժեղ է, քանի որ կարողացավ կոտորել իր երկրի հայերին և արտաքսել հույներին: 1939-ի օգոստոսին Հիտլերը հարցրեց .«Ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»:
Իսլամը և նացիստական Գերմանիայի պատերազմը ,ըստ Դավիթ Մոթադելի
Սա Գերմանիայի Türkenfieber-ի կամ թուրքական զառանցանքի առաջին դեպքը չէ: Թուրքիան պատահաբար չհայտնվեց առաջին համաշխարհային պատերազմում: Գերմանիան կաշառել էր Թուրքիային. վերապատրաստել էր սպաներին, զենք մատակարարել, փորձել էր այդ երկիրը հեռու պահել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից:
Հիտլերը ցանկանում էր կրկնել Kaiser-ի փորձը ավելի լավ արդյունքի հասնելու համար: 1936-ին Գերմանիան նպաստեց Թուրքիա կատարվող ներմուծումների կեսին և գնեց Թուրքիայից արտահանվող ապրանքների կեսը, հատկապես քրոմիտը, որը կարևոր էր պողպատի արտադրության համար:Բայց Աթաթուրքը, գրում է պարոն Իհրիգը, սահմանափակեց իր պարտքերը և խուսափեց «վճռորոշ բարեկամությունից»: 1938-ին՝ Աթաթուրքի մահից հետո, նրա իրավահաջորդը՝ Իսմեթ Ինյոնյուն, ստիպված էր մանևրել հզորների միջև:
1939-ին Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ ստորագրեց փոխադարձ պաշտպանության պայմանագիր, սակայն, 1941-ին Թուրքիան Գերմանիայի հետ ստորագրեց բարեկամության պայմանագիրը, ապահովելով Հիտլերի հարավային թևը, մինչև Ռուսաստան ներխուժումը:Ինյոնյուն ակնարկել է, որ Թուրքիան կմիանա պայքարին, եթե Գերմանիան նվաճի Կովկասը:
Դավիթ Մոթադելը «Իսլամը և նացիստական Գերմանիայի պատերազմը» գրքում գրում է, որ մահմեդականները կռվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու կողմում: Բայց միայն նացիստներն ու իսլամիստներն ունեին քաղաքական-հոգևոր սիրավեպ: Երկու խմբերն էլ ատում էին հրեաներին, բոլշևիկներին ու լիբերալ դեմոկրատներին:
Միշել Ֆուկոն, որը գովաբանում էր Իրանի 1979-ի հեղափոխությունը, հետագայում աշխարհի հոգևոր-քաղաքական «կերպարանափոխումն» անվանել է «մարտական»: Խալիֆը, իսլամիստ Զաքի Ալին, եղել է «հավատացյալների ֆյուրերը»:
«Հրեաների ստեղծած և հրեաների գլխավորած բոլշևիզմը իսլամի թշնամին է», – գրել է Մահոմեդ Սաբրին՝ Բեռլինում ապրող մուսուլման եղբայրների քարոզիչը, «Իսլամը, հուդայականությունը, բոլշևիզմը» գրքում, որը Ռեյխի քարոզչության նախարարությունը լրագրողներին խորհուրդ էր տվել կարդալ:
1941-ի վերջին Գերմանիան վերահսկում էր մեծ թվով մահմեդական բնակչությանը հարավարևելյան Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: «Իսլամի ազատագրական պայքարին» աջակցելու համար, քարոզչության նախարարությունը լրագրողներին պատվիրել է գովաբանել «իսլամական աշխարհը որպես մշակութային գործոնի», խուսափել իսլամը քննադատելուց և «հակահրեական»-ը փոխարինել «հակասեմական»-ի: 1942-ի ապրիլին Հիտլերը առաջին եվրոպացի ղեկավարն էր, որ հայտարարեց, թե «իսլամը չի կարող ահաբեկչություն իրականացնել»:
Ինչպես միշտ, դժվար է ասել, ֆյուրերը վերաբերմունք էր դրսևորում, թե պարզապես ուժեղացնում էր իր ժողովրդի համակվածությունը: Ինչպես Աթաթուրքը, Հիտլերն էլ թուրքական վերածնունդն ընդունում էր որպես ռասայական, ոչ թե կրոնական:
Թուրքիական և իրանական ծագումով գերմանացիները ազատվում էին Նյուրնբերգյան օրենքներից, բայց գերմանական արաբների ռասայական կարգավիճակը անորոշ էր նույնիսկ 1943-ի սեպտեմբերից հետո, երբ մահմեդականները իրավունք ստացան անդամակցելու նացիստական կուսակցությանը: Քանի դեռ պատերազմը շարունակվում էր, Բալկանյան մահմեդականները համալրեցին «Եվրոպայի արժեքավոր ազգերի շարքերը»:
Պաղեստինցիների արաբ ղեկավար, Երուսաղեմի գլխավոր մուֆթի Հաջ Ամին ալ Հուսեյնը, հավաքագրել էր հազարավոր մահմեդական գերմանացիների, որպես առաջին ոչ գերմանացի կամավորների, SS-ի համար: Խորհրդային թուրքական ծագումով բանտարկյալներն էլ էին կամավորներ:
1944 նոյեմբերին, Հիմլերը և մուֆթին Դրեզդենում ստեղծեցին SS-ի ղեկավարությամբ իմամների ռազմական դպրոց: Հաջ Ամին ալ Հուսեյնը՝ Պաղեստինի ազգայնականության հիմնադիրը, չկարողացավ համոզել նացիստներին ընդլայնել հրեաների ցեղասպանությունը Պաղեստինում: 1941-ին Բեռլինում մուֆթին հանդիպել է Հիտլերին և Հիմլերին ու ակնկալել նացիստների երաշխավորությունը, որ բրիտանացիներին Պաղեստինից քշելուց հետո,Գերմանիան կստեղծի արաբական ռեժիմ և կաջակցի հրեաների «հեռացմանը»:
Հիտլերը պատասխանել է, որ Ռեյխը չի միջամտի Մուֆթիի թագավորությանը, բայց հետամուտ կլինի իրենց միասնական նպատակին՝ «արաբական տարածքներում ապրող հրեաների ոչնչացմանը»: Մուֆթին բնակություն հաստատեց Բեռլինում, ընկերացավ Ադոլֆ Էյխմանի հետ, զբաղվեց Ռումինիայի, Հունգարիայի և Բուլղարիայի կառավարությունների լոբբինգով, որպեսզի նրանք հրաժարվեն Պաղեստինը հրեաներին հանձնելու ծրագրից: Հետագայում, մոտ 400,000 հրեաներ այդ երկրներից ուղարկվեցին մահվան ճամբարներ:
Պարոն Մոթադելը վառ է նկարագրում մուֆթիի նացիստական գործարքները, բայց նա ներկայացնում է նաև աչքի ընկնող այլ կերպարներ: Նրանց թվում է Զեքի Քիրամը, Օսմանյան սպան, որը դարձավ Մուսուլման եղբայրների հիմնադիր Ռաշիդ Ռիդայի հետևորդը և Յոհան ֆոն Լիերը՝ նացիստ պրոֆեսորը, որը իսլամ ընդունեց ու դարձավ Օմար Ամին՝ հակասեմական հրապարակախոս Եգիպտոսում, Նասերի իշխանության ժամանակ:
Որոշ մահմեդական նացիստներ վատ ավարտ ունեցան: Մյուսները մնացին իրենց աշխատատեղերում, պաշտոնաթողությունից հետո խորհրդականներ էին Սաուդյան Արաբիայում: Հիմնական Մահմեդական գործիչները դիմեցին փախուստի: Վախենալով մահմեդական ապստամբությունից՝ դաշնակիցները մուֆթիին չհամարեցին պատերազմի հանցագործ: Նա մահացավ Բեյրութում 1974 թվականին, նրա քաղաքական տեղը զբացեղրեց իր երիտասարդ զարմիկը՝ Մուհամմեդ Աբդուլ Ռաուֆ ալ-Քուդվա ալ Հուսեյնը, որը հայտնի էր որպես Յասեր Արաֆաթ:
Միաժամանակ Մյունխենում, SS –ի ողջ մնացած կամավորները, Խորհրդային Միության փախստականների հետ, հետպատերազմյան Գերմանիայում ձևավորեցին առաջին իսլամական համայնքը: Նրանց առաջնորդներն էին նախկին վերմախտի Իմամը և Արևելյան մահմեդականների SS բաժնի պետ ,երբեմնի գլխավոր իմամը:Իսկ 1950-ականներին, Մյունխենի նախկին-նացիստ մահմեդականներից շատերն աշխատեցին ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններում, խստացնելով «կոմունիզմի դեմ կանաչ գոտին»:
Հեղափոխական գաղափարը, պետք է նախապես սերմանել, Հեյդեգերի խոսքերով, «Հանկարծ անկաշկանդ ուժերը գալիս են ու պատմություն ձևավորում»: Յոթ տասնամյակ է բաժանում Եվրոպայի 1848 գարնանը տեղի ունեցած և Ռուսաստանի 1917-ի հեղափոխությունները: 1930-ական և 40-ականներին մահմեդական հասարակությունների վերաբերյալ գաղափարական ազդեցությունը միայն այժմ է ակնհայտ դառնում:
Անթերի ուսումնասիրված և հստակ գրված պարոնայք Մոթադելի և Իհրիգի գրքերը կվերափոխեն նացիստական քաղաքականության մեր ըմբռնումը, որն ինչպես պարոն Մոթադելն է գրում «ժամանակակից պատմության մեջ իսլամը քաղաքականացնելու առավել եռանդուն փորձեր էին»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ