Ռիսկային կառավարությունները մրցում են պարտատոմսերի վաճառքի հարցում

Ռիսկային կառավարությունները մրցում են պարտատոմսերի վաճառքի հարցում

Հոդվածի առանցքում

  • Աշխարհի որոշ ամենառիսկային կառավարությունները շտապում են վաճառել պարտատոմսերը՝ օգտվելով ներդրողների հետաքրքրությունից այն ժամանակ, երբ գլոբալ տոկոսադրույքները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակում: Հայաստանը, Բուլղարիան և Էկվադորը պարտքերի մարման միջոցներ են փնտրում:
  • Հայաստանը, որի պարտքը գնահատվում է ավելի ցածր, քան ներդրումային աստիճանը կամ վատ, վաճառել է 500 միլիոն դոլարի 10-ամյա դոլարային պարտատոմսեր արդեն երկրորդ անգամ ՝ 7.5 տոկոս եկամտաբերությամբ:
  • Այս տարի զարգացող շուկայական տնտեսությունները ստացել են 31 միլիարդ դոլար գլոբալ պարտատոմսերի վաճառքից՝ մոտ մեկ հինգերորդի չափով պակաս, քան այս նույն փուլում 12 ամիս առաջ: Նրանք ստացել են ռեկորդային 114 միլիարդ դոլար ամբողջ 2014 թվականի ընթացքում:
  • Հայաստանի գործարքը հետևեց մեկ շաբաթ տևած գովազդին Լոնդոնում և ԱՄՆ-ում, և այն ստացավ կանխիկ մասամբ՝ մոտ 200 միլիոն դոլարի չափով, հետ գնելու իր առկա պարտատոմսերը: Այն նաև ի հայտ եկավ մի դժվարին ժամանակ՝ հաշվի առնելով երկրի սերտ առևտրային կապերը Ռուսաստանի հետ:
  • Deutsche Bank AG, HSBC Holdings PLC և JP Morgan այն բանկերն են, որոնք կառավարում են Հայաստանի պարտատոմսերի վաճառքը:

Ուշադրությանն արժանի

Հայաստանը, Բուլղարիան և Էկվադորը պարտքերի մարման միջոցներ են փնտրում

Աշխարհի որոշ ամենառիսկային կառավարությունները շտապում են վաճառել պարտատոմսերը՝ օգտվելով ներդրողների հետաքրքրությունից այն ժամանակ, երբ գլոբալ տոկոսադրույքները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակում:

Հայաստանը, Բուլղարիան և Էկվադորը պարտքերի մարման միջոցներ են փնտրում: Չնայած երկրների ցածր վարկանիշներին և այն փաստին, որ, օրինակ, Էկվադորը վերջերս դեֆոլտի է ենթարկվել, այս առաջարկները գրավիչ են ներդրողների համար:

«Եթե կա որևէ կետ, որ այս տարի ցանկանում եք օգտագործել, հիմա այդ ժամանակն է», – ասում է Սիմոն Քուիջանո-Էվանսը, ով շուկայական վերլուծաբան է Քոմերսբանկում: «Եղել է զարգացող շուկայի սուվերեն պարտքի շատ քիչ մատակարարում, ուստի այս գործարքները մեծ պահանջարկ կունենան բարձր իրացվելիության պատճառով»:

Հայաստանը, որի պարտքը գնահատվում է ավելի ցածր, քան ներդրումային աստիճանը կամ վատ, վաճառել է 500 միլիոն դոլարի 10-ամյա դոլարային պարտատոմսեր արդեն երկրորդ անգամ ՝ 7.5 տոկոս եկամտաբերությամբ:

Բուլղարիան, որը Fitch Ratings-ի համաձայն և մեկ մակարդակ ցածր ներդրումային գնահատականից Standard & Poor’s ընկերության կողմից, գնահատվել է մի փոքր բարձր վատ ցուցանիշից, ձգտում է թողարկել  7, 12 և 20 տարիների եվրոպարտատոմսեր: Բանկիրները առաջարկում են, որ այդ պարտատոմսերը ունենան մոտավորապես 2.3%, 2.9% և 3.4% տոկոսադրույքներ: Ըստ բանկերից ստացած տեղեկության, ներդրողները արդեն պատվիրել են ավելի քան  5,5 միլիարդ եվրոյի  պարտատոմսեր:

Բացի այդ, վատ ցուցանիշ ունեցող Էկվադորը, որը անցյալ շաբաթ հանդիպել է պարտատոմսերի գնորդների հետ հնարավոր գործարքի նպատակով, ձգտում է վաճառել շուրջ 10.5 տոկոս եկամտաբերությամբ հինգ տարվա դոլարային պարտատոմսեր: Այսինքն, դա ավելի բարձր է, Էկվադորի վճարած 7,95 տոկոս 10-ամյա գումարից, երբ այն առաջին անգամ վերադարձավ պարտատոմսերի շուկա նախորդ տարվա հունիսին՝ 2008 թվականին դեֆոլտի ենթարկվելուց հետո:

Վատ գնահատված կամ բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերը վճարում են ավելի բարձր տոկոսադրույքեր, քան լավ վարկանիշ ունեցող թողարկողները՝ փոխհատուցելով ներդրողների աճած ռիսկը:

Մինչև հինգշաբթի օրվա գործարքները,  այս տարի  զարգացող շուկայական տնտեսությունները ստացել են 31 միլիարդ դոլար գլոբալ պարտատոմսերի վաճառքից՝ մոտ մեկ հինգերորդի չափով պակաս, քան այս նույն փուլում 12 ամիս առաջ, նշում է Dealogic-ը: Նրանք ստացել են ռեկորդային 114 միլիարդ դոլար ամբողջ 2014 թվականի ընթացքում:

Այս շտապողականությունը պարտքի վաճառման առումով անցյալ տարի թույլ է տվել ավելի ռիսկային երկրներին թողարկել պարտատոմսեր հիմա, քանի որ շուկայում կան պարտքի վաճառքի ավելի քիչ առաջարկողներ, ասում է պարոն Քուիջանո-Էվանսը: «Ինձ չի զարմացնի, եթե ավելի քիչ վարկառուներ հանդես գան շուկայում», – ասել է նա:

Վստահ ենք, որ վերջին շրջանի գործարքները զգուշավորություն են առաջացրել որոշ ներդրողների մոտ:«Այժմ ավելի խորաթափանց լինելու անհրաժեշտություն կա, քան նախկինում: Պետք է մոտենալ շատ ընտրողաբարի, թե ինչ գործարքի հետ գործ ունեք», – ասել է Մարկ Բեյկերը, ով Standard Life Investments-ում ֆոնդի կառավարիչ է:

Բուլղարիայի պարտատոմսերի վաճառքը առաջինն է անցյալ տարվա հունիսից, երբ այն վաճառեց գրեթե 1,5 միլիարդ եվրոյի 10-ամյա պարտատոմսեր: Հինգշաբթի օրվա վաճառքը ամենավերջինն է եվրոյով վաճառված երկարաժամկետ պարտատոմսերի շարքում: Իտալիան և Սլովենիան այս շաբաթ ևս թողարկել են պարտատոմսեր, որոնք հասու չեն մինչև 2032 և 2035 թվականները:

Հայաստանի գործարքը հետևեց մեկ շաբաթ տևած գովազդին Լոնդոնում և ԱՄՆ-ում, և այն ստացավ կանխիկ մասամբ՝ մոտ 200 միլիոն դոլարի չափով, հետ գնելու իր առկա պարտատոմսերը: Այն նաև ի հայտ եկավ մի դժվարին ժամանակ՝ հաշվի առնելով երկրի սերտ առևտրային կապերը Ռուսաստանի հետ:

«Հաշվի առնելով հեռանկարում ամերիկյան տոկոսադրույքների բարձրացումը և, ընդհանուր առմամբ, անորոշ շուկայական հեռանկարը՝ Հայաստանը գործել է խելամտորեն՝ ձեռք բերելով արտաքին ֆինանսավորում», – ասել է Շտեֆան Վելիերը՝ JP Morgan Chase & Co-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու սուբ-Սահարային Աֆրիկայի պարտքի կապիտալի շուկաների ղեկավարը, որը երկրի պարտքի վաճառքի կառավարման բանկերից մեկն է:

Այլուր զարգացող շուկաներում Պերուն, որը երեք կետով բարձր է նշված վատ ցուցանիշից, ըստ Standard & Poor’s և Fitch-ի, հինգշաբթի օրը վերաբացել է 2050 թվականի դոլարային պարտատոմսերը: Այդ պարտատոմսերը այժմ տալիս են մոտ 4.7 տոկոս, ըստ՝ Tradeweb-ի:

Deutsche Bank AG, HSBC Holdings PLC և JP Morgan այն բանկերն են, որոնք կառավարում են Հայաստանի պարտատոմսերի վաճառքը: Citigroup Inc., HSBC, Societe Generale SA և UniCredit SpA կառավարում են Բուլղարիայի վաճառքը: BBVA, Deutsche Bank-ը և Morgan Stanley կառավարում են Պերուի գործարքը: Citigroup-ը ղեկավարում Էկվադորի գործարքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment